[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ՎԱՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Հետ­պա­տե­րազ­մյան տո­նե­րը նշ­վում են մեծ կս­կի­ծով, սա­կայն բո­լո­րը գի­տակ­ցում են, որ ա­վագ­նե­րը ի­րա­վունք չու­նեն ե­րե­խա­նե­րին մե­ծաց­նել հո­ռե­տե­սա­կան մթ­նո­լոր­տում։ Այդ հան­գա­ման­քը մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի թե­լադ­րեց պատ­շաճ կեր­պով նշել Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օ­րը։ Նման մտահ­ղաց­մամբ ՙՆա­ռա­նե Գոլդ՚ ՍՊԸ-ն և ՙԱր­ցա­խի պա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միու­թյուն՚ ՀԿ-ն նա­խա­ձեռ­նե­ցին Վան­քի են­թաշր­ջա­նի 5 գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րի հա­վա­քը Վանք գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րո­ցում՝ նրանց տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն պարգևե­լու հա­մար։

ՙՆա­ռա­նե Գոլդ՚ ըն­կե­րու­թյան տնօ­րի­նու­թյու­նը հրա­վի­րել էր ՙԱր­ցա­խի ձայ­ներ՚ նա­խա­գի­ծը, ո­րին միա­ցել էր նաև ճա­նաչ­ված երգ­չու­հի Տաթևիկ Բա­լա­յա­նը։
Մինչ հա­մեր­գի սկիզ­բը ող­ջույ­նի խոս­քով հան­դես ե­կավ ՙՆա­ռա­նե Գոլդ՚ ըն­կե­րու­թյան հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Ալ­բերտ Սա­հա­կյա­նը՝ շեշ­տե­լով միաս­նու­թյան, փո­խա­դարձ հար­գան­քով ա­ռաջ շարժ­վե­լու պայ­ման­նե­րը՝ ա­մուր պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու հա­մար։ Նա կարևո­րեց ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան, դաս­տիա­րա­կու­թյան խն­դի­րը՝ ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տա­լով ազ­գա­յի­նին։ Եվ կազ­մա­կերպ­ված այս մի­ջո­ցա­ռումն այն նվա­զա­գույնն է, ո­րով ըն­կե­րու­թյու­նը նպա­տա­կադր­վել է վաղ­վա օ­րը կրող­նե­րին տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն հա­ղոր­դել։
Խոսք ա­սաց նաև Ար­ցա­խի պա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միու­թյան նա­խա­գահ Կար­մեն Աս­լա­նյա­նը, ում ա­ռա­ջար­կով 1 րո­պե լռու­թյամբ ներ­կա­նե­րը հար­գե­ցին պա­տե­րազ­մում զոհ­ված հե­րոս­նե­րի լու­սա­վոր հի­շա­տա­կը։ Նա շեշ­տեց, որ այս հո­ղի վրա ապ­րե­լով, մենք կա­րող ենք սր­բագ­րել պատ­մու­թյու­նը։ Ցա­վոք, այդ դժ­վա­րին գոր­ծը դր­վեց սե­րունդ­նե­րի ու­սե­րին, նաև՝ հա­վաք­ված ե­րե­խա­նե­րի, ուս­տի նրանք պետք է մե­ծա­նան խրոխտ տրա­մադ­րու­թյամբ, հաղ­թա­նակ­ներ կեր­տե­լու հաս­տա­տա­կա­մու­թյամբ:
Ե­րե­խա­նե­րին ող­ջու­նե­ցին նաև սիր­ված մուլտ­ֆիլ­մե­րի հե­րոս­նե­րը։
ՙՆա­ռա­նե Գոլդ՚ ՍՊԸ հիմ­նա­դիր տնօ­րեն վար­դե­նիս­ցի Վա­նուշ Ար­զո­յա­նը և գոր­ծա­դիր տնօ­րեն Ար­մեն Սարգ­սյա­նը պատ­մե­ցին, որ ըն­կե­րու­թյու­նը 2 տա­րի աշ­խա­տել է Շա­հու­մյա­նի շր­ջա­նում, պա­տե­րազ­մի հետևան­քով կորց­րել ներդ­րում­նե­րը, սա­կայն հա­մոզ­ված լի­նե­լով, որ սխալ կլի­նի ստեղծ­ված պայ­ման­նե­րում հե­ռա­նալ Ար­ցա­խից, նոր գործ ներ­դր­վեց Ա­ռա­ջա­ձոր գյու­ղում։ Ըստ ղե­կա­վար­նե­րի՝ ըն­կե­րու­թյու­նը նաև ձգ­տում է թեթևաց­նել զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րի սո­ցիա­լա­կան վի­ճա­կը. մի քա­նի օր ա­ռաջ Ծմա­կա­հող գյու­ղի բո­լոր զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին ցու­ցա­բեր­վել է դրա­մա­կան օգ­նու­թյուն։ Օ­րերս էլ ՙԱր­ցա­խի պա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միու­թյուն՚ ՀԿ-ի հետ միա­սին կազ­մա­կերպ­վել է ե­րե­կո՝ նվիր­ված հետ­մա­հու ՙՄար­տա­կան խաչ՚ շքան­շա­նի ար­ժա­նա­ցած, Ար­ցա­խյան ե­րեք պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած մա­յոր Աբ­րա­հա­մյա­նի հի­շա­տա­կին։