[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԱՊ­ՐՈՒՄ ԷՐ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՍԻ­ՐՈՎ...

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի հո­ղում հանգ­չում է մի անձ­նա­վո­րու­թյուն, ով ոչ միայն հրա­շա­լի մայր էր ու հայ­րե­նա­սեր կին, այլև սիր­ված ու հարգ­ված էր ղա­րա­բաղ­ցի­նե­րի կող­մից։ Ան­հա­տա­կա­նու­թյուն, ով չնա­յած ապ­րած տա­րի­նե­րի մեծ մասն անց է կաց­րել տար­բեր եր­կր­նե­րում, բայց հո­գով ու սր­տով ու ողջ էու­թյամբ կապ­ված էր Ղա­րա­բա­ղին։ Նա Լյու­սյա Աս­րյանն է, ար­ցախ­ցի­նե­րիս քա­ջա­ծա­նոթ ան­վա­նի վի­րա­բույժ Մի­քա­յել Աս­րյա­նի դուստ­րը։ Մի­քա­յել Ա­թա­յի Աս­րյա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի հիմ­նա­դիրն է, և եր­կար տա­րի­ներ՝ սկ­սած 1927-ից, նրա ա­նունն է կրել Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­յին հի­վան­դա­նո­ցը։ Լյու­սյա­յի մայ­րը՝ Ա­նա­հիտ Ժամ­հա­րյա­նը, շու­շե­ցի հայտ­նի Ժամ­հա­րյան­նե­րից է սե­րած։ Ըն­թեր­ցո­ղը կհարց­նի՝ իսկ ին­չո՞ւ հի­շե­ցինք Լյու­սյա Աս­րյա­նին…

Նրան հի­շե­լու ա­ռիթ, հի­րա­վի, կար։ Ապ­րի­լի 16-ին Լյու­սյա Աս­րյա­նը կդառ­նար 105 տա­րե­կան (ծն­վել է 1916թ., մա­հա­ցել՝ 2009-ին)։ Ե­րախ­տա­պարտ դուստ­րը՝ Ար­ցա­խի մտա­վո­րա­կա­նու­թյա­նը քա­ջա­ծա­նոթ Ա­նա­հիտ Բես­տա­վաշ­վի­լին (Ռու­սաս­տա­նի մտա­վո­րա­կա­նու­թյան ՙՂա­րա­բաղ՚ կո­մի­տեի (“КРИК”) ան­դամ­նե­րից է, Շարժ­ման թեժ օ­րե­րին հա­ճախ էր Ար­ցախ այ­ցե­լում) դեռևս մոր 100-ա­մյա­կին նպա­տակ ու­ներ գալ Ար­ցախ և սի­րե­լի մոր մեկ­դա­րյա հո­բե­լյա­նը նշել նրան ճա­նա­չող­նե­րի ու մտե­րիմ­նե­րի հետ։ Բայց Ադր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զերծ­ված ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մը թույլ չտ­վեց դս­տեր սր­տա­բուխ ցան­կու­թյունն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել։ Պա­հը, այս­պես ա­սած, հար­մար չէր… Հեր­թա­կան՝ 105-ա­մյա­կին նա­խա­տես­ված այ­ցը նույն­պես ձա­խող­վեց վեր­ջին 44-օ­րյա պա­տա­րազ­մի և հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով։ Այ­նուա­մե­նայ­նիվ, լի­նե­լով սի­րող զա­վակ, դուստ­րը Մոսկ­վա­յից կա­րո­ղա­ցել է Ստե­փա­նա­կեր­տում մոր 100-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ հի­շա­տա­կի ա­րա­րո­ղու­թյուն կազ­մա­կեր­պել։
Հա­վաք­վել էին նրանք, ում հետ տի­կին Լյու­սյան մտեր­մա­կան կա­պեր է ու­նե­ցել, ում օգ­նել, ա­ջակ­ցել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ծանր տա­րի­նե­րին և դրա­նից հե­տո, և բո­լոր նրանք, ում հո­գե­հա­րա­զատ է Լյու­սյա Աս­րյան ա­նու­նը։ Այդ շար­քից հարկ է ա­ռանձ­նաց­նել Օր­բե­լյան­նե­րի ըն­տա­նի­քին՝ բժիշկ, ման­կա­բույժ Նի­նո Օր­բե­լյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, Շու­շիից՝ Ալ­բերտ Խա­չատ­րյա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին, Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նին…
Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­ներն այ­ցե­լել էին գե­րեզ­մա­նա­տուն և հար­գան­քի տուրք մա­տու­ցել հո­բե­լյա­րի հի­շա­տա­կին։ Կողք-կող­քի տեղ են գտել ե­րեք նույ­նա­տիպ ու հա­մեստ, սր­բա­տաշ գե­րեզ­մա­նա­քա­րեր՝ նույն­քան հա­մեստ, մարդ­կա­յին բարձր ո­րակ­նե­րով օժտ­ված անձ­նա­վո­րու­թյուն­նե­րի ա­նուն-ազ­գա­նուն­նե­րով՝ Լյու­սյա Աս­րյան, Մի­քա­յել Աս­րյան, Ա­նա­հիտ Ժամ­հա­րյան… Տի­կին Լյու­սյա­յի պատ­վի­րա­նը՝ մա­հից հե­տո ի­րեն թա­ղել ծնող­նե­րի մոտ, դուստ­րը՝ Ա­նա­հիտ Բես­տա­վաշ­վի­լին, կա­տա­րել է…
Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցում կա­տա­րել էր հո­գե­հան­գս­տի ու ո­գե­կոչ­ման ա­րա­րո­ղու­թյուն, ի հի­շա­տակ Լյու­սյա­յի՝ ա­ղոթք է հն­չեց­վել առ Աստ­ված։ Հո­բե­լյա­րի մա­սին հու­շե­րով կիս­վել են ներ­կա­նե­րը։ Կարևոր­վել է Լյու­սյա Աս­րյա­նի ազ­գան­պաստ գոր­ծու­նեու­թյու­նը, ըստ ար­ժան­վույն հարգ­վել նրա և նրա պատ­վար­ժան գեր­դաս­տա­նի հի­շա­տա­կը...
Որ­տեղ էլ ե­ղել կամ աշ­խա­տել է այս հայ­րե­նա­սեր կի­նը, չի մո­ռա­ցել Ղա­րա­բա­ղը, օգ­նել է հա­րա­զատ լեռ­նաշ­խար­հին, ապ­րել իր ժո­ղովր­դի հոգս ու ցա­վե­րով, կի­սել ու­րա­խու­թյուն­ներն ու դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Նրա նվի­րա­կան ե­րա­զանքն էր՝ Ար­ցա­խը տես­նել մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված...

Ա­մեն ան­գամ գա­լով Ստե­փա­նա­կերտ՝ տի­կին Լյու­սյան օթևա­նում էր Օր­բե­լյան­նե­րի տա­նը։ Ջերմ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­ներ Օր­բե­լյան­նե­րի և Շու­շիում ապ­րող Խա­չատ­րյան­նե­րի ըն­տա­նի­քի, Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի հետ։
Բո­լոր նրանք, ով­քեր ճա­նա­չել ու շփ­վել են այդ ազն­վա­կան տիկ­նոջ հետ, մեծ ոգևո­րու­թյամբ են ներ­կա­յաց­նում ի­րենց հու­շե­րը։ Բա­րի, ժպ­տե­րես, չա­փա­զանց մար­դա­մոտ, կիրթ ու ե­րազ­կոտ կին էր, ա­սում են։ Հատ­կա­պես կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին նա ապ­րում և շն­չում էր Ղա­րա­բա­ղի հոգ­սե­րով ու ա­պա­գա­յով։ Շատ էր կապ­ված մեր լեռ­նաշ­խար­հին, մշ­տա­պես գնում-գա­լիս էր։ Տի­կին Լյու­սյան բա­րի ա­վան­դույթ­ներ է թո­ղել, ո­րոնք այ­սօր շա­րու­նա­կում է Ա­նա­հի­տը, մարդ, ով նույն­պես հո­գով ու սր­տով կապ­ված է Ար­ցա­խին։ “КРИК”-ի ան­դամ­նե­րի հետ ա­մեն ան­գամ գա­լով Ար­ցախ, նա հե­տաքր­քր­վում մեր հիմ­նախն­դիր­նե­րով։ Իսկ Մոսկ­վա վե­րա­դառ­նա­լով՝ հրա­պա­րա­կում էր հոդ­ված­ներ՝ փոր­ձե­լով ճշ­մար­տու­թյու­նը հասց­նել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը։
Ա­հա թե ինչ է պատ­մում Կույ­րե­րի միու­թյան ան­դամ Ալ­բերտ Մար­դյա­նը.
- 1995-ին, երբ կորց­րի տե­սո­ղու­թյունս, իմ փաս­տաթղ­թերն ու­ղար­կե­ցին Մոսկ­վա՝ հա­մա­պա­տաս­խան բուժ­հիմ­նարկ։ Պա­տաս­խա­նը ե­կավ, և ինձ տա­րան այն­տեղ։ Տե­ղա­վոր­վե­ցինք ՙԱր­մե­նիա՚ հյու­րա­նո­ցում։ Ա­ռա­ջին իսկ օ­րից Ա­նա­հիտ Բես­տա­վաշ­վի­լին ինձ ու­ղեկ­ցում էր հի­վան­դա­նո­ցից հի­վան­դա­նոց. աչ­քե­րից բա­ցի՝ ա­ռող­ջա­կան այլ խն­դիր­ներ էլ ու­նեի։ Նրա ա­ջակ­ցու­թյամբ ա­մե­նուր ինձ հե­տա­զո­տե­ցին։ Այդ ժա­մա­նակ էլ ծա­նո­թա­ցա Ա­նա­հի­տի մոր՝ տի­կին Լյու­սյա­յի հետ։ Հրա­շա­լի, բա­րե­համ­բույր կին էր, հո­գա­տար։ Երբ ղա­րա­բաղ­ցի էր տես­նում՝ ու­զում էր ինչ-որ կերպ ան­պայ­ման օգ­նած լի­նել։ Այս­պես մեր միջև բա­րե­կա­մա­կան կապ հաս­տատ­վեց։
Կա­րի­նե Իս­րա­յե­լյան, ԱԱԾ գն­դա­պետ. - Լյու­սյա Աս­րյա­նի հետ ծա­նո­թա­ցել եմ Օր­բե­լյան­նե­րի տա­նը։ Տպա­վո­րու­թյունս ա­ռա­ջին իսկ րո­պեից բարձր էր. կիրթ, է­լե­գանտ, բարձր ին­տե­լեկ­տով կին էր։ Մինչ այ­սօր իմ հի­շո­ղու­թյան մեջ այդ­պես էլ մնա­ցել է նա։ Ա­մեն ան­գամ նրան հի­շե­լով, մտա­ծում եմ՝ ինչ լավ է, որ բախտ եմ ու­նե­ցել ծա­նո­թա­նալ տի­կին Լյու­սա­յի հետ։ Նա այն անձ­նա­վո­րու­թյունն էր, որ կա­րող էր օ­րի­նակ ծա­ռա­յել բո­լոր կա­նանց։
Լա­րի­սա Խա­չատ­րյան, ԼՂՀ վաս­տա­կա­վոր ման­կա­վարժ.- Նրա հետ ծա­նո­թա­ցել եմ մեր լա­վա­գույն բա­րե­կամ­նե­րի՝ Օր­բե­լյան­նե­րի մի­ջո­ցով։ Հո­գով բարձր ու վեհ, նր­բան­կատ, բո­լո­րի հան­դեպ ու­շա­դիր մի ան­հա­տա­կա­նու­թյուն էր։ Ար­մատ­նե­րով լի­նե­լով շու­շե­ցի՝ շատ էր սի­րում հա­յոց բեր­դա­քա­ղա­քը։ Թե՜ Լյու­սյան և թե՜ դուստ­րը՝ Ա­նա­հի­տը, միշտ էլ նվիր­ված են ե­ղել ազ­գին, հայ­րե­նա­կից­նե­րին։ Ա­նա­հիտն ա­ռայ­սօր մեզ հետ պահ­պա­նում է բա­րե­կա­մա­կան կա­պե­րը:
Նի­նո Օր­բե­լյան, ման­կա­բույժ.-Ես ինձ ան­չափ եր­ջա­նիկ եմ զգում, որ Լյու­սյա Աս­րյանն ու իր հա­րա­զատ­նե­րը մեր ըն­տա­նի­քի բա­րե­կամ­ներն են։ Դեռ փոքր էի, երբ Լյու­սյան գա­լիս էր մեր տուն, մտեր­մու­թյուն ա­նում տա­տի­կիս հետ։ Ես կար­ծում էի՝ նա տա­տի­կիս քույրն է։ Մե­ծա­նա­լուց հե­տո միայն ի­մա­ցա, որ ըն­կե­րու­հի­ներ են…
Ճշ­մա­րիտ է աս­ված՝ ապ­րում է նա, ով հիշ­վում է։ Լյու­սյա Աս­րյանն ապ­րում է հա­րա­զատ­նե­րի, մտե­րիմ­նե­րի, ի­րեն ճա­նա­չող­նե­րի սր­տում։ Եվ կապ­րի ու կհիշ­վի այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ կապ­րեն նրան ճա­նա­չող­նե­րը։