Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՙՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ ԻՐ ԳՈՐԾԸ՚

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Ան­չա­փա­հաս­նե­րի դաս­տիա­րա­կու­թյու­նը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում հրա­տապ խն­դիր է։ Դժ­վա­րին այդ աշ­խա­տան­քը գտն­վում է իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյան ներ­քո, մաս­նա­վո­րա­պես՝ ԱՀ ՆԳՆ ան­չա­փա­հաս­նե­րի գծով տես­չու­թյան։ Ծա­գող խն­դիր­նե­րի և դրանց լուծ­մա­նը ներգ­րավ­ված տես­չու­թյան ա­վագ տե­սուչ, մա­յոր Պա­րույր Ար­զա­նյա­նի հետ զրու­ցե­ցինք առ­կա վի­ճա­կի շուրջ։

Մա­յոր Ար­զա­նյա­նը եր­կար ժա­մա­նակ է աշ­խա­տում ան­չա­փա­հաս­նե­րի հետ՝ սկզ­բից Շու­շիում, 2010 թվա­կա­նից՝ Ստե­փա­նա­կեր­տում։ Տես­չու­թյու­նը միշտ հե­տա­մուտ է ե­ղել ան­չա­փա­հաս­նե­րի դաս­տիա­րակ­ման խնդ­րին, ին­չը տա­լիս է իր դրա­կան ար­դյունք­նե­րը։ Ոս­տի­կա­նու­թյան վեր­ջին տա­րի­նե­րի վեր­լու­ծու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ ան­չա­փա­հաս­նե­րի շր­ջա­նում լուրջ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ չեն գրանց­վել. ՙԴա ար­դյունքն է պե­տա­կան բո­լոր այն կա­ռույց­նե­րի գոր­ծու­նեու­թյան, ո­րոնք զբաղ­վում են ան­չա­փա­հաս­նե­րի խն­դիր­նե­րով՚։
Ան­ցու­մա­յին կոչ­վող կամ ինք­նա­հաս­տատ­ման այդ տա­րի­քը, երբ դե­ռա­հաս­նե­րի մոտ ձևա­վոր­վում է ար­ժե­հա­մա­կարգ, ա­մե­նախր­թինն է և, ըստ տա­րի­քա­յին սահ­ման­նե­րի, նկատ­վում են տար­բեր շե­ղում­ներ, հատ­կա­պես՝ տղա­նե­րի մոտ։ 10-12 տա­րե­կան­նե­րի մոտ հա­ճախ ար­ձա­նագր­վում են մանր-մունր գո­ղու­թյուն­ներ։ 12-14 տա­րի­քա­յին խումբն ա­ռանձ­նա­նում է տե­ղի ու­նե­ցող ծեծ­կռ­տուք­նե­րով, ա­ռա­ջա­նում է հա­կում ծխե­լու, ո­գե­լից խմիչ­քի օգ­տա­գործ­ման հան­դեպ։ Դժ­վար դաս­տիա­րակ­վող ան­չա­փա­հաս­նե­րի մոտ նկատ­վում է հակ­վա­ծու­թյուն դե­պի փո­ղո­ցա­յին ՙհե­ղի­նա­կու­թյուն­նե­րը՚, ծնող­նե­րի խրատ­նե­րը ան­տես­վում են… Ո­մանք, ձգ­տե­լով հա­սա­րա­կու­թյան մեջ հե­ղի­նա­կու­թյուն ձեռք բե­րել, դի­մում են վար­քագ­ծի բա­ցա­սա­կան ձևե­րի և ու­ժի կեղծ հե­ղի­նա­կու­թյան կի­րառ­մա­նը։ Եվ ա­հա այդ ինք­նա­հաս­տատ­ման դժ­վար ժա­մա­նա­կաշր­ջա­նում զգոն են մի կող­մից ոս­տի­կա­նու­թյան ան­չա­փա­հաս­նե­րի տես­չու­թյու­նը և դպ­րո­ցը, մյուս կող­մից՝ ծնող­նե­րը։ Ըստ ա­վագ տե­սու­չի՝ հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ար­դյուն­քում հան­ցա­գոր­ծու­թյան հատ­կա­նիշ­ներ կրող երևույթ­ներ գրե­թե չեն գրանց­վում, տե­ղի են ու­նե­նում ո­րո­շա­կի ի­րա­վա­խախ­տում­ներ, ո­րոնք հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տան­քի շնոր­հիվ հիմ­նա­կա­նում կանխ­վում են կամ վե­րաց­վում։ ՙԱ­սեմ, որ յու­րա­քան­չյուր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյա­նը կց­ված է ան­չա­փա­հաս­նե­րի գծով տե­սուչ, որն ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քում է, ե­թե տե­ղի է ու­նե­նում ար­տա­ռոց դեպք։ Նրանք անց են կաց­նում նաև դա­սըն­թաց­ներ ի­րա­վա­կան, հո­գե­բա­նա­կան թե­մա­նե­րով՝ նպա­տակ ու­նե­նա­լով տե­ղե­կաց­ված պա­հել ան­չա­փա­հա­սին իր ի­րա­վունք­նե­րի, պար­տա­կա­նու­թյուն­նե­րի և պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին։ Դպ­րո­ցում տար­վող նման աշ­խա­տանք­նե­րը նույն­պես նպաս­տում են ա­վե­լի ծանր ի­րա­վա­խախ­տում­նե­րի կան­խար­գել­մա­նը՚,-նշեց Պ. Ար­զա­նյա­նը։
Հե­տաքր­քր­վե­ցինք թմ­րա­մի­ջոց­նե­րի օգ­տա­գործ­ման երևույ­թով։ Ար­զա­նյա­նի հա­վաստ­մամբ՝ ոս­տի­կա­նու­թյան նպա­տա­կաս­լաց աշ­խա­տան­քի շնոր­հիվ ան­չա­փա­հաս­նե­րի շր­ջա­նում նման երևույթ չի ար­ձա­նագր­վել։ Սա­կայն, հատ­կա­պես ա­մա­ռա­յին շր­ջա­նում, հա­ճախ կա­րե­լի է հան­դի­պել ո­գե­լից խմիչք օգ­տա­գոր­ծած դե­ռա­հաս­նե­րի։ Դեպ­քե­րը ար­ձա­նագր­վում են, ներ­կա­յաց­վում դպ­րո­ցի դաս­տիա­րակ­նե­րին և ծնող­նե­րին։ Տե­ղա­մա­սա­յին տե­սուչ­նե­րը, ո­րոնք հեր­թա­պա­հում են հնա­րա­վոր հա­վաք­նե­րի տե­ղե­րում, հան­գս­տի գո­տի­նե­րում, տվյալ ձեռ­նար­կու­թյան տե­րե­րին նա­խազ­գու­շաց­նում և ծա­նո­թաց­նում են Վար­չա­կան օ­րենս­գր­քի հա­մա­պա­տաս­խան օ­րեն­քին, որ­պես­զի ան­չա­փա­հաս­նե­րին ո­գե­լից խմիչք­ներ չվա­ճա­ռեն։ ՙԸնդ­հան­րա­պես, կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը շատ են նպաս­տում խնդր­նե­րի լուծ­մա­նը։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում ոս­տի­կա­նու­թյան կա­տա­րած կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­նե­րի շնոր­հիվ հա­ջող­վել է գրե­թե վե­րաց­նել մու­րաց­կա­նու­թյու­նը, թա­փա­ռաշր­ջի­կու­թյու­նը՚,-նշեց տե­սու­չը։

Հե­տաքր­քր­վե­ցինք նաև գի­շե­րօ­թիկ դպ­րո­ցի խնա­մա­կա­լու­թյա­նը հան­ձն­վող ե­րե­խա­նե­րի թվով։ Պարզ­վեց, որ, չնա­յած նրանց թի­վը նվա­զում է, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, կան սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­ներ, ո­րոնք ստիպ­ված են ե­րե­խա­նե­րին գի­շե­րօ­թիկ դպ­րոց ու­ղար­կել։ Կան նաև ըն­տա­նիք­ներ, ուր տի­րում է ա­նա­ռողջ մթ­նո­լորտ, և որ­պես­զի ե­րե­խա­նե­րը զերծ մնան բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նից, ոս­տի­կա­նու­թյան միջ­նոր­դու­թյամբ ու Խնա­մա­կա­լու­թյան և հո­գա­բար­ձու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի հա­մա­ձայ­նու­թյամբ նման ե­րե­խա­նե­րին տե­ղա­փո­խում են գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյուն։ Մաս­նա­վո­րա­պես՝ 2019-2020թթ. նման ե­րե­խա­նե­րի թի­վը 10-12-ն էր։ Պ. Ար­զա­նյա­նը մեծ գո­հու­նա­կու­թյամբ նշեց Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյա­նը կից հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով գոր­ծող ՙՇող՚ կազ­մա­կեր­պու­թյան մա­սին, ո­րը Շու­շիի շր­ջա­նում ընդ­գր­կել էր մոտ 30 ե­րե­խա­նե­րի` սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով և բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րից, և ժա­մը 14:00-18:00-ն ա­պա­հո­վում էր նրանց ուս­ման, սնն­դի, ինչ­պես նաև հո­գե­բա­նի ու սո­ցիո­լո­գի կա­րիք­նե­րը։ Նրա հա­վաստ­մամբ՝ այ­սօր այդ կազ­մա­կեր­պու­թյու­նը գոր­ծում է Ստե­փա­նա­կեր­տում, որ­տեղ մեծ պատ­րաս­տա­կա­մու­թյամբ այ­ցե­լում են նախ­կին սա­նե­րը։
Ի՞նչն է հու­զում ա­վագ տե­սու­չին այ­սօր­վա դպ­րո­ցա­կան­նե­րի հո­գե­կերտ­ված­քում։ ՙՏա­րեց­տա­րի նկա­տում եմ, որ ան­չա­փա­հաս­նե­րի վար­քագ­ծում նվա­զում է մեր ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը։ Նրանք ա­վե­լի զար­գա­ցած են, հմուտ, բայց ազ­գա­յին ար­ժեք­նե­րից, կար­ծես թե, աս­տի­ճա­նա­բար հե­ռա­նում են։ Հա­մա­ցան­ցա­յին բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը զգաց­վում է ա­մե­նու­րեք, ին­չը շատ է խո­չըն­դո­տում ազ­գա­յին ար­ժեք­նե­րով դաս­տիա­րակ­մա­նը։ Նկատ­վում են նաև սե­ռա­կան շե­ղում­ներ, ո­րը, թվում է, ան­տար­բե­րու­թյան է մատն­վում գրե­թե բո­լո­րի կող­մից։ Ոս­տի­կա­նու­թյու­նը միայ­նակ չի կա­րող պայ­քա­րել նշ­ված բա­ցա­սա­կան երևույթ­նե­րի դեմ։ Դպ­րո­ցը, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, պե­տա­կան ա­տյան­նե­րը՝ հա­մա­պա­տաս­խան գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ, բո­լո­րը միա­հա­մուռ պետք է պայ­քա­րեն օ­տար ՙքա­մի­նե­րի՚ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյան դեմ՚,-մտա­հոգ­ված նշում է տե­սու­չը։
Զրույց բաց­վեց նաև հա­մա­սե­ռա­մո­լու­թյան վի­ճա­կի մա­սին և, հու­րա­խու­թյուն բո­լո­րիս, մա­յոր Ար­զա­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ այդ հար­ցում ազ­գա­յին հո­գե­կերտ­ված­քը շա­րու­նա­կում է մեծ դեր կա­տա­րել, ուս­տի նշ­ված երևույ­թը մե­զա­նում չն­չին է։
Եզ­րա­փա­կե­լով խոս­քը` Պ. Ար­զա­նյա­նը կոչ ա­րեց ան­չա­փա­հաս­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան խնդ­րում ներգ­րավ­ված բո­լոր կա­ռույց­նե­րին ու ան­հատ­նե­րին մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ կա­տա­րել ի­րենց գոր­ծը, ին­չը ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րով տո­գոր­ված վաղ­վա ե­րի­տա­սար­դու­թյուն ու­նե­նա­լու գրա­վա­կա­նը կլի­նի։