Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Հայաստանում բնակվում է ավելի քան 5,5 հազար արցախցի ընտանիք․ կազմակերպվել է 70 -ի վերադարձը

Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ տեղահանված արցախցիների թիվը ՀՀ-ում կազմում է 5 հազար 526 ընտանիք, 22 հազար 177 մարդ. անճշտությունը 5 տոկոս։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության Օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է, յուրաքանչյուր ամիս բազաները ճշգրտվում և թարմացվում են՝ հաշվի առնելով տեղաշարժերը։

Վանաձորի տուն-ինտերնատ մշտական բնակության համար դիմել և տեղավորվել է մեկ բնակիչ Շուշի քաղաքից, իսկ Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղի մեկ բնակչի տեղավորման հարցը գտնվում է ընթացքի մեջ։

Այս տարվա մայիս ամսում Օպերատիվ շտաբի կողմից դեպի Արցախ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել  է12 ընտանիք (թվով 51 մարդ), իսկ վերաբնակեցման համար կազմակերպվել է 2 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 4 ընտանիքների գլխավորները։ Արդյունքում՝ 8 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է:

Ընդհանուր առմամբ ՝ Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում վերաբնակվելու համար տեղափոխվել է 70 ընտանիք (թվով 343 մարդ)։