Logo
Print this page

ԱՐՑԱԽԻ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

2020 թվա­կա­նի Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հետևան­քով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տար­բեր գյու­ղե­րում ու քա­ղաք­նե­րում հայ­տն­ված ար­ցախ­ցի­ներն ի­րենց հետ նոր բնա­կա­վայ­րեր են բե­րել ար­ցա­խյան ու­տեստ­նե­րը։ Վա­նա­ձոր­ցի­ներն ար­ցա­խյան ժեն­գյա­լով հա­ցը համ­տե­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն Վա­նա­ձո­րում հաս­տատ­ված Վեր­գի­նե Բա­գի­յան­ցի շնոր­հիվ։

Ար­մատ­նե­րով գե­տա­շեն­ցի Վեր­գի­նեն 2020թ. Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից ա­ռաջ ըն­տա­նի­քի հետ վար­ձով ապ­րում էր Ստե­փա­նա­կեր­տում։ ՙ2017 թվա­կա­նին ենք տե­ղա­փոխ­վել Ստե­փա­նա­կերտ՝ ե­րե­խա­նե­րի ուս­ման հա­մար, մեր տու­նը Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Չա­րեք­տար գյու­ղում էր՚,- պատ­մում է ութ ե­րե­խա­նե­րի մայ­րը։
Ե­րե­խա­նե­րից մեկն այժմ ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող է, մյուսն ու­սա­նող է Ստե­փա­նա­կեր­տում։ Ա­վագ դուստրն ա­մուս­նա­ցած է Վա­նա­ձո­րում։ Չա­րա­բաս­տիկ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հենց նրա մոտ է ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել Ստե­փա­նա­կեր­տից։
ՙԱ­մու­սինս պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող էր։ Սեպ­տեմ­բե­րի 25-ին ի­ջել էր դիր­քե­րից, սեպ­տեմ­բե­րի 27-ին տագ­նա­պով նո­րից բարձ­րա­ցել։ Սեպ­տեմ­բե­րի 30-ին զոհ­վել է Օ­մա­րում։ Ես ու ե­րե­խա­ներս Ստե­փա­նա­կեր­տից սեպ­տեմ­բե­րի 29-ին էինք դուրս ե­կել՚,- հի­շում է Վեր­գի­նեն։
Ըն­տա­նիքն այժմ Վա­նա­ձո­րում վար­ձով է բնակ­վում։
ՙՈ­րո­շե­ցինք, որ պի­տի աշ­խա­տենք, միայն օգ­նու­թյան հույ­սին մնալ չենք կա­րող։ Քրոջս ա­մու­սի­նը ո­րո­շեց տա­րածք վար­ձա­կա­լել ու խո­րո­ված ա­նել։ Այդ ժա­մա­նակ ես էլ ա­ռա­ջար­կե­ցի ժեն­գյա­լով հա­ցի հյու­րա­սի­րու­թյուն կազ­մա­կեր­պել, քա­նի որ Վա­նա­ձո­րում ոչ բո­լորն են ծա­նոթ ար­ցա­խյան այս ու­տես­տին։ Ար­ցա­խի տնա­կան գի­նի ու ժեն­գյա­լով հաց հյու­րա­սի­րե­ցինք մարդ­կանց։ Մեծ հա­ճույ­քով ե­կան, ծա­նո­թա­ցանք, զրու­ցե­ցինք, համ­տե­սե­ցին՚,- պատ­մում է Վեր­գի­նեն։ Վա­նա­ձո­րում ար­ցա­խյան այս ու­տես­տի հան­դեպ հե­տաքր­քր­վա­ծու­թյունն ա­ճում է։ ՙՍկ­սել եմ թխել ապ­րիլ ամ­սից։ Պատ­վեր­ներ լի­նում են՚,- ա­սում է Վեր­գի­նեն ու ըն­դգ­ծում՝ կա­նա­չի­նե­րի հիմ­նա­կան մասն Ար­ցա­խից է ու­ղարկ­վում։ ՙՄի քա­նի տե­սակ կա­նա­չի­ներ գնում ենք տե­ղի շու­կա­յից, իսկ ո­րոնք այս­տեղ չկան, ու­ղար­կում են Ար­ցա­խից։ Այս­տեղ փնտ­րել եմ ժեն­գյա­լով հա­ցի հիմ­նա­կան կա­նա­չե­ղե­նը, սա­կայն չեմ գտել՚։
Ըն­տա­նի­քը Չա­րեք­տար գյու­ղում եր­կու տուն է թո­ղել։ Գյու­ղը, ո­րը նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո Շա­հու­մյա­նի շր­ջա­նի՝ հայ­կա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ մնա­ցած եր­կու գյու­ղե­րից մեկն է Ակ­նա­բերդ հա­մայն­քի հետ, այժմ վե­րա­կա­ռուց­վում է։
Վեր­գի­նեն ա­սում է՝ ա­նո­րո­շու­թյունն ու ան­հան­գս­տու­թյու­նը դեռ թույլ չեն տա­լիս հետ վե­րա­դառ­նա­լու ո­րո­շում կա­յաց­նել։ ՙՄինչև ու­սում­նա­կան տար­վա վեր­ջը Վա­նա­ձո­րում կմ­նանք, դրա­նից հե­տո կտես­նենք, մի­գու­ցե և Ստե­փա­նա­կերտ վե­րա­դառ­նանք՚:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.