Logo
Print this page

ՙՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՋՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ամ­ռան տապ օ­րե­րի շունչն ար­դեն զգաց­վում է և դեռ զգաց­նել կտա: Վեր­ջին տա­րի­նե­րին դա զու­գորդ­վում էր շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­ման ընդ­հա­տում­նե­րով: Մտա­հո­գու­թյունս ինձ տա­րավ դե­պի ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ՓԲ ըն­կե­րու­թյուն` տնօ­րեն Գա­գիկ Պո­ղո­սյա­նի հետ հան­դիպ­ման, ում հետ պար­զե­ցինք մի շարք մտա­հո­գիչ հար­ցեր:

-Պա­րոն Պո­ղո­սյան, որ­քա­նո՞վ է ըն­կե­րու­թյու­նը պատ­րաստ հաղ­թա­հա­րե­լու վեր­ջին տա­րի­նե­րին ամ­ռանն ա­ռաջ ե­կող ջրա­մա­տա­կա­րար­ման խն­դիր­նե­րը: Կա՞ բա­վա­կա­նա­չափ ջրա­յին ռե­սուրս:
-Այ­սօր­վա դրու­թյամբ ջրի պա­շար­նե­րը բա­վա­րար են, սա­կայն ըստ մեր հաշ­վարկ­նե­րի, հնա­րա­վոր է օ­գոս­տո­սին և սեպ­տեմ­բե­րին ջրի պա­կաս ու­նե­նանք: Խնդ­րի մա­սին զե­կու­ցել ենք իշ­խա­նու­թյուն­նե­րին, ար­վել ո­րոշ ա­ռա­ջարկ­ներ: Մաս­նա­վո­րա­պես՝ ծրագր­ված էր Պա­տա­րա գե­տից խո­ղո­վակ­նե­րով ջուր բե­րել մայ­րա­քա­ղաք: Դա, ան­շուշտ, ծախ­սա­տար ծրա­գիր է, ո­րը ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում անհ­նար է ի­րա­գոր­ծել: Քա­նի որ Հով­սե­փա­վա­նում կան ար­տե­զյան ջրեր, ա­ռա­ջար­կե­ցինք պոմ­պե­րով դա հասց­նել մինչև նշ­ված խաչ­մե­րու­կը, այդ­տե­ղից խո­ղո­վակ­նե­րով բե­րել մինչև Այ­գես­տան, որ­տե­ղից վա­ղուց գոր­ծող խո­ղո­վա­կա­շա­րով ջու­րը կհաս­նի քա­ղաք: Դա ող­ջա­միտ ա­ռա­ջարկ է, քա­նի որ ծախ­սե­րը մի քա­նի ան­գամ կր­ճատ­վում են, իսկ երբ կյան­քի կոչ­վի նա­խա­տես­ված ծրա­գի­րը, ամ­բող­ջի մի մա­սը գոր­ծող կլի­նի և կխ­նայ­վեն ծախ­սե­րը:
-Ի՞նչ կա­սեք ջր­հո­րե­րի տար­բե­րա­կի մա­սով:
-Մայ­րա­քա­ղա­քում ար­դեն գոր­ծում է 18 ջր­հոր, դրանց ա­վե­լա­ցու­մը դառ­նում է ոչ ար­դյու­նա­վետ, քա­նի որ ըն­կե­րու­թյունն այլևս ի վի­ճա­կի չի լի­նի փա­կե­լու է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ծախ­սե­րը:
-Ձեր ա­ռա­ջարկ­ներն ըն­դուն­վե՞լ են, աշ­խա­տանք­նե­րը սկս­վե՞լ են:
-Ա­ռա­ջարկ­նե­րը քն­նարկ­ման փու­լում են: Ցու­ցում­ներ դեռևս չենք ստա­ցել:
-Զտիչ կա­յան­նե­րը վնաս­վե՞լ են պա­տե­րազ­մից:
-2 զտիչ կա­յան­ներն էլ մաս­նա­կի վնաս­վել են՝ ջարդ­վել են ա­պա­կի­նե­րը, վնաս­վել են պա­տու­հան­նե­րը, տա­նի­քը: Պա­տե­րազ­մից հե­տո դրանք ա­րագ նո­րոգ­վել են, այժմ աշ­խա­տում են ամ­բողջ հզո­րու­թյամբ: Ջրի մաքր­ման լիար­ժեք աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են զտիչ կա­յան­նե­րում:
-Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ըն­կե­րու­թյան աշ­խա­տան­քը կա­րե­լի է բարձր գնա­հա­տել, քա­նի որ շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րու­մը գրե­թե չի ընդ­հատ­վել:
-Ընդ­հան­րա­պես չի ընդ­հատ­վել: Ե­ղել են վթար­ներ, ո­րոնք կարճ ժա­մա­նա­կում վե­րաց­վել են: Նո­րոգ­ման ա­մե­նաեր­կար աշ­խա­տանք­նե­րը տևել են, երբ ռմ­բա­կո­ծու­թյան հետևան­քով լուրջ վնաս­վել են Վ. Սարգ­սյան փո­ղո­ցի ո­րոշ շեն­քե­րի տա­նիք­նե­րը և ջրա­խո­ղո­վակ­նե­րը, ո­րոնք անց­նում էին տա­նի­քի տա­կով: Այդ աշ­խա­տանք­նե­րը տևել են 2 օր, 3-րդ օ­րը ջրա­մա­տա­կա­րա­րու­մը վե­րա­կան­գն­վել էր՝ չնա­յած տար­հան­ված բնա­կիչ­նե­րը դեռ չէին վե­րա­դար­ձել: Նման ցու­ցա­նի­շով ենք աշ­խա­տել փոք­րա­թիվ աշ­խա­տա­կից­նե­րով՝ մոտ 190 աշ­խա­տա­կից­նե­րից 45 կա­նայք էին, 65 տղա­մարդ էլ մեկ­նել էր հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լու, մի մասն էլ ծեր մար­դիկ էին: Մի խոս­քով՝ 15 աշ­խա­տա­կից­նե­րով՝ իմ ղե­կա­վա­րու­թյամբ, ա­պա­հո­վում էինք քա­ղա­քի ջրա­մա­տա­կա­րա­րու­մը: Ի դեպ, նշեմ, որ զտիչ կա­յան­նե­րում ո­րոշ կա­նայք շա­րու­նա­կում էին հեր­թա­փո­խով աշ­խա­տել:
-Պա­տե­րազ­մից հե­տո վթար­նե­րի քա­նա­կը շա­տա­ցե՞լ է:
-Վթար­նե­րի քա­նա­կը էա­կան փո­փո­խու­թյուն չի կրել, բայց ա­վե­լա­ցել են կո­յու­ղու հետ կապ­ված խցա­նում­նե­րը, ին­չը բա­ցատր­վում է նրա­նով, որ քա­ղա­քի բնակ­չու­թյունն ա­վե­լա­ցել է մոտ 20 000-ով: Ե­րեք բրի­գա­դով, ո­րոն­ցից մեկն աշ­խա­տում է գի­շե­րա­յին հեր­թա­փո­խով, ա­րագ վե­րաց­նում ենք ա­ռա­ջա­ցած խցա­նում­նե­րը:

-Իսկ ի՞նչ աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում՝ կապ­ված ստոր­գետ­նյա ցան­ցե­րի նա­խագ­ծե­րի ճշտ­ման, պահ­պան­ման հետ:
-2013թ. ըն­կե­րու­թյու­նում բաց­վել է տեխ­նի­կա­կան բա­ժին, ո­րի առջև դր­ված էր ստոր­գետ­նյա ցան­ցե­րի, գծագ­րե­րի ճշտ­ման խն­դի­րը: Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում այդ ա­ռու­մով մեծ աշ­խա­տանք է կա­տար­վել, բայց, հաս­կա­նա­լի է՝ դա գոր­ծըն­թաց է, ո­րը պա­հան­ջում է հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, կա­պա­լա­ռու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ: Մեր ին­ժե­ներ-նա­խագ­ծող­նե­րը կա­տա­րում են կո­մու­նի­կա­ցիա­նե­րի փաս­տա­ցի գծագ­րեր, քա­նի որ շի­նա­րա­րու­թյան ժա­մա­նակ հա­ճախ խախտ­վում են նա­խագ­ծե­րը:
Տար­բեր խն­դիր­նե­րի ծագ­ման հետևան­քով պա­տա­հում է, որ ըն­կե­րու­թյան կող­մից էլ փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վում, ո­րոնք նույն­պես ֆիքս­վում են նշ­ված բաժ­նի կող­մից: Դա ահ­ռե­լի և ժա­մա­նա­կա­տար գործ է: Այ­սօր­վա դրու­թյամբ կա­տար­վել է այդ ծա­վա­լուն աշ­խա­տան­քի գրե­թե կե­սը: Այդ աշ­խա­տանք­նե­րի վերջ­նա­կան ար­դյուն­քում կու­նե­նանք ստոր­գետ­նյա ՙքա­ղա­քի՚ լիար­ժեք պատ­կե­րը:
-Տե­ղե­կաց­ված ենք, որ ըն­կե­րու­թյու­նը ստեղ­ծել է կայ­քէջ: Ո՞րն է նպա­տա­կը և որ­քա­նո՞վ է այն ար­դյու­նա­վետ:
-Նշեմ, որ 2019թ. ըն­կե­րու­թյան հա­մար ստեղծ­վել է է­լեկտ­րո­նա­յին կայ­քէջ, ո­րի մի­ջո­ցով բնա­կիչ­նե­րին տե­ղե­կաց­նում ենք նո­րու­թյուն­նե­րի մա­սին: Հաշ­վիչ­նե­րի ցուց­մունք­նե­րի գրանց­ման աշ­խա­տանք­ներն ա­վե­լի թա­փան­ցիկ դարձ­նե­լու նպա­տա­կով ըն­կե­րու­թյու­նը կայ­քէ­ջի մի­ջո­ցով հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել՝ խնդ­րե­լով ջրա­չա­փի նկա­րը հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում ու­ղար­կել ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ Viber ծրագ­րի +37497252347 հա­մա­րին, կամ զան­գա­հա­րել 047961858 հե­ռա­խո­սա­հա­մա­րով, ին­չը կթեթևաց­նի հս­կիչ­նե­րի աշ­խա­տան­քը, իսկ լա­վա­գույն դեպ­քում՝ նրանց թի­վը կհասց­նի նվա­զա­գույ­նի: Ար­ձա­գանք­ման դեպ­քում էլ՝ հս­կիչ­նե­րը չեն ան­հան­գս­տաց­նի բնակ­չու­թյա­նը, ո­րոնք հա­ճա­խա­կի դժ­գոհ են լի­նում հս­կիչ­նե­րի այ­ցե­րից, քա­նի որ հաշ­վիչ­նե­րը մե­ծա­մա­սամբ տե­ղադր­ված են ան­հար­մար տե­ղե­րում: Սա­կայն բնա­կիչ­նե­րի մի մասն ա­նու­շա­դիր է, մյուս մա­սը, երևի, լավ չի պատ­կե­րաց­նում ինչ է պետք ա­նել և սխալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում է ու­ղար­կում տվյալ­նե­րը: Ո­րո­շել ենք օ­րերս հե­ռուս­տա­տե­սու­թյամբ հան­դես գալ ազ­դա­կա­յին հո­լո­վա­կով, որ­տեղ ակ­նա­ռու կցու­ցադր­վի, թե ինչ է պա­հանջ­վում բա­ժա­նոր­դից և որ ժամ­կե­տում: Հու­սով ենք` դա կօգ­նի մեր ընդ­հա­նուր գոր­ծին:
-Նոր մո­տե­ցում­ներ նա­խա­տես­վո՞ւմ են:
-Իմ տնօ­րի­նու­թյան ժա­մա­նակ փո­փո­խու­թյուն է կա­տար­վել միայն վար­ձավ­ճա­րա­յին բաժ­նում. ե­թե նախ­կի­նում ջրա­վար­ձե­րի հա­վա­քագ­րու­մը կա­տար­վում էր մեկ ա­միս ու­շա­ցած, այժմ տվյալ ամս­վա վար­ձավ­ճա­րը հա­վա­քագր­վում է հա­ջորդ ամս­վա ա­ռա­ջին իսկ օ­րե­րից: Փո­փո­խու­թյուն է կա­տար­վել նաև հաս­տի­քա­ցու­ցա­կում՝ ո­րոշ հաս­տիք­նե­րի աշ­խա­տա­վար­ձը բարձ­րաց­վել է: Այժմ քա­ղա­քա­պե­տա­րա­նի ա­ջակ­ցու­թյամբ աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում անց­նե­լու հե­ռա­կա­ռա­վար­ման` ռա­ցիա­նե­րով աշ­խա­տե­լու ձևա­չա­փին, քա­նի որ բջ­ջա­յին կա­պը լավ չի գոր­ծում և ա­ռա­վել ազ­դում է աշ­խա­տա­կից­նե­րի բյու­ջեի վրա:

Նշենք, որ Գ. Պո­ղո­սյա­նը տնօ­րեն է նշա­նակ­վել 2021թ. հուն­վա­րին, մինչ այդ զբա­ղեց­նում էր ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր ին­ժե­նե­րի պաշ­տո­նը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.