[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂՆ ԻՐ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ…

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՙԱ. Ա.՚-ի հար­ցազ­րույ­ցը Աս­կե­րա­նի շր­ջա­նի Պա­տա­րա հա­մայն­քի ղե­կա­վար Վա­լե­րի Ղահ­րա­մա­նյա­նի հետ։

- Հա­մայնքն այ­սօր փաս­տա­ցի քա­նի՞ բնա­կիչ ու­նի, և ինչ­պի­սի՞ն է նրանց տրա­մադ­րու­թյունն ու տրա­մադր­վա­ծու­թյու­նը՝ հետ­պա­տե­րազ­մյան այս օ­րե­րին։
- Հա­մայնքն այս պա­հի դրու­թյամբ ու­նի 239 ծուխ և 956 բնա­կիչ, վե­րաբ­նա­կիչ­նե­րի 48 ըն­տա­նիք ենք ըն­դու­նել 202 բնակ­չով։ Միջ­նա­կարգ դպ­րոց է հա­ճա­խում 144 ա­շա­կերտ, նո­րեկ­նե­րը՝ 46 հո­գի։ Վե­րաբ­նա­կիչ­նե­րից 18 ըն­տա­նիք ա­պա­հով­ված է ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան գույ­քով, գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան բնույթ է կրե­լու։ Բո­լոր 48 տնե­րում առ­կա են ապ­րե­լու նվա­զա­գույն պայ­ման­ներ, դժ­գո­հող­ներ չկան, իսկ տե­ղաբ­նակ­նե­րը բա­րե­համ­բույր վե­րա­բեր­մունք ու­նեն յու­րա­քան­չյուր վե­րաբ­նակ­չի հան­դեպ, պա­տա­րե­ցի­նե­րը նման հար­ցե­րում շատ ու­շա­դիր ու նր­բան­կատ են։
- Միայն տե­ղա­վոր­վե­լը քիչ է, նրանք բա­զում այլ խն­դիր­ներ էլ ու­նեն, աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման, սնն­դի, կեն­ցա­ղի և այլն։
- Հա­մա­ձայն եմ, նրանք բազ­մա­թիվ խն­դիր­ներ ու­նեն, աշ­խա­տում ենք բո­լոր ծա­գող հար­ցե­րին լու­ծում գտ­նել, մեզ օգ­նու­թյան ձեռք են մեկ­նում Կար­միր խա­չը, սո­ցապ նա­խա­րա­րու­թյու­նը, բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Նո­րաբ­նակ­նե­րին տրա­մադր­վել են բան­ջա­րա­նո­ցա­յին սեր­մեր, կար­տո­ֆի­լի սեր­մա­ցու, այս օ­րե­րին նրանք տնա­մեր­ձե­րում ցանքս են կա­տա­րում։ Մեր գյու­ղի վե­րաբ­նակ­նե­րը շատ նա­խան­ձախն­դիր են, ձգ­տում են ան­պայ­ման մի օգ­տա­կար գոր­ծով զբաղ­վել։ Առ­կա են հե­ռագ­նա ծրագ­րեր, ո­րոն­ցով նա­խա­տես­վում է նրանց տրա­մադ­րել ա­նաս­նագլ­խա­քա­նակ, մեղ­վա­փե­թակ­ներ, ջեր­մոց­ներ, որ­պես­զի մար­դիկ կա­րո­ղա­նան ստեղ­ծել ի­րենց բա­րե­կե­ցու­թյու­նը։ Վեր­ջերս հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահն էր ե­կել գյու­ղի բնա­կիչ­նե­րի հետ հան­դիպ­ման, բազ­մա­թիվ ծրագ­րեր են քն­նարկ­վել, նաև փոքր գոր­գա­գոր­ծա­րան հիմ­նե­լու ա­ռա­ջարկ է ե­ղել, որ­տեղ կա­րող է աշ­խա­տել 80-ից 100 մարդ։ Գյու­ղում շուրջ 50 ման­կա­հա­սակ ե­րե­խա կա, սա­կայն ման­կա­պար­տեզ չու­նենք, այս ա­ռու­մով էլ Նա­խա­գա­հի կող­մից խոս­տում է ե­ղել։ Դպ­րո­ցում նա­խադպ­րո­ցա­կան խումբ կա, մշա­կույ­թի տա­նը՝ ե­րաժշ­տա­կան խմ­բակ, շա­բա­թա­կան եր­կու ան­գամ ե­րե­խա­նե­րը նա­խընտ­րած գոր­ծի­քի վրա նվա­գել են սո­վո­րում։ Գյու­ղում շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րում է ի­րա­կա­նաց­վում, բո­լոր տներն ու հա­սա­րա­կա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­նե­րը գա­զի­ֆի­կաց­ված են, է­լեկտ­րա­մա­տա­կա­րար­ման խն­դիր ընդ­հան­րա­պես չու­նենք, միակ խնդ­րա­հա­րույ­ցը գյու­ղա­մի­ջյան ան­բա­րե­կարգ փո­ղոց­ներն են, ո­րոնց մի մա­սը սա­լի­կա­պատ­վել է, իսկ մի զգա­լի մա­սը պա­տե­րազ­մի հետևան­քով կի­սատ է մնա­ցել։ Պատ­կան մար­մին­նե­րը խոս­տա­ցել են գյու­ղի կենտ­րո­նա­կան ճա­նա­պար­հը աս­ֆալ­տա­պա­տել, իսկ մնա­ցած փո­ղոց­նե­րը նաև մեր ու­ժե­րով կսա­լի­կա­պատ­վեն։ Այս պա­հին նա­խագծ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վում գյու­ղը գի­շե­րա­յին լույ­սով ա­պա­հո­վե­լու հա­մար։


- Գյու­ղը պա­տե­րազ­մից շա՞տ է տու­ժել։
- Բա­րե­բախ­տա­բար, չի տու­ժել, միայն գյու­ղի ներքևի մասն է հր­թի­ռահ­րե­տա­կոծ­վել։ Գյու­ղը տե­ղա­հան­վել է միայն պա­տե­րազ­մի վեր­ջին օ­րե­րին, իսկ մինչ այդ խա­ղաղ բնա­կիչ­ներն ի­րենց տնե­րում էին, իսկ զենք բռ­նե­լու ու­նակ տղա­մար­դիկ՝ ա­ռաջ­նագ­ծում։ Այս պա­հի դրու­թյամբ գյու­ղից բա­ցա­կա մարդ չկա, բո­լո­րը մի մար­դու պես վե­րա­դար­ձել են։ Ցա­վով պի­տի նշեմ, որ գյու­ղը 4 զոհ ու­նի, 4 ջա­հել-ջի­վան տղա­ներ, ո­րոնց կո­րուս­տը սգում ենք գյու­ղո­վի, և ո­րոնց կո­րուս­տը մեզ պար­տա­վո­րեց­նում է այս հո­ղում ապ­րել ու ա­րա­րել նաև նրանց փո­խա­րեն, դա կլի­նի նրանց հի­շա­տա­կը վառ պա­հե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը։
- Գյու­ղը գյուղ է իր գյու­ղատն­տե­սու­թյամբ, իր վար ու ցանք­սով, ա­նաս­նա­պա­հու­թյամբ, իսկ Պա­տա­րան մեր մեծ ու շեն գյու­ղե­րից է։ Ինչ­պի­սի՞ն է ի­րա­վի­ճակն այդ առն­չու­թյամբ։
- Ու­նենք 236 հեկ­տար հո­ղա­տա­րածք, հո­ղա­տա­րածք ու­նենք նաև Խա­չե­նի ու Դահ­րա­վի տա­րած­քում… Դրանք մշակ­վում են, դժ­գո­հե­լու ա­ռիթ­ներ չու­նենք, պե­տու­թյու­նը կորն­գա­նի, հա­ճա­րի սեր­մա­ցու­նե­րով, պա­րար­տա­նյու­թով օգ­նել է, տա­րին էլ այս պա­հի դրու­թյամբ խոս­տում­նա­լից է։ Մեր հո­ղե­րից 140 հա տրա­մադ­րել ենք սերմ­նա­բու­ծա­կան կենտ­րո­նին /դրանք այն հո­ղերն են, ո­րոնց տե­րե­րը այս կամ այն պատ­ճա­ռով չեն կա­րո­ղա­նում մշա­կել/, ո­րից ե­կած ե­կամ­տա­հա­սույ­թից հեկ­տա­րի դի­մաց 50 հա­զար դրամ է վճար­վում մեկ շն­չին։ Պա­տա­րե­ցի­նե­րը զբաղ­վում են նաև ա­նաս­նա­պա­հու­թյամբ, ան­տա­ռա­գոր­ծու­թյամբ, օգտ­վում են բնու­թյան բա­րիք­նե­րից, իսկ մեր գյու­ղի բնու­թյու­նը շատ շռայլ է։ Գյու­ղը հայտ­նի է նաև իր եր­կու ճամ­բար­նե­րով, որ­տեղ ամ­ռան ա­միս­նե­րին, ինչ­պես ա­սում են, ա­սեղ գցե­լու տեղ չի լի­նում։ Ու­նենք 4 հան­գս­տի գո­տի, սղո­ցա­գոր­ծա­րան, 4 խա­նութ, բար­վոք վի­ճա­կում են մշա­կույ­թի տունն ու հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հը, դպ­րո­ցը 12-ա­մյա է, ու­սուց­չա­կան կո­լեկ­տի­վը պատ­րաստ` մաս­նա­գետ­նե­րով հա­մալր­ված։ Մայ­րա­քա­ղա­քի հետ տրանս­պոր­տա­յին կապն ա­պա­հով­ված է, գյու­ղի կող­քով 2 գետ է հո­սում՝ Պա­տա­րա գետն ու Փոքր Գե­տը։ Գյու­ղում ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու հա­մար բո­լոր պայ­ման­ներն առ­կա են, մեզ միայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյունն ու խա­ղա­ղու­թյունն է պա­կա­սում։ Հա­մայն­քում խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ չկան, գյու­ղը հան­գիստ իր կյան­քով ապ­րում է, հա­լալ քր­տին­քով վաս­տա­կում իր ապ­րուս­տի մի­ջոց­նե­րը։ Բնա­կիչ­նե­րի հետ հա­ճախ եմ շփ­վում, զրույց­ներ ու­նե­նում տար­բեր թե­մա­նե­րի շուրջ, ու նրանք բո­լորն էլ այն կար­ծի­քին են, որ ի­րենք ա­ռանց հայ­րե­նի գյու­ղի թե­րի են, և ի­րենց ու ի­րենց զա­վակ­նե­րի ա­պա­գան չեն պատ­կե­րաց­նում ա­ռանց հայ­րե­նի­քի։
- Ըն­դու­նե­լու­թյան օ­րե­րին ա­մե­նից շատ ի՞նչ բնույ­թի հար­ցե­րով են դի­մում Ձեզ։
- Նրանց հիմ­նա­կան խն­դիրն աշ­խա­տա­տե­ղե­րի հետ է կապ­ված, ով գյու­ղա­պե­տա­րա­նի դու­ռը բա­ցում է, աշ­խա­տանք է խնդ­րում… Մեր գյու­ղի թիվ 1 պրոբ­լե­մը դա է, ճիշտ է, այ­գի ու բան­ջա­րա­նոց ու­նեն, սա­կայն կա­յուն դրա­մա­կան ե­կա­մուտ են ու­զում ու­նե­նալ, նրանց պա­հան­ջը տե­ղին է, գու­ցե ժա­մա­նա­կի ըն­թաց­քում մենք էլ փոքր գոր­ծա­րան կու­նե­նանք, ա­պա­գան ցույց կտա։ Ե­թե պատ­կան մար­մին­նե­րի կող­մից ա­ռաջ քաշ­ված ծրագ­րերն ի­րա­կա­նու­թյուն դառ­նան, ա­պա վաղ­վա օրն ա­ռա­վել քան հու­սա­լի է լի­նե­լու։