[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՅՆՏԵՂ ԻՄ ՊԶՏԻԿ ԵՂԲԱՅՐՍ ՄԵՌԱՒ՚ (բացառիկ պատմություններ և փաստաթղթեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից)

Վեր­ջին տա­րի­նե­րին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին ա­ռա­վել շատ գի­տա­կան, փաս­տագ­րա­կան գր­քեր են տպագր­վում։ Գր­քե­րը լույս են տես­նում Հա­յաս­տա­նում և Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս։ Հատ­կան­շա­կան է, որ 20-րդ դա­րաս­կզ­բի ան­պա­տիժ մնա­ցած մեծ ոճ­րա­գոր­ծու­թյան մա­սին ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տա­րում են նաև օ­տա­րազ­գի գիտ­նա­կան­ներ։ Այդ ա­մե­նի հետ մեկ­տեղ՝ մեզ են հա­սել նաև ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին ի­րա­կան պատ­մու­թյուն­ներ, հու­շեր, ո­րոնք ա­ռա­վել խո­սուն ու ազ­դե­ցիկ փաս­տեր են։

Մաս­նա­վո­րա­պես, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին բա­ցա­ռիկ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ է կա­տա­րել թուրք գիտ­նա­կան Թա­ներ Աչ­քա­մը, ում աշ­խա­տու­թյուն­նե­րը, ո­րոնք նվիր­ված են Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյա­նը, բա­ցա­ռիկ են։ Ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին կա­րե­լի է ան­վերջ պատ­մել, խո­սել, քն­նար­կել, մեկ­նա­բա­նել, սա­կայն այդ ա­մե­նը չու­նեն այն ու­ժը, ինչ փաս­տերն են։ Թուրք պատ­մա­բա­նի ՙՍպա­նու­թյան հրա­ման­ներ՚ գր­քում ներ­կա­յաց­ված են բա­ցա­ռիկ հե­ռագ­րեր, ո­րոնք պատ­մա­կան փաս­տաթղ­թեր են և ա­պա­ցույց­ներ այն բա­նի, որ 106 տա­րի ա­ռաջ հա­յե­րի հետ տե­ղի ու­նե­ցա­ծը ցե­ղաս­պա­նու­թյուն էր։
Մաս­նա­վո­րա­պես, Թա­ներ Աք­չա­մի գր­քում բա­ցա­ռիկ հե­ռագ­րեր և տե­ղե­կու­թյուն­ներ կան հայ որ­բե­րի մա­սին։ Մաս­նա­վո­րա­պես Հա­լե­պում փորձ է ար­վում որ­բա­նոց բա­ցե­լու, քա­նի որ փո­ղո­ցում մնա­ցած որ­բե­րը մա­հա­նում էին, դառ­նում հա­մա­ճա­րակ­նե­րի ու հի­վան­դու­թյուն­նե­րի ա­ռա­ջաց­ման պատ­ճառ, ինչ­պես նաև Հա­լե­պում շատ ա­րագ տա­րած­վում էին այդ հի­վան­դու­թյուն­նե­րը։ Այդ կա­պակ­ցու­թայմբ փորձ էր ար­վում որ­բա­նոց բա­ցե­լու, սա­կայն ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լեաթն իր հե­ռագ­րով կան­խում է այդ գոր­ծո­ղու­թյու­նը.
ՙՀա­լե­պի նա­հան­գա­պե­տին
Նման որ­բա­նո­ցի անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա։ Հի­մա զգաց­մունք­նե­րի վրա ժա­մա­նակ վատ­նե­լու և կե­րակ­րե­լով նրանց կյան­քը եր­կա­րաց­նե­լու պա­հը չէ։ Ու­ղար­կեք ա­նա­պատ ու այդ մա­սին տե­ղյակ պա­հեք մեզ։
1915թ. սեպ­տեմ­բե­րի 21, ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար՝ Թա­լեաթ՚։ (Հատ­վա­ծը վերց­ված է Թա­ներ Աք­չա­մի ՙՍպա­նու­թյան հրա­ման­ներ՚ գր­քից։ Երևան, 2019 թվա­կան, էջ 270)։
Թուրք պատ­մա­բա­նի գր­քում հան­դի­պում ենք Թա­լեա­թի մեկ այլ հե­ռագ­րի, ո­րը պետք է ուղ­ղա­կի կար­դալ՝ ա­ռանց ինչ-որ մեկ­նա­բա­նու­թյան։ Այս հե­ռագ­րում հս­տակ ընդ­գծ­վում է թուր­քա­կան իշ­խա­նու­թյան, թուրք ժո­ղովր­դի հա­յա­տյա­ցու­թյան ամ­բող­ջա­կան պատ­կե­րը.
ՙՀա­լե­պի նա­հան­գա­պե­տա­րան,
Ար­դեն հա­ղորդ­վել է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը Ջե­միե­թի (ե­րիտ­թուր­քե­րի կո­մի­տեի) հրա­մա­նով ո­րո­շել է լիո­վին բնաջն­ջել Թուր­քիա­յում բնակ­վող հա­յե­րին։ Այս հրա­մա­նին ու ո­րոշ­մանն ընդ­դի­մա­ցող­նե­րը չեն կա­րող մնալ պե­տա­կան հա­մա­կար­գում?ր Կա­նայք, ե­րե­խա­նե­րը, հաշ­ման­դամ­նե­րը պետք է ոչն­չաց­վեն՝ ա­ռանց խղճմ­տան­քի և մե­թոդ­նե­րի խտ­րու­թյան։
1915 թ. սեպ­տեմ­բե­րի 16
Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար՝ Թա­լեաթ՚։ (Նույն տե­ղում՝ էջ 273)։
Ե­թե Թա­ներ Աք­չա­մի գր­քում մենք հան­դի­պում ենք ցե­ղաս­պա­նու­թյան կազ­մա­կերպ­ման մե­խա­նիզմ­նե­րի և հե­ռագ­րե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ, ա­պա մեր օ­րե­րում լույս տե­սած մեկ այլ գր­քում՝ Գևորգ Է­մին-Տե­րյա­նի ՙՎա­հան Տե­րյա­նի ան­հայտ նա­խա­ձեռ­նու­թյու­նը. հայ որ­բե­րի հու­շե­րը՚ գր­քում մենք հան­դի­պում ենք այլ պատ­կե­րի։ Այս­տեղ զե­տեղ­ված են ցե­ղաս­պա­նու­թյու­նը տե­սած, վե­րապ­րած ե­րե­խա­նե­րի հու­շերն ու պատ­մու­թյուն­նե­րը, ով­քեր ցե­ղաս­պա­նու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո ի­րենց տե­սա­ծը գրում են շա­րադ­րու­թյուն­նե­րում։ Ե­րե­խա­նե­րին շա­րադ­րու­թյուն­նե­րը հանձ­նա­րա­րել է Վա­հան Տե­րյա­նը, իսկ այդ գրու­թյուն­նե­րը մոտ 100 տա­րի ան­հայտ էին հայ ու աշ­խար­հի ըն­թեր­ցո­ղին։ 11-ա­մյա վա­նե­ցի Գրի­գոր Տ. Գրի­գո­րեա­նը իր հուշ-շա­րադ­րու­թյան մեջ գրում է.
ՙԱյժմ կը գտն­ւինք Ե­րե­ւա­նում տաս­նեակ հա­զա­րա­ւոր կո­տո­րած տա­լէ հե­տոյ կեան­քի ա­մե­նայ անհ­րա­ժեշտ պի­տոյք­նե­րէն զուրկ։
Ողջ մնա­ցած­ներս կապ­րինք օ­րա­կան 15 կո­պէ­կի նպաս­տով, մի կտոր ծած­կի տակ ա­պաս­տա­նած ենք
Գրի­գոր Տ. Գրի­գո­րեան, 11 տա­րե­կան՚։ (Հատ­վա­ծը վերց­ված է Գևորգ Է­մին-Տե­րյա­նի, ՙՎա­հան Տե­րյա­նի ան­հայտ նա­խա­ձեռ­նու­թյու­նը. հայ որ­բե­րի հու­շե­րը՚ գր­քից, Երևան, 2016, էջ 85)։
Այս շա­րադ­րու­թյուն­ներն անհ­նար է կար­դալ ա­ռանց սր­տի ցավ ու­նե­նա­լու, քա­նի որ ե­րե­խա­ներն ա­մե­նայն ան­կեղ­ծու­թյամբ ներ­կա­յաց­նում էին այն ա­մե­նը, ինչ կա­տար­վել էր ի­րենց հետ։ Շատ հու­զիչ պատ­մու­թյուն է ներ­կա­յաց­նում Ա­ղա­սի Գօն­դակ­չեա­նը.
ՙԻկ­տի­րի մէջ 15 օր շատ նե­ղու­թիւն կրե­լով ե­կանք Էջ­միա­ծին, որ այն­տեղ հաց կը բա­ժա­նէին, այն­տեղ ալ 17 օր մնա­ցեր էինք, երբ հի­ւան­դու­թիւն ին­կաւ և բո­լորն ալ կը մեռ­նէին. օ­րը կլի­նէր որ 150-200 մարդ կը մեռ­նէր։ Ազ­գի փո­ղով ե­կանք Ե­րե­ւան և ի­ջանք Ս. Սար­գի­սի բա­կի մէջ և այն­տեղ ալ հաց կը բա­ժա­նէին. այն­տեղ իմ պզ­տիկ եղ­բայրս մե­ռաւ, յե­տոյ տուն վար­ձե­ցինք որ նո­րէն Ա­ռաջ­նորդ դրա­մը կու­տար տա­նը մէջ շատ նե­ղուե­ցինք մինչև ան­գամ ա­նօ­թի ալ կը մնաինք վէր­ջը ճա­րա­հա­տուած չէինք կր­նար տու­նը ապ­րիլ այս որ­բա­նո­ցը ե­կանք՚։ (Նույն տե­ղում՝ էջ 95)։
Սրանք այն հա­զա­րա­վոր պատ­մու­թյուն­նե­րից մի քա­նիսն էին, ո­րոնք ներ­կա­յաց­նում էին թուր­քա­կան ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Ցա­վա­լիո­րեն պետք է ար­ձա­նագ­րել, որ 106 տա­րի է ան­ցել, սա­կայն հայ մարդն ու Հա­յաս­տան եր­կի­րը սպա­սում է հա­տուց­ման, սպա­սում է, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը կս­տի­պի Թուր­քիա­յին, որ­պես­զի նրանք ըն­դու­նեն կա­տար­վա­ծը։ Այն նույն մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, ո­րի հա­մար գո­յու­թյուն ու­նի միայն շա­հը։ Սա­կայն պետք էր այս մեկ դարն օգ­տա­գոր­ծել ա­վե­լի հզո­րա­նա­լու հա­մար։