[ARM]     [RUS]     [ENG]

ՀՐԱՇՔՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ա­ղոթ­քի պես պա­հանջ­ված, հո­գա­չափ ՙմերկ՚, ջրի կա­թի­լի պես պարզ, լուրթ ու մաք­րա­մա­քուր Մա­նուկ­նե­րի Աշ­խարհ՝ Ձեր տոնն է այ­սօր... Ձեր ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օրն է, սա­կայն Դուք՝ փոք­րիկ լեռ­նաշ­խար­հի ՙմեծ՚ բնա­կիչ­ներ՝ ան­պաշտ­պան, խո­ցե­լի, վախ­վո­րած, պա­տե­րազ­մի ողջ ահն ու սար­սա­փը ձեր մեջ ամ­բա­րած...

Քա­նի դեռ Եր­կիր Մո­լո­րա­կի սիր­տը չի տրո­փում Խա­ղա­ղու­թյան ՙհան­գով՚, Դուք շա­րու­նա­կե­լու եք ձեր հո­գի­նե­րում կրել նա­րոտ­ներ՝ հյուս­ված պա­տե­րազ­մի ու խա­ղա­ղու­թյան գույ­նե­րից։
...Աշ­խար­հի խիղճ ու մաք­րու­թյուն ման­կիկ, ըն­դա­մե­նը ե­րեկ մար­տա­դաշ­տից վե­րա­դար­ձած հայրդ, ով, դեռևս հե­նա­կով է քայ­լում և սր­տի, հո­գու ու մարմ­նի վեր­քե­րը դեռ թաց, բահ ու քլունգ ա­ռած՝ քո ա­վե­րակ­ված տունն է նո­րո­գում, քա­րը քա­րին դնե­լով խա­թար­ված ման­կու­թյանդ խա­ղա­ղու­թյան հետ ծեգ­ծե­գող հույ­սը շա­ղա­խում գա­լիք լավ օ­րե­րի հան­գույն...
Քա­նի դեռ ՙմե­ծե­րը՚ մե­ղա­վոր են քո չու­նե­ցած-չվա­յե­լած խա­ղաղ ման­կու­թյան հա­մար, քա­նի դեռ ուշքդ ու միտքդ հայ­րե­նա­կան տան թթե­նու տակ հորդ ձեռ­քե­րով շին­ված ճո­ճա­նա­կի վրա ես թո­ղել ու բռ­նա­տե­ղա­հան­վել, իսկ սի­րե­լի հայ­րիկդ ա­ռայ­սօր տուն չի ե­կել, և մայրդ ա­մեն ե­րե­կո քնեց­նե­լիս ա­սում է. ՙգա­լու՚ է, ու ե­րե­սը շուռ է տա­լիս, որ չտես­նես աչ­քե­րում լճա­ցող ար­ցունք­նե­րը, դու լիար­ժեք տոն, ցա­վոք, չես ու­նե­նա­լու... Աշ­խար­հը ե՞րբ է նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լու հա­վերժ կորց­րա­ծիդ հա­մար, խեղ­ված ու խա­թար­ված ման­կու­թյանդ հա­մար։ Ախր դու քո էու­թյամբ ու բնու­թյամբ խա­ղա­ղա­սեր ես ու չես ու­զում, որ աշ­խար­հի մատն ան­գամ փուշ մտ­նի, բայց ան­վերջ ու շա­րու­նակ կրա­կում են քո Ման­կու­թյան վրա։ Դու՝ խե­լոքս, մի օր բա­ցա­հայ­տե­լու ես այն գաղտ­նի­քը, թե ին­չու էիր գե­ղե­ցիկ ու ՙշպար­ված՚ քա­ղա­քի փո­ղոց­նե­րով քայ­լե­լիս կա­րո­տում ձեր գյու­ղի ցե­խոտ ու ծու­ռու­մուռ փո­ղոց­նե­րը... Հաս­կա­նա­լու ես, որ գյուղդ էլ քեզ էր կա­րո­տում ու սպա­սում վե­րա­դար­ձիդ, ան­համ­բեր սպա­սում իր իս­կա­կան տի­րո­ջը։
Աշ­խար­հի տե­րե­րը քեզ հետ հաշ­վի չեն նս­տում, բայց դու նե­րում ես նրանց՝ ա­պա­գա­յի հան­դեպ ե­րա­զանք­ներդ պինդ գր­կած։ Դեռ ա­վե­լին. դու ա­մեն օր քայլ ես ա­նում, որ միա­նաս Մո­լո­րա­կի հա­մար տրո­փող բա­րի սր­տե­րի երթ ու շքեր­թին։ Դու սի­րում ես քո եր­կի­րը ու բո­լոր այն եր­կր­նե­րը, որ­տեղ զեն­քեր են ձուլ­վում՝ միայն պաշտ­պա­նա­կան նպա­տակ­նե­րով ու ի­րենց սահ­ման­նե­րի ա­նա­ռի­կու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար։ Քո նման­նե­րը քիչ են, բայց կան ու ապ­րում են աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րում, ո­րոնք ու­զում են միա­նալ քեզ ու ծա­գող Արևի ե­րե­սին գրել ի­րենց գլ­խա­վոր ե­րա­զան­քը. ՙԵս խա­ղա­ղու­թյուն եմ ու­զում՚։ Դու, չնա­յած շատ փոքր ես, մի պտ­ղունց, մատ­նա­չա­փիկ, սա­կայն լավ գի­տես խա­ղա­ղու­թյան գի­նը... Խա­ղա­ղու­թյունն այն է, երբ հայ­րերն ի­րենց ու­սե­րին մե­ծաց­նում են զա­վակ­նե­րին, այլ ոչ թե սև շր­ջա­նա­կի մեջ պա­տից կախ­ված նկար են դառ­նում՝ սառն ու ան­հա­ղորդ։ Խա­ղա­ղու­թյունն այն է, երբ որ­դի­նե­րը չեն սի­րում խա­ղալ դա­տարկ պար­կուճ­նե­րով ու ՙԿռիվ-կռիվ՚ չեն խա­ղում և վա­յե­լում են ի­րենց ման­կու­թյու­նը՝ հե­քիաթ­նե­րի բա­րի փե­րի­նե­րի ներ­կա­յու­թյան մեջ։ Ցա­վոք, աշ­խար­հի ՙՏե­րե­րը՚ դեռևս շա­րու­նա­կում են կրա­կել ձեր ման­կու­թյան վրա։ Ձեր բռնց­քա­չափ սր­տիկ­նե­րը ան­հա­մա­չափ տրո­փում են հր­թիռ­նե­րի, ար­կ ու ա­կան­նե­րի պայ­թյու­նից... Դու ապ­րում ու բոյ ես քա­շում՝ ի հե­ճուկս բո­լոր պա­տե­րազմ­նե­րի, ի հե­ճուկս զեն­քե­րի մր­ցա­վազ­քից ծան­րա­ցող մո­լո­րա­կի։ Դու սահ­ման­ներ ու քա­ղա­քա­կա­նու­թյուն չես ճա­նա­չում, քո ՙՄո­լո­րա­կը՚ վճիտ է, մաք­րա­մա­քուր, սիրտդ՝ զերծ թշ­նա­ման­քից, ա­տե­լու­թյու­նից, սա­կայն ան­հա­գուրդ հող տեն­չա­ցող­նե­րը, աշ­խար­հի ՙբա­րի քե­ռի­նե­րը՚ ան­տե­սում են քեզ։ Նրանք շա­րու­նա­կում են կրա­կել քո ման­կու­թյան վրա, քո խա­ղաղ գի­շեր­նե­րի ու լուրթ ա­ռա­վոտ­նե­րի վրա։ Նրանք, ա­ռանց աչք իսկ թար­թե­լու, կրա­կում ու ա­վի­րում են ձեր դպ­րոց­ներն ու ման­կա­պար­տեզ­նե­րը, ձեր տներն ու պա­պե­նա­կան օ­ջախ­նե­րը։ Նրանք ձեր ծնող­նե­րին են սպա­նում, խեղ­դում, թա­լա­նում՝ աշ­խար­հի խո­շոր­նե­րի լուռ հա­մա­ձայ­նու­թյան ներ­քո։ Նրանք ոչ միայն քո, այլև հորդ ու պա­պիդ ման­կու­թյունն են խլել, հե­տո նրանց կյանքն են խլել ու հի­մա խրախ­ճան­վում են կեղծ հայ­րե­նա­սի­րու­թյան պա­տա­նում։ Դեռ ա­վե­լին, նրանք, ան­տե­սե­լով քա­ղա­քակր­թու­թյան բո­լոր ըն­դուն­ված նոր­մե­րը՝ ի­րենց մարդ­կա­յին կեր­պին հա­մա­հունչ ՙհաղ­թա­նա­կի պու­րակ՚ են բա­ցում՝ ծաղ­րի ա­ռար­կա դառ­նա­լով աշ­խար­հի շուր­թե­րին։ Նրանք քե­զա­նից խլել են քո ե­րա­զանք­նե­րի Շու­շին, Հադ­րու­թն ու այն­տեղ հաղ­թա­նակ­նե­րի հրա­վա­ռու­թյան հա­մա­զար­կեր են տա­լիս՝ քեզ ման­կու­թյու­նից զր­կե­լու հա­մար... Յոթ ա­միս անց էլ դու չես հար­մար­վում ոչ մի կա­ցա­րա­նում ու քո պա­տառ-պա­տառ ե­ղած հայ­րե­նիքն ես տեն­չում։ Քո միակ ըն­կերն այ­սօր հույսն է մնա­ցել, ու դու ա­մեն ե­րե­կո փա­թաթ­վում ես նրա ծալ­քե­րում ու նա­նիկ ա­նում, որ գու­՞ցե գի­շե­րը, քնի մեջ, հին տունդ գնաս ու դար­ձիդ սպա­սող ար­ջուկ-տիկ­նիկ­նե­րիդ փա­թաթ­վես կա­րո­տած։ Մո­լո­րա­կը քո կար­ծի­քը հաշ­վի չառ­նե­լով՝ զին­վում ու զին­վում է, որ քեզ խլի քո ման­կու­թյու­նից։ Քո այդ կար­գա­վի­ճա­կով դու մե­նակ չես, այ­սօր հր­թիռ­ներ են թռ­չում աշ­խար­հի տար­բեր ծի­րե­րում, ու ման­կու­թյուն­ներ են խա­թար­վում՝ ան­կուշտ ու ան­լուրջ ՙՄե­ծե­րի՚ պատ­ճա­ռով...
...Ե՞րբ է աշ­խար­հը տրո­փե­լու քո սր­տով, ե՞րբ է իր կոշտ ե­րե­սը լվա­նա­լու մե­ռո­նա­ջուր քո մաք­րու­թյամբ, ե՞րբ է քո ան­մե­ղու­թյամբ լցո­նե­լու իր ա­ռա­վոտ­նե­րը, ոչ ոք չգի­տի, չգի­տեմ և ես, բայց գի­տեմ, որ հոգ­նած ու բզկտ­ված Մո­լո­րակն այդ հրաշ­քին է սպա­սում։ Բո­լոր բա­րի կամ­քի տեր մար­դիկ այդ հրաշ­քին են սպա­սում՝ Մո­լո­րա­կի ինք­նա­մաքր­ման հրաշ­քին։ Այդ հրաշ­քին սպա­սե­լով էլ ա­սենք. ՙՇնոր­հա­վո՜ր տոնդ, աշ­խար­հի խիղճ ու մաք­րու­թյուն, շնոր­հա­վոր տոնդ՝ Մ Ա Ն Կ Ի Կ...՚։