[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի հետ հեր­թա­կան հան­դի­պու­մը մար­տի 3-ին էր՝ Ար­ցա­խի տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Հայկ Խա­նու­մյա­նի և ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Հան­դիպ­ման նպա­տակն էր գնա­հա­տել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, անդ­րա­դառ­նալ առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին ու պա­տաս­խա­նել հան­րու­թյա­նը մտա­հո­գող մի շարք հար­ցե­րի։

Ա. Հա­րու­թյու­նյա­նի պար­զա­բան­մամբ՝ մեր երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ պետք է ճիշտ վեր­լու­ծու­թյուն­ներ ու եզ­րա­հան­գում­ներ ա­նել, որ հե­տա­գա­յում բա­ցա­ռենք լուրջ խն­դիր­նե­րը։ Նրա խոս­քով՝ սկ­սած 1994թ. քա­ղա­քա­կան վեր­լու­ծու­թյուն­ներն ա­նու­շադ­րու­թյան են մատն­վել, հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ չեն տար­վել« և մենք հայ­տն­վել ենք շատ ծանր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, իսկ մեր բո­լոր ո­րո­շում­նե­րի հիմ­քում, մա­նա­վանդ ռազ­մա­վա­րա­կան հար­ցեր լու­ծե­լուց ա­ռաջ, պետք է լի­նեն ա­ռողջ, սթափ վեր­լու­ծու­թյուն­ներ, բա­վա­կա­նա­չափ տե­ղե­կու­թյուն­ներ։ Նա­խա­գա­հը ման­րա­մասն ներ­կա­յաց­րեց 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին Ադր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի վերս­կս­ման պատ­ճառ­նե­րի, ու­նե­ցած կո­րուստ­նե­րի, ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի իր տե­սա­կե­տը։ Նա խո­սեց թուր­քա­կան բա­նա­կի մի­ջամ­տու­թյու­նից, ու­ժե­րի ան­հա­վա­սար լի­նե­լուց, պաշտ­պա­նա­կան գծե­րի աշ­խա­տանք­նե­րից, հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի գոր­ծա­ռույթ­նե­րից, զո­րա­միա­վո­րում­նե­րի տե­ղա­կա­յու­մից, ԱԹՍ-նե­րի ա­վե­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, ոչ ճիշտ տե­ղե­կատ­վու­թյուն­նե­րից և մի շարք այլ սխալ­նե­րից, ո­րոնք պա­տե­րազ­մում հան­գեց­րին պար­տու­թյան։
Ար­ցա­խում ստեղծ­ված ներ­կա­յիս բարդ ի­րա­վի­ճա­կի վեր­լու­ծու­թյուն­նե­րից հե­տո Ա. Հա­րու­թյու­նյանն անդ­րա­դար­ձավ մեր երկ­րի ա­պա­գա­յի վե­րա­բե­րյալ իր տես­լա­կա­նին։ ՙԻնչ­քան էլ բարդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում լի­նենք՝ մեր քա­ղա­քա­կան պայ­քա­րի հիմ­քում և Ար­ցա­խում ապ­րե­լու միակ պայ­մա­նը լի­նե­լու է ԱՀ ան­կա­խու­թյան գա­ղա­փա­րը« և այդ ուղ­ղու­թյամբ շա­րու­նա­կե­լու ենք պայ­քա­րը մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, հատ­կա­պես Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում՝ ԼՂԻՄ-ի նախ­կին տա­րած­քի վե­րա­կան­գն­ման հա­մար՚,- նշեց ԱՀ նա­խա­գա­հը։ Ինչ վե­րա­բե­րում է անվ­տան­գու­թյան հար­ցին, նա հա­վաս­տիաց­րեց, որ այն կա­պա­հո­վեն ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը և նրանց ներ­կա­յու­թյու­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում եր­կա­րա­ժամ­կետ կլի­նի։ Երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման ա­ռու­մով տար­վում և կտար­վեն հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ, ին­չի հա­մար Ա. Հա­րու­թյու­նյա­նը կոչ ա­րեց ներ­կա­նե­րին օր ու գի­շեր աշ­խա­տել, մա­նա­վանդ որ Ար­ցա­խի տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և զար­գաց­ման նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են ան­մի­ջա­կա­նո­րեն բախ­վում տար­հան­ված և կու­րուստ­ներ ու­նե­ցած մեր հայ­րե­նա­կից­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րին։
Հան­դիպ­ման մաս­նա­կից­նե­րի մտա­հո­գու­թյունն ա­նո­րոշ ա­պա­գա­յի, անվ­տանգ ապ­րե­լու ե­րաշ­խիք­նե­րի, տար­հան­ված ու կր­կին վե­րաբ­նա­կեց­վող բնա­կիչ­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րի և նրանց տրա­մադր­վող գույ­քա­յին կամ այլ փոխ­հա­տու­ցում­նե­րի, ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի լիար­ժեք գոր­ծե­լու, ան­տա­ռա­հատ­ման հար­ցե­րի վե­րա­բե­րյալ էր։ Նա­խա­գա­հը հա­վաս­տիաց­րեց, որ առ­կա խն­դիր­նե­րին ժա­մա­նա­կի ըն­թաց­քում լու­ծում կտր­վի։ Պար­զա­պես պա­հանջ­վում է ժա­մա­նակ, ո­րով­հետև այ­սօր ու­նենք 40 հա­զար ան­տուն մարդ և այդ­քան խն­դիր­ներ, իսկ դրանք միան­գա­մից լու­ծել հնա­րա­վոր չէ։ Ա­ռա­ջին հեր­թին լուծ­վում են կե­ցու­թյան« սնն­դի, սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին հար­ցե­րը, այ­նու­հետև բնա­կա­րա­նա­յին և հե­տո մնա­ցած խն­դիր­նե­րը։
Ա. Հա­րու­թյու­նյա­նը մեր ազ­գի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի լուծ­ման ճա­նա­պար­հին կարևո­րեց ազ­գա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նը և օր ա­ռաջ հա­մա­հայ­կա­կան ու­ժե­րով կյան­քի կո­չե­լով սո­ցիալ-տն­տե­սա­կան ծրագ­րե­րը՝ հնա­րա­վո­րու­թյուն տալ տար­հան­ված մեր բնակ­չու­թյա­նը բնակ­վել, ապ­րել և ա­րա­րել Ար­ցա­խում։
;