[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19-Ի ԴԵՄ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԱՐ­ԴԵՆ ՊԱՏ­ՎԱՍՏ­ՎԵԼ Է 89 ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րով COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կել և կազ­մա­կերպ­վում է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի (ՀԲԿ) ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: Օ­րերս Ռուս-հայ­կա­կան Լա­զարևյան ա­կում­բի և ան­ձամբ ա­կում­բի խոր­հր­դի հա­մա­կար­գող, ՌԴ Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր Կոնս­տան­տին Զա­տու­լի­նի ջան­քե­րի շնոր­հիվ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից Ար­ցախ է բեր­վել ռու­սա­կան ՙSputnik-V՚ պատ­վաս­տա­նյու­թի ա­ռա­ջին մեծ խմ­բա­քա­նա­կը՝ 15 000 դե­ղա­չափ։

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը մա­յի­սի 4-ին այ­ցե­լել է են­թա­կա բու­ժա­հաս­տա­տու­թյուն­ներ և հետևել պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցին: Մա­յի­սի 4-ի դրու­թյամբ ՀԲԿ-ի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում և մյուս բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում COVID-19 վա­րա­կի դեմ պատ­վաստ­վել է 89 քա­ղա­քա­ցի, ընդ ո­րում` 15 հո­գի պատ­վաստ­վել էին ապ­րի­լի վեր­ջին։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի պար­զա­բան­մամբ՝ բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման գոր­ծում կարևոր է ի­մու­նա­կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նա­կին ի­րա­կա­նա­ցու­մը, ին­չի շնոր­հիվ հի­վան­դա­ցու­թյան ու վա­րա­կի հետևան­քով մահ­վան դեպ­քե­րը նվա­զում կամ բա­ցա­կա­յում են։ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից ստաց­ված ռու­սա­կան ՙSputnik-V՚ պատ­վաս­տա­նյու­թի նե­րարկ­ման ա­ռա­ջին փու­լը մեկ­նար­կել է, ո­րի հա­մար նա­խա­տես­ված է 7500 դե­ղա­չափ։ Ռու­սա­կան պատ­վաս­տա­նյու­թի ա­ռա­ջին դե­ղա­չա­փի նե­րար­կու­մից 21 օր հե­տո քա­ղա­քա­ցին պետք է պատ­վաստ­վի երկ­րորդ դե­ղա­չա­փով։ Ե­թե ՙSputnik-V՚ պա­վաս­տա­նյու­թը նե­րարկ­վում է եր­կու դե­ղա­չա­փով, ա­պա ՙAstraZeneca՚-ն՝ մեկ։ Տես­չու­թյան պե­տի խոս­քով՝ նե­րարկ­վող պատ­վաս­տա­նյու­թի ընտ­րու­թյու­նը թողն­ված է պատ­վաստ­վո­ղի հա­յե­ցո­ղու­թյա­նը։
COVID-19-ի դեմ պատ­վաստ­վե­լու հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է նա­խօ­րոք դի­մեն վե­րոն­շյալ բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ։ Ա­ռա­ջին փու­լում կպատ­վաստ­վեն 65 տա­րե­կա­նից բարձր տա­րի­քի ան­ձինք, 16-64 տա­րե­կան քրո­նիկ հի­վանդ­նե­րը, բու­ժաշ­խա­տող­նե­րը, սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան հաս­տա­տու­թյուն­նե­րի բնա­կիչ­նե­րը և աշ­խա­տա­կից­նե­րը, ռիս­կա­յին խմ­բի մյուս քա­ղա­քա­ցի­նե­րը։ Երկ­րորդ փու­լում ընդգրկված են ու­սու­ցիչ­նե­րը, ոս­տի­կա­նու­թյան և պե­տա­կան կա­ռույց­նե­րի աշ­խա­տող­նե­րը։ Պատ­վաստ­վող­նե­րի վե­րա­բե­րյալ նա­խօ­րոք հայտ է ներ­կա­յաց­վում« և պատ­վաստ­ման օ­րը հա­մա­պա­տաս­խան բուժ­հաս­տա­տու­թյու­նը Հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րո­նից ստա­նում է պատ­վաս­տա­նյու­թը, ո­րը պահ­պան­վում է նա­խա­տես­ված սառ­նա­րան­նե­րում սահ­ման­ված ջեր­մա­յին պայ­ման­նե­րում։ ՙՀաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ COVID-19 վա­րա­կը օ­դա­կա­թի­լա­յին է« և վա­րակ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը շատ մեծ, ուս­տի խոր­հուրդ եմ տա­լիս բո­լոր բնա­կիչ­նե­րին պատ­վաստ­վել, որ­պես­զի բնակ­չու­թյան շր­ջա­նում ձեռք բեր­վի կո­լեկ­տիվ ի­մու­նի­տետ, ու վա­րա­կը կան­խար­գել­վի։ Ել­նե­լով հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան ի­րա­վի­ճա­կից, հե­տա­գա­յում հնա­րա­վոր է պե­տա­կան պատ­վաս­տում­նե­րի օ­րա­ցույ­ցում պար­տա­դիր մտց­վի այս պատ­վաս­տա­նյու­թը՚,- նշեց Օ. Հա­րու­թյու­նյա­նը։

Ներ­կա­յումս Ար­ցա­խում վա­րա­կից բուժ­վում է 21 հի­վանդ, իսկ ընդ­հա­նուր վա­րա­կը գրանց­վել է շուրջ 2700 մար­դու մոտ։ Ցա­վոք, COVID-19-ի հետևան­քով գրանց­վել է մահ­վան 30 դեպք։
Ար­ցա­խում COVID-19 վա­րա­կի դեմ մեկ­նար­կած պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը հա­մա­կար­գող, հա­մա­ճա­րա­կա­բան Զո­յա Մա­ղա­քե­լյանն իր հեր­թին հի­շեց­րեց, որ պատ­վաս­տում­նե­րի շնոր­հիվ մարդ­կու­թյու­նը հաղ­թա­հա­րեց մի շարք մա­հա­ցու հի­վան­դու­թյուն­ներ։ Ար­ցա­խի բնակ­չու­թյան գրե­թե մեծ մասն ար­դեն վա­րակ­վել է կո­րո­նա­վի­րու­սով« և այս պատ­վաս­տումն այն մե­թոդ­նե­րից մեկն է, ո­րի մի­ջո­ցով կկան­խար­գել­վի նոր վա­րա­կի տա­րա­ծու­մը՝ բա­ցա­ռե­լով բար­դու­թյուն­ներն ու մահ­վան դեպ­քե­րը։ ՙՀա­մա­պա­տաս­խան դե­ղա­չա­փե­րի նե­րար­կու­մից 42 օր հե­տո քա­ղա­քա­ցին վա­րա­կի հան­դեպ մեկ տա­րի ի­մու­նի­տետ է ձեռք բե­րում: Խոր­հուրդ եմ տա­լիս բնակ­չու­թյա­նը պատ­վաստ­վել և լի­նել ա­ռողջ։ Պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը կազ­մա­կերպ­վում է ա­մեն օր՝ ժա­մը 11.00-13.00-ը՚,- նշեց Զ. Մա­ղա­քե­լյա­նը:
ՀԲԿ ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում ՙSputnik-V՚- ով պատ­վաստ­ված 63-?ա­մյա Ե­լի­զա­վե­տա Գե­րո­յա­նը լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում պար­զա­բա­նել է, որ ին­քը վա­րակ­վել էր կո­րո­նա­վի­րու­սով և, տե­ղե­կա­նա­լով նշյալ պատ­վաս­տա­նյու­թե­րի վե­րա­բե­րյալ, ո­րո­շել է պատ­վաստ­վել կր­կին չհի­վան­դա­նա­լու հա­մար։ Նե­րարկ­ման դե­ղա­չա­փը ստա­նա­լուց հե­տո նրա վի­ճա­կը գնա­հատ­վել է բա­վա­րար։
ՀԲԿ գոր­ծա­դիր տնօ­րեն Մհեր Մու­սա­յե­լյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ այս օ­րե­րին պատ­վաստ­ված ան­ձանց շր­ջա­նում բո­ղոք­ներ ու բար­դու­թյուն­ներ չեն ե­ղել։ ՙՊատ­վաս­տու­մից հե­տո քա­ղա­քա­ցի­նե­րը 30 րո­պե մնում են մաս­նա­գետ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո և այդ ըն­թաց­քում ե­թե նրանց մոտ ի հայտ չեն գա­լիս ա­լեր­գիկ ռեակ­ցիա­ներ, ջեր­մու­թյուն, ճնշ­ման տա­տա­նում­ներ, կա­րող են հան­գիստ տուն գնալ: Որևէ բո­ղոք կամ խն­դիր մինչ այժմ չի ե­ղել: Քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է ի­րա­զեկ­ված լի­նեն, որ կո­րո­նա­վի­րու­սի կան­խար­գել­ման դեմ սա լուրջ պատ­վաս­տա­նյութ է: Իսկ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ան­ձինք կա­րող են պատ­վաստ­վել ա­ռող­ջա­ցու­մից 3 ա­միս հե­տո միայն: Նախ­քան պատ­վաստ­վե­լը քա­ղա­քա­ցին հե­տա­զոտ­վում է տե­ղա­մա­սա­յին թե­րապևտի կող­մից և 3 օր էլ ար­գել­վում է ալ­կո­հո­լի օգ­տա­գոր­ծու­մը՚,- հա­վե­լեց Մ. Մու­սա­յե­լյա­նը:
Պատ­վաստ­ված քա­ղա­քա­ցի­նե­րին տր­վում է նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի դեմ կան­խար­գե­լիչ պատ­վաս­տում­նե­րի հա­վաս­տա­գիր, որ­տեղ լրաց­վում է վեր­ջի­նիս ա­նուն-ազ­գա­նու­նը, նե­րարկ­ման օ­րը, դե­ղա­չա­փի ան­վա­նու­մը ու հա­ջորդ պատ­վաստ­ման ժամ­կե­տը։