Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ԹԱՂԵՐԻ ԿԱՐՈՏՈՎ ՈՒ ՀՈՒՇԵՐՈՎ

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ջու­լիե­տա և Զա­վեն Լա­լա­յան­ներն Ար­ցա­խի Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղից են։ Զա­վե­նը, որ պա­հես­տա­զո­րի սպա է, մինչև վեր­ջին պա­տե­րազ­մը հայ­րե­նի գյու­ղում գյու­ղատն­տե­սու­թյամբ էր զբաղ­վում։ ՙԸն­տա­նի կեն­դա­նի­ներ էինք պա­հում` կով, խոզ, հավ, հնդ­կա­հավ, ճա­գար, ա­մեն ինչ ու­նեինք։ Ցո­րեն, գա­րի էի մշա­կում։ Խն­ձո­րի նոր այ­գի էի հիմ­նել՚։ Ջու­լիե­տան տնա­յին տն­տե­սու­հի է. ըն­տա­նի­քը չորս ե­րե­խա ու­նի։

Մեծ Թա­ղե­րը, որ Հադ­րու­թի շր­ջա­նի ա­մե­նա­մեծ գյուղն էր ու շրջ­կենտ­րոն Հադ­րութ քա­ղա­քից հե­ռու է 22 կմ, ա­պա­հով էր հա­մար­վում։ ՙՍկզ­բից մեր բա­րե­կամ­ներն էլ էին ե­կել մեր գյուղ՝ որ­պես ա­վե­լի ա­պա­հով տեղ՚,- հի­շում է Ջու­լիե­տան։
Սեպ­տեմ­բե­րին սկս­ված պա­տե­րազմն ու դրան հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մինչև այ­սօր էլ ա­մու­սին­նե­րին ա­նի­րա­կան են թվում։ ՙԵ­րա­զի նման մի բան էր։ Սեպ­տեմ­բե­րի 27-ի ա­ռա­վո­տյան դեռ քնած էինք, երբ պայ­թյու­նի ձայ­ներ լսե­ցինք։ Պարզ­վեց՝ պա­տե­րազմ է։ Մտա­ծում էինք՝ սա էլ է մի քա­նի օր տևե­լու, չէինք պատ­կե­րաց­նում, որ ա­մեն ինչ կորց­նե­լու ենք՚,- պատ­մում է Ջու­լիե­տան։
Ըն­տա­նի­քի չորս ե­րե­խա­նե­րին հոկ­տեմ­բե­րի 1-ին ու­ղար­կել են Երևան. պայ­թյուն­նե­րի ձայ­նե­րից վա­խե­նում էին։ ՙԵս հոկ­տեմ­բե­րի յո­թին եմ դուրս ե­կել։ Հա­մոզ­ված էի, թե մի քա­նի օր է տևե­լու, վե­րա­դառ­նա­լու ենք մեր տուն։ Ե­թե ի­մա­նա­յի, որ էլ տունս չեմ տես­նե­լու, գո­նե ե­րե­խա­նե­րի հա­մար մի քա­նի շոր ու մի քա­նի լու­սան­կար կվերց­նեի՝ հի­շա­տա­կի հա­մար՚։
Ա­մու­սի­նը գյու­ղում է մնա­ցել մինչև Մեծ Թա­ղե­րի ընկ­նե­լու օ­րը՝ հոկ­տեմ­բե­րի 22-ը։
ՙՄեր գյու­ղը գրավ­վել է հոկ­տեմ­բե­րի 22-ին։ Մինչև այդ տղա­մարդ­կան­ցով կազ­մա­կեր­պել էինք գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը, հեր­թա­պա­հու­թյուն էինք ա­նում, հս­կում մեր գյու­ղը։ Վեր­ջին օ­րը սկ­սե­ցին գյու­ղը ռմ­բա­կո­ծել։ Բո­լոր տնե­րը հեր­թով խո­ցե­ցին, հարևա­նիս տունն աչ­քիս ա­ռաջ վառ­վեց՚,- պատ­մում է Զա­վենն ու հի­շում՝ երբ հաս­կա­ցել է, որ ստիպ­ված են նա­հան­ջել, կե­րակ­րել ու ա­զատ է ար­ձա­կել բո­լոր ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րին։ ՙՉէի ու­զում, որ գո­մի մեջ մնան, վառ­վեն՚։ Մեծ Թա­ղեր գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նու­թյա­նը մաս­նակ­ցած գյու­ղա­ցի­նե­րը գյու­ղի ան­կու­մից հե­տո ե­ղել են Թա­ղա­վար­դի դիր­քե­րում։ Գյու­ղում քա­ղա­քա­ցիա­կան ե­րեք զոհ է ե­ղել։

Զա­վենն Ար­ցա­խից դուրս է ե­կել նո­յեմ­բե­րի 11-ին. ե­կել, Երևա­նում միա­ցել է ըն­տա­նի­քին։
ՙԵրևա­նում դժ­վար էր վար­ձով տուն ճա­րել, վարձն էլ բարձր է, եր­կար մնալ չէինք կա­րող։ Վա­նա­ձո­րում տնե­րի վարձն ա­վե­լի մատ­չե­լի է. ծա­նո­թի մի­ջո­ցով այս­տեղ տուն են գտել, տե­ղա­փոխ­վել։ Նախ­կի­նում երբևէ չէինք ե­ղել Վա­նա­ձո­րում։ Սկզ­բից ո­րոշ ժա­մա­նակ ապ­րե­ցինք մեր ծա­նո­թի տա­նը, սա­կայն այդ­պես եր­կար հնա­րա­վոր չէր, ու տե­ղա­փոխ­վե­ցինք վար­ձով ապ­րե­լու՚։ Վար­ձով տու­նը հա­մե­մա­տա­բար մատ­չե­լի է, հաշ­վի առ­նե­լով այն, որ տունն ինչ-որ չա­փով կա­հա­վոր­ված է ու օգ­տա­գոր­ծե­լու ի­րեր կան. ըն­տա­նի­քի ողջ գույ­քը մնա­ցել է Մեծ Թա­ղե­րում։
Ջու­լիե­տան կա­րո­տով է պատ­մում հայ­րե­նի գյու­ղի մա­սին։ ՙՄո­տա­վո­րա­պես 1500 բնակ­չու­թյուն ու­ներ Մեծ Թա­ղե­րը։ Հադ­րու­թի շր­ջա­նի ա­մե­նա­մեծ գյուղն էր։ Շատ սի­րուն գյուղ էինք սար­քել, ճա­նա­պարհ­նե­րը, փո­ղոց­նե­րը բա­րե­կարգ էին, տե­սար­ժան շատ վայ­րեր ու­նեինք։ Մնում էր միայն ապ­րել ու վա­յե­լել...՚։
Ըն­տա­նի­քի չորս ե­րե­խա­նե­րից մե­կը չա­փա­հաս է, մյուս­նե­րը՝ դպ­րո­ցա­կան։ Ա­վագ աղ­ջի­կը՝ Մա­նու­շը, Ստե­փա­նա­կեր­տի բժշ­կա­կան քո­լե­ջի ու­սա­նո­ղու­հի էր, սա­կայն ստիպ­ված է ե­ղել կի­սատ թող­նել ու­սու­մը։ ՙՄենք այս­տեղ ենք, նրան մե­նակ չենք կա­րող Ստե­փա­նա­կերտ ու­ղար­կել՚,- ա­սում է մայ­րը։ Վա­նա­ձո­րի պե­տա­կան բժշ­կա­կան քո­լե­ջում ու­սու­մը շա­րու­նա­կել չի ստաց­վել՝ տեխ­նի­կա­կան ո­րո­շա­կի հար­ցե­րի պատ­ճա­ռով։ Մա­նուշն այժմ վար­սա­հար­դար­ման դա­սե­րի է հա­ճա­խում։
Ըն­տա­նի­քի մյուս ե­րե­խա­նե­րը՝ Մա­րիան­նան, Ան­նան և Ար­սե­նը, դպ­րո­ցա­կան­ներ են։ Ե­րե­խա­նե­րը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ բաց են թո­ղել դա­սապ­րո­ցե­սի եր­կու ա­մի­սը. Երևա­նում միայն մի քա­նի օր են դպ­րոց գնա­ցել, այն էլ՝ նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո։ ՙԴրա­նից ա­ռաջ վս­տահ էինք, թե հետ ենք գնա­լու, և մի քա­նի օր­վա հա­մար չէի ու­զում ե­րե­խա­նե­րին դպ­րոց ու­ղար­կել՚։ Նո­յեմ­բե­րի 25-ին Վա­նա­ձոր տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո, հենց հա­ջորդ օ­րը, ե­րե­խա­ներն ըն­դուն­վել են Վա­նա­ձո­րի թիվ 30 դպ­րո­ցը։ Ըն­դու­նե­լու­թյու­նից ու վե­րա­բեր­մուն­քից շատ գոհ են։ ՙԹե՜ տնօ­րե­նը, թե՜ փոխտ­նօ­րեն­ներն ու ու­սու­ցիչ­նե­րը ջերմ են ըն­դու­նել, ե­րե­խա­նե­րին նաև օ­ժան­դա­կել են գրե­նա­կան պի­տույք­նե­րով՚։ Նշենք, որ այս պա­հին Վա­նա­ձո­րի թիվ 30 դպ­րո­ցում սո­վո­րում է ար­ցախ­ցի 8 ա­շա­կերտ։ Ու­սում­նա­կան գծով փոխտ­նօ­րեն Ար­մի­նե Պա­պի­կյա­նի խոս­քով՝ ար­ցախ­ցի ե­րե­խա­ներն ին­տեգր­վե­լու խն­դիր չեն ու­նե­ցել, կա­նո­նա­վոր հա­ճա­խում են դա­սե­րին։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ե­րե­խա­նե­րի միտքն Ար­ցա­խում է, հայ­րե­նի Մեծ Թա­ղե­րում։ Դա­սըն­կեր­նե­րի հետ կապ են պա­հում, մշ­տա­պես խո­սում են մի­մյանց հետ։ Մա­րիան­նան Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի սան էր։ Նկա­րել է սի­րում, ձե­ռա­գոր­ծով զբաղ­վել։ Այս տա­րի ա­վար­տում է հիմ­նա­կան դպ­րո­ցը։ ՙԱ­վագ դպ­րոց կու­ղար­կենք, իսկ հե­տո որևէ մաս­նա­գի­տու­թյուն կսո­վո­րի։ Ա­նո­րո­շու­թյան մեջ ենք ապ­րում, չենք ու­զում, որ ինքն էլ ու­սու­մը կի­սատ թող­նի՚,- ա­սում է հայ­րը։
Ար­ցախ վե­րա­դառ­նա­լու մա­սին ըն­տա­նիքն այժմ մտա­ծել չի կա­րող։ Ի­րենց բո­լոր հա­րա­զատ­ներն ու ամ­բողջ ու­նեց­ված­քը Մեծ Թա­ղե­րում էին։ ՙԹե՜ իմ, թե՜ Զա­վե­նի հա­րա­զատ­նե­րը նույն գյու­ղում էին ապ­րում։ Հի­մա ա­մեն­քը մի տեղ են տե­ղա­վոր­վել, չկա թե­կուզ մե­կը, ում մոտ կա­րող ենք գնալ։ Ո՜չ Մար­տա­կեր­տում, ո՜չ Մար­տու­նիում, ո՜չ Ստե­փա­նա­կեր­տում գնա­լու տեղ չու­նենք՚,- ա­սում է Ջու­լիե­տան։
Զա­վեն Լա­լա­յա­նը վս­տահ է՝ ՙԱր­ցախ կվե­րա­դառ­նանք, ե­թե մեր գյու­ղը մե­րը լի­նի՚։
;