[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է ԱՊ­ՐԵՑ­ՆԵԼ ԱՐ­ՑԱ­ԽԸ...՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Օ­րերս բա­րե­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյամբ Հա­յաս­տա­նում էին Վան և Ա­նի­տա Պո­ղո­սյան (Պո­գո­սեան) ա­մու­սին­նե­րը։ ԱՄՆ Ֆրեզ­նո քա­ղա­քում« սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ դրա­մա­հա­վաք կազ­մա­կեր­պե­լով« նրանք նպա­տակ ու­նեին հնա­րա­վո­րինս ա­ջակ­ցել ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մում զոհ­ված և ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին։

Դրա­մա­հա­վա­քի առ­թիվ կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցառ­մանն ա­մու­սին­նե­րը հիմ­նա­կա­նում ընդ­գր­կել էին ի­րենց ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րին։ Բայց, ինչ­պես ա­սաց Վան Պո­ղո­սյա­նը, ներ­կա էին նաև օ­տար մար­դիկ, դե­րա­սան­ներ, ով­քեր ե­լույթ­նե­րով ոգևո­րե­ցին հա­վա­քի մաս­նա­կից­նե­րին։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ հա­վաք­վեց 30.000 (ե­րե­սուն հա­զար) ԱՄՆ դո­լար։ Միով բա­նիվ՝ ո­րո­շե­ցին հա­վաք­ված գու­մա­րով ոչ թե նվեր­ներ գնել, այլ դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել զոհ­ված կամ ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յո­ղի 100 ըն­տա­նի­քի՝ յու­րա­քան­չյու­րին տրա­մադ­րե­լով 300 ԱՄՆ դո­լար։ Նաև ո­րո­շում կա­յաց­վեց, որ դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյու­նը պետք է ոչ թե ու­ղար­կել, այլ ան­ձամբ տեղ հասց­նել։ Այդ նպա­տա­կով Պո­ղո­սյան ա­մու­սին­նե­րը Ծնն­դյան տո­նե­րից հե­տո այ­ցե­լել են Հա­յաս­տան և ան­ձամբ տեղ հասց­րել դրա­մա­կան օգ­նու­թյու­նը։
Ըն­տր­վե­ցին ա­վե­լի կա­րի­քա­վոր­նե­րը, մաս­նա­վո­րա­պես նրանք, ով­քեր մինչ այդ չէին օգտ­վել որևէ ա­ջակ­ցու­թյու­նից և գտն­վում էին Երևան քա­ղա­քից դուրս։ ՙԱն­կեղծ ա­սած՝ սփյուռ­քա­հա­յե­րի մոտ փոքր-ինչ նվա­զել է վս­տա­հու­թյու­նը օգ­նու­թյուն­նե­րը ար­դար ձևով բա­ժա­նե­լու հար­ցում։ Ես և տի­կինս, ինչ­պես նաև դրա­մա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րը« ո­րո­շե­ցինք ինք­ներս բե­րել այդ գու­մա­րը և մեր ձեռ­քով բա­ժա­նել նա­խօ­րոք ըն­տր­ված ըն­տա­նիք­նե­րին։ Ճիշտ է, մեր ժա­մա­նա­կը կարճ էր« և մեզ հա­մար ծանր էր ըն­դա­մե­նը հինգ օ­րում հասց­նել ան­ձամբ լի­նել յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քում, հատ­կա­պես, որ այդ ըն­տա­նիք­նե­րը գտն­վում էին Երևա­նից դուրս։ Բայց մենք դա կա­տա­րե­ցինք մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ։ Մեր ճա­նա­պար­հա­ծախ­սը մենք ենք հո­գա­ցել, որ­պես­զի հա­վաք­ված գու­մա­րից մեկ դո­լար ան­գամ չպա­կա­սի՚,- ա­սաց Պո­ղո­սյա­նը։
ՙԵ­րեք­հա­րյուր դո­լա­րը մի բան չէ, շատ քիչ է ըն­տա­նի­քի հոգ­սը մեկ ա­միս հո­գա­լու հա­մար։ Բայց մար­դիկ գո­հու­նա­կու­թյուն էին հայտ­նում ի­րենց հան­դեպ ցու­ցա­բե­րած ու­շադ­րու­թյու­նից։ Եվ որ­պես­զի ա­մեն ինչ պարզ ու թա­փան­ցիկ լի­նի՝ մեր ա­մեն մի այ­ցե­լու­թյուն տվյալ ըն­տա­նիք՝ ար­ձա­նագր­վեց տե­սա­նյու­թե­րով ու լու­սան­կար­նե­րով։ Այդ ա­մե­նը մենք պետք է ցու­ցադ­րենք Ֆրեզ­նո­յում՝ եր­կու նպա­տա­կով. նախ՝ որ մենք մեր ձեռ­քով ենք գու­մա­րը տեղ հասց­րել և երկ­րորդ՝ մար­դիկ տես­նեն ու հե­տա­գա­յում ևս օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րեն։ Բա­ցի այդ, գու­ցե կգտն­վեն այն­պի­սիք, որ տես­նե­լով կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րի՝ կու­զե­նան հե­տա­գա­յում ի­րենք ան­ձամբ գու­մար ու­ղար­կել նրան­ցից որևէ մե­կին՚,- ա­սաց Ա­նի­տա Պո­ղո­սյա­նը։
Վան Պո­ղո­սյա­նի խոս­քով՝ նա­խա­ձեռ­նու­թյու­նը կնո­ջը՝ Ա­նի­տա­յինն էր, և վս­տա­հեց­նում է, որ շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու։ Ի դեպ, Վան Պո­ղո­սյա­նը մաս­նա­գի­տու­թյամբ բժիշկ-վի­րա­բույժ է, մի քա­նի տա­րի ա­նընդ­մեջ ե­ղել է Ար­ցա­խում և անվ­ճար բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել ար­ցախ­ցի­նե­րին։ Թե՜ Ա­նի­տան, և թե՜ Վա­նը վշ­տա­ցած են ու ան­չափ ցա­վում են պա­տե­րազ­մի նման ա­վար­տի և Ար­ցա­խի մի մա­սի կորս­տյան հա­մար։ Սա­կայն նրանք պատ­րաստ են շա­րու­նա­կել ի­րենց բա­րե­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րը, միայն թե Ար­ցա­խը նո­րից ոտ­քի կանգ­նի...
ՙՍա Ա­նի­տա­յի կազ­մա­կեր­պած 2-րդ դրա­մա­հա­վաքն է. ա­ռա­ջի­նը՝ դար­ձյալ 30.000 ԱՄՆ դո­լար, որ կազ­մա­կերպ­վեց պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, նվի­րե­ցինք Հիմ­նադ­րա­մին և չգի­տենք, թե ինչ ե­ղավ այն... Ծանր ժա­մա­նակ­ներ է ապ­րում Ար­ցա­խը։ Մեր սիր­տը կսկ­ծում է, ցա­վը խորն է... Այ­դու­հան­դերձ՝ Ար­ցա­խը պետք է ապ­րի, ու նաև մեր պարտքն է՝ ապ­րեց­նել Ար­ցա­խը։ Գի­տենք, շատ դժ­վար է լի­նե­լու, բայց պար­տա­վոր ենք ել­քեր գտ­նել, չհան­ձն­վել, վե­րա­կան­գն­վել, ու­ժեղ լի­նել... Այ­լա­պես մեր գո­յու­թյունն ի­մաստ չի ու­նե­նա՚,- ա­սում է Վան Պո­ղո­սյա­նը։