[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻ ՔԻԹ-ԿՈ­ԿՈՐԴ-Ա­ԿԱՆ­ՋԱ­ԲԱ­ՆԸ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏԵՑ Ա­ՎԵ­ԼԻ ՔԱՆ 500 Ե­ՐԵ­ԽԱ­ՅԻ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան և ՙՎԻ­ՎԱ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում մա­յի­սի 1-18-ը Մոսկ­վա­յի ե­րե­խա­նե­րի ա­ռող­ջու­թյան ազ­գա­յին գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բան Ան­նա Բա­բա­խա­նյանն ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րու­մում ի­րա­կա­նաց­րեց ամ­բու­լա­տոր խոր­հր­դատ­վու­թյուն­ներ և զն­նում­ներ:

Վեր­ջին 10 տա­րին Մոսկ­վա­յում և ընդ­հա­նուր 30 տար­վա աշ­խա­տան­քա­յին փորձ ու­նե­ցող բժիշ­կը ՙՎԻ­ՎԱ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով սի­րով հա­մա­ձայ­նեց իր մաս­նա­գի­տա­կան նե­րու­ժով ա­ջակ­ցել Ար­ցա­խի մա­նուկ­նե­րին։ ՙԱր­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից էլ մենք՝ Մոսկ­վա­յի հայ բժիշկ­ներս, ան­չափ փա­փա­գել ենք մեր մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով օգ­նել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը։ Եվ հենց ՙՎԻ­ՎԱ՚-ի՝ տնօ­րեն Տա­տյա­նա Օ­գա­նե­սյա­նի շնոր­հիվ, հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցանք մեր ա­ջակ­ցու­թյու­նը ցու­ցա­բե­րել տե­ղի հա­յե­րին։ Բժիշկ­նե­րի մի խումբ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ էին Ար­ցախ ե­կել, մյուս­ներն էլ, այս­պես կոչ­ված, խա­ղաղ պայ­ման­նե­րում են այ­ցե­լում ու ի­րենց մաս­նա­գի­տա­կան օգ­նու­թյու­նը ցու­ցա­բե­րում թե՜ ե­րե­խա­նե­րի և թե՜ մե­ծա­հա­սակ­նե­րի շր­ջա­նում։ Նման նա­խա­ձեռ­նու­թյու­նը շատ ող­ջու­նե­լի է և ես գտ­նում եմ, որ ա­մեն մարդ իր մաս­նա­գի­տու­թյան և հնա­րա­վո­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում պետք է ա­ջակ­ցի հայ­րե­նի­քին, ինչն ա­վե­լի օգ­տա­կար կլի­նի մեր երկ­րին, քան սոց­ցան­ցե­րով ՙքա­ղա­քա­կա­նու­թյամբ՚ զբաղ­վե­լը ու այդ դեպ­քում թերևս ինչ-որ բան կփոխ­վի՚,- նշեց Ա. Բա­բա­խա­նյա­նը։ Եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բա­նը հե­տա­զո­տեց ա­վե­լի քան 500 ե­րե­խա­յի։ Նրա պար­զա­բան­մամբ՝ ար­ցախ­ցի ման­կա­բույժ­նե­րը սերտ կա­պի մեջ են Մոսկ­վա­յի մաս­նա­գետ­նե­րի հետ և հա­մա­տեղ խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րի ար­դյուն­քում տե­ղում ա­ռաջ­նորդ­վում են բժշ­կա­գի­տու­թյան ո­լոր­տի չա­փա­նիշ­նե­րով՝ կի­րա­ռե­լով նո­րա­գույն մե­թոդ­նե­րը։ Վե­րոն­շյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մոսկ­վա­ցի բժիշ­կը ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վոր­ման քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բան Քրիս­տի­նե Ա­ղա­ջա­նյա­նի, բուժ­քույր Կա­րի­նե Սա­յա­դյա­նի հետ հա­մա­տեղ բա­վա­կա­նին ծան­րա­բեռն­ված աշ­խա­տե­ցին, ի դեպ, բուժ­միա­վո­րու­մում միշտ էլ խիստ զգաց­վում էր քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բան մաս­նա­գե­տի կա­րի­քը։ Ա. Բա­բա­խա­նյանն անդ­րա­դառ­նա­լով հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում բա­ցա­հայ­տած հի­վան­դու­թյուն­նե­րին` նշեց, որ հիմ­նա­կա­նում գե­րակշ­ռել են ա­կան­ջա­ցա­վի խն­դիր­նե­րը, բայց ե­ղել են դեպ­քեր, երբ պա­հանջ­վել են ի­րա­նա­կա­նաց­նել ա­վե­լի ման­րազ­նին հե­տա­զո­տու­թյուն­ներ, մա­նա­վանդ ա­լեր­գիկ երևույթ­նե­րի փոխ­կա­պակց­ման ժա­մա­նակ, ին­չի հա­մար էլ կա­տար­վել են անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­ներ։ Ման­կա­կան բուժ­միա­վո­րումն ու­նի նաև ա­լեր­գո­լոգ մաս­նա­գե­տի կա­րի­քը, ո­րի պատ­ճա­ռով ևս պար­բե­րա­բար ծա­գում են մի շարք խն­դիր­ներ, սա­կայն ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի միջ­նոր­դու­թյամբ և նա­խա­րա­րին կից ձևա­վոր­ված հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի կազ­մում ընդգրկված հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, մաս­նա­գի­տա­կան տար­բեր միա­վո­րում­նե­րի շնոր­հիվ պար­բե­րա­բար Ար­ցախ կայ­ցե­լեն անհ­րա­ժեշտ բժիշկ­ներ՝ նեղ-մաս­նա­գի­տա­կան բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու նպա­տա­կով։ Բա­ցի դրա­նից ձեռք են բեր­վում նաև հա­մա­պա­տաս­խան բժշ­կա­կան պա­րա­գա­ներ և, ինչ­պես տե­ղե­կաց­րեց Ա. Բա­բա­խա­նյա­նը, մտա­դիր են շու­տով բա­րե­լա­վել ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վոր­ման քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բա­նի կա­բի­նե­տը, հա­մալ­րել անհ­րա­ժեշտ սար­քե­րով։
ՙՀու­սով եմ, որ մաս­նա­գի­տա­կան խմ­բե­րի այ­ցե­րը կկ­րեն շա­րու­նա­կա­կան բնույթ և մոս­կո­վյան իմ մյուս գոր­ծըն­կեր­ներն էլ ի­րենց հեր­թին շու­տով կայ­ցե­լեն ու մաս­նա­գի­տա­կան օգ­նու­թյուն կցու­ցա­բե­րեն։ Այ­սօ­րի­նակ ա­ջակ­ցու­թյուն­նե­րը կարևոր են ոչ միայն տե­ղի բնակ­չու­թյան, այլև մեզ՝ մոսկ­վաբ­նակ­նե­րիս հա­մար։ Բայց դուք մե­նակ չեք, մենք ձեզ հետ ենք՚,- վեր­ջում հա­վե­լեց մեր զրու­ցա­կի­ցը։
Տե­ղի ման­կա­բույժ­նե­րի և տե­ղա­մա­սա­յին բժիշկ­նե­րի հա­մար քն­նարկ­վել են նաև ժա­մա­նա­կա­կից բժշ­կա­գի­տու­թյան մեջ ըն­դուն­ված նոր չա­փա­նիշ­նե­րը, կարևո­րել շա­րու­նա­կա­կան մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման գոր­ծո­նը։

;