Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Մա­յի­սի 31-ին, Ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վան ըն­դա­ռաջ, Ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­վեց տո­նա­կան մի­ջո­ցա­ռում։ Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ Վե­րա Գրի­գո­րյանն Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում ան­հայտ կո­րած և գե­րու­թյու­նից վե­րա­դար­ձած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ե­րե­խա­նե­րի ու թոռ­նիկ­նե­րի օ­րը ժպի­տով ու նվեր­նե­րով լց­րեց։

Շնոր­հա­վո­րե­լով ե­րե­խա­նե­րին, Վ. Գրի­գո­րյանն ա­ռող­ջու­թյուն ու խա­ղա­ղու­թյուն մաղ­թեց նրանց, կոչ ա­նե­լով լավ սո­վո­րել ու նպա­տա­կաս­լաց լի­նել. ՙՁեր գի­տե­լիք­նե­րով ու հա­ջո­ղու­թյուն­նե­րով պետք է ձեր հայ­րիկ­նե­րին ու պա­պիկ­նե­րին ու­րա­խաց­նել կա­րո­ղա­նաք։ Թող Աստ­ծով նրանք շու­տա­փույթ վե­րա­դառ­նան՚։ Ինչ­պես նշեց Վ. Գրի­գո­րյա­նը՝ կազ­մա­կեր­պու­թյունն իր 23-ա­մյա գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում միշտ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հել ե­րե­խա­նե­րին՝ փոր­ձե­լով փոքր-ինչ տրա­մադ­րու­թյուն ու գույ­ներ պարգևել նրանց։ Ե­րե­խա­նե­րը ոգևոր­ված եր­գում էին, աս­մուն­քում՝ կրկ­նա­կի նվեր ու պաղ­պա­ղակ ստա­նա­լով։ Վ. Գրի­գո­րյա­նը նվեր­ներ էր նա­խա­տե­սել նաև շր­ջան­նե­րի 200 ե­րե­խա­յի հա­մար։ Դե­պի Մար­տու­նի, Մար­տա­կերտ ու Աս­կե­րան նվեր­նե­րով լի արկ­ղիկ­ներն ար­դեն ճա­նա­պար­հին են։