[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԸ ՊԵՏՔ Է ԱՊ­ՐԻ՜...

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Բա­րե­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյամբ օ­րերս Ար­ցա­խի Մար­տու­նու շր­ջա­նի Ա­շան գյու­ղում էր գտն­վում Սե­րոբ Անդ­րա­նի­կի Պո­ղո­սյա­նը։ Նպա­տա­կը ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի հետևան­քով բռ­նա­տե­ղա­հան­ված և Ա­շա­նում վե­րաբ­նա­կեց­ված ըն­տա­նիք­նե­րին սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րելն էր։

Սե­րոբ Պո­ղո­սյա­նը ծնն­դով Հալեպից է, ապ­րում է Քա­թա­րում։ Հայ­րե­նի­քի կորս­տյան ցավն ու վիշ­տը ան­տար­բեր չէին թո­ղել Սե­րո­բին։ Եվ սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ նա ո­րո­շեց ինչ-որ ձևով օգ­տա­կար լի­նել հայ­րե­նա­կից­նե­րին։
Բա­րե­րա­րի ա­ջակ­ցու­թյու­նից՝ սնն­դամ­թերք և կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա, օգտ­վե­ցին Ա­շա­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես բնա­կեց­ված հինգ ըն­տա­նիք՝ Մար­տու­նու շր­ջա­նի Վազ­գե­նա­շե­նից, Հադ­րու­թի շր­ջա­նի Մա­րիա­մա­ձո­րից, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ուղ­տա­սա­րից, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Նոր Սեյ­սու­լա­նից և Շու­շի քա­ղա­քից։ Բա­ցի նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյու­նից, Ս. Պո­ղա­սյա­նը նաև դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րեց ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ծանր վի­րա­վո­րում ստա­ցած Վա­չա­գան Զոհ­րա­բի Բա­բա­յա­նի և Լենդ­րոշ Նո­րայ­րի Խա­չատ­րյա­նի ըն­տա­նիք­նե­րին։
Նշենք, որ սա Սե­րոբ Պո­ղո­սյա­նի ա­ռա­ջին բա­րե­գոր­ծա­կան ակ­ցիան էր, բայց ոչ վեր­ջի­նը։ Բա­րե­րա­րը վս­տա­հեց­նում է, որ նմա­նա­տիպ օգ­նու­թյուն­ներն իր կող­մից շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու։
ՙՄենք՝ դր­սում ապ­րող հա­յերս, ան­չափ վշ­տա­ցած ենք և ցա­վում ենք պա­տե­րազ­մի նման ա­վար­տի ու Ար­ցա­խի տա­րած­քի մեծ մա­սը կորց­նե­լու հա­մար։ Բայց մենք պատ­րաստ ենք շա­րու­նա­կել մեր այ­ցերն ու բա­րե­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րը, միայն թե Ար­ցա­խը նո­րից ոտ­քի կանգ­նի...
Մեր ա­րա­ծը մի բան չէ, բայց մար­դիկ գո­հու­նա­կու­թյուն էին հայտ­նում ի­րենց հան­դեպ ցու­ցա­բե­րած ու­շադ­րու­թյան հա­մար։ Ա­ռայժմ որ­պես շա­հա­ռու­ներ քիչ թվով ըն­տա­նիք­նե­րի ընտ­րե­ցինք, հե­տա­գա­յում նպա­տակ ու­նենք թե՜ ըն­տա­նիք­նե­րի թի­վը, և թե՜ օգ­նու­թյան ծա­վալ­նե­րը մե­ծաց­նել։
Ա­յո, ծանր ժա­մա­նակ­ներ է ապ­րում Ար­ցա­խը։ Մեր սիր­տը կսկ­ծում է, մեր ցա­վը խորն է... Այ­դու­հան­դերձ՝ Ար­ցա­խը պետք է ապ­րի, ու նաև մեր պարտքն է՝ ապ­րեց­նել Ար­ցա­խը։ Գի­տենք, շատ դժ­վար է լի­նե­լու, բայց պար­տա­վոր ենք ելք գտ­նել, չհան­ձն­վել, վե­րա­կանգ­նել, ու­ժեղ լի­նել... Այ­լա­պես մեր գո­յու­թյունն ի­մաստ չի ու­նե­նա՚,- ա­սաց Սե­րոբ Պո­ղո­սյա­նը։