Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՉԿՏՐ­ՎԵՆՔ ՄԵՐ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ, ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐԻՑ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Վեր­ջերս գնա­ցել էի Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ա­ռա­ջա­ձոր գյուղ, ո­րը բա­վա­կա­նին հին բնա­կա­վայր է՝ հե­տաքր­քիր պատ­մու­թյուն­նե­րով և նշա­նա­վոր մարդ­կան­ցով։ Ար­ցա­խյան 2-րդ պա­տե­րազ­մի ցա­վա­լի հետևանք­նե­րը հու­շում են, որ պետք է հնա­րա­վո­րինս շատ անդ­րա­դառ­նալ մեր գյու­ղե­րի պատ­մու­թյա­նը։ Ծա­նո­թա­նանք Ա­ռա­ջա­ձո­րի հի­շար­ժան է­ջե­րին՝ դպ­րո­ցի տնօ­րեն Նել­լի Ա­թա­նե­սյա­նի ա­սած­նե­րի հի­ման վրա։

Գյու­ղը հի­շա­տակ­վում է 10-րդ դա­րից, տե­ղա­կայ­ված էր այժ­մյան վայ­րից ա­վե­լի բարձր տե­ղում՝ ան­տա­ռի մեջ։ Պահ­պան­ված են 2 գյու­ղա­տե­ղի­նե­րի ա­վե­րակ­նե­րը, ո­րոնք կրում են Փլու­սանց (ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ տոհ­մի ա­նու­նով) շեն և Տկա­տեղ (տա­կի թաղ) ան­վա­նում­նե­րը։ Գյու­ղա­տե­ղե­րի մոտ՝ Խա­չեր տե­ղան­քում, պահ­պան­ված են նաև խաչ­քա­րեր։ Այժ­մյան գյու­ղի տա­րած­քում գտն­վել են 13-րդ դա­րից թվագր­ված խաչ­քա­րեր, շր­ջա­կայ­քում՝ եր­կու ժայ­ռա­փոր ե­կե­ղե­ցի` եր­կու քա­րա­կոփ խա­չար­ձան­նե­րով (12-րդ դար), որ­տեղ կան գիտ­նա­կան­նե­րի կող­մից ու­սում­նա­սիր­ված ար­ձա­նագ­րու­թյուն­ներ։ Նրանց հա­վաստ­մամբ՝ այդ­տեղ նշ­ված են Ա­ռան­շա­հիկ­նե­րի տոհ­մին պատ­կա­նող ան­ձանց ա­նուն­ներ։ Են­թադր­վում է, որ գյու­ղը հիմն­վել է այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում, այն միշտ կրել է Ա­ռա­ջա­ձոր ա­նու­նը (են­թադր­վում է, որ բար­ձուն­քից իջ­նե­լով, բնակ­վել են 1-ին հան­դի­պած ձո­րում)։ Սա­կայն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այդ տե­ղան­քը բնա­կեց­ված էր հի­նա­վուրց ժա­մա­նակ­նե­րից, քա­նի որ գյու­ղի մա­տույց­նե­րում հայտ­նա­բեր­վել են մ.թ.ա. 3-րդ հա­զա­րա­մյա­կի դամ­բա­րան­ներ։ Գյու­ղում պահ­պան­վել է Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին (17-րդ դար), որ­տեղ մինչև 19-րդ դա­րի վեր­ջը պահ­պան­վել էին եր­կու նշա­նա­վոր ձե­ռագ­րեր, ո­րոնք այժմ գտն­վում են Մա­տե­նա­դա­րա­նում։ Պատ­մու­թյու­նը վկա­յում է, որ գյու­ղը եր­բեք ու­րիշ­նե­րի տի­րա­պե­տու­թյան տակ չի հայ­տն­վել։
Երևի քչե­րը գի­տեն, որ Վա­հան Տե­րյա­նի կի­նը՝ Ա­նա­հիտ Շա­հի­ջա­նյա­նը, ար­մատ­նե­րով Ա­ռա­ջա­ձոր գյու­ղից է։ Տե­րյա­նի աղ­ջի­կը՝ Նվար­դը, ի­րենց տոհ­մի կեն­սագ­րա­կա­նում գրում է, որ մայ­րա­կան պա­պը գե­րա­զանց ա­վար­տել է Ա­ռա­ջա­ձոր գյու­ղի դպ­րո­ցը և 1883թ. շա­րու­նա­կել ու­սու­մը Բաք­վում, ա­պա Դեր­բեն­տում, որ­տեղ հիմ­նել է կտո­րե­ղե­նի բա­վա­կա­նին մեծ խա­նութ։ Աղջ­կան՝ Ա­նա­հի­տին, ու­ղար­կել է Մոսկ­վա՝ ու­սու­մը շա­րու­նա­կե­լու։ Վեր­ջինս Մոսկ­վա­յում ան­ցել է աշ­խա­տան­քի Ազ­գու­թյուն­նե­րի կո­մի­սա­րիա­տում, որ­տեղ և աշ­խա­տում էր Տե­րյա­նը։ Գյու­ղի քա­հա­նա Տեր-Գրի­գո­րյա­նի զա­վակ­նե­րը դար­ձան նշա­նա­վոր գիտ­նա­կան­ներ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ. լեզ­վա­բան Ա­հա­րոն Գրի­գո­րյան, բժիշկ Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյան, գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա­րեգ Գրի­գո­րյան։ Այ­սօր էլ ա­ռա­ջա­ձոր­ցի Լեո­նիդ Թե­լյա­նը դա­սա­խո­սում է ԵՊՀ-ի լեզ­վա­բա­նու­թյան և գրա­կա­նու­թյան ամ­բիո­նում, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու է, ՙՀա­յոց լեզ­վի շտե­մա­րա­նի՚ հե­ղի­նակ։
Ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի կող­մից 1902 թվա­կա­նին բաց­ված ա­ռա­ջին պե­տա­կան դպ­րո­ցը տե­ղա­կայ­վել է թիֆ­լի­սաբ­նակ մե­ծա­հա­րուստ Մար­կոս ա­ղա Դո­լու­խա­նյա­նի երկ­հար­կա­նի ա­մա­ռա­նո­ցում, ո­րը կա­ռուց­վել էր 1842թ. և ծա­ռա­յել մինչև 1976 թվա­կա­նը, երբ հիմն­վել է նոր տի­պա­յին դպ­րոց՝ 250-300 ա­շա­կեր­տի հաշ­վար­կով։ Սա­կայն 44 տար­վա ըն­թաց­քում այն հայ­տն­վել է անմ­խի­թար վի­ճա­կում՝ լի բա­զում խն­դիր­նե­րով։
Ինչ­պես Ար­ցա­խի բո­լոր գյու­ղե­րը, Ա­ռա­ջա­ձորն էլ է 1988-ից լծ­վել Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­մա­նը, երկ­րա­մա­սի ինք­նա­պաշտ­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ 1989 թվա­կա­նին ստեղծ­վել է ջո­կատ՝ Մ. Ա­լա­վեր­դյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, ա­զա­տա­մար­տիկ­նե­րը հե­տա­գա­յում նե­րառ­վել են ՊԲ ստո­րա­բա­ժա­նում­նե­րում և մաս­նակ­ցել Մար­տա­կեր­տի, Աղ­դա­մի, Աս­կե­րա­նի և այլ շր­ջան­նե­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին? Ա­ռա­ջա­ձո­րից զոհ­վել է 29 ա­զա­տա­մար­տիկ, ո­րոնց հի­շա­տա­կի հա­մար կա­ռուց­վել է հու­շար­ձան։
Չկտր­վենք մեր պատ­մու­թյու­նից, ար­մատ­նե­րից, դա­սեր քա­ղենք ան­ցյա­լի սխալ­նե­րից, քան­զի դա է մեր իղ­ձե­րի ի­րա­կա­նաց­ման և ա­պա­գա կա­ռու­ցե­լու ճա­նա­պար­հի գրա­վա­կա­նը։