Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 2020 թվա­կա­նը, ծանր է ե­ղել ար­ցախ­ցի­նե­րիս հա­մար։ Մի կող­մից կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կը, այ­նու­հետև 44-օ­րյա ար­ցա­խյան պա­տե­րազ­մը տար­բեր ո­լորտ­նե­րում ի­րենց բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն են ու­նե­ցել։ Իսկ ինչ­պի­սի՞ն է ե­ղել հան­ցա­վո­րու­թյան վի­ճա­կը հան­րա­պե­տու­թյու­նում։

ԱՀ դա­տա­խա­զու­թյան աշ­խա­տա­կազ­մի հան­րա­յին կա­պե­րի բաժ­նից տե­ղե­կա­ցանք, որ 2020թ. հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­ձա­նագր­վել է հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի 1281 դեպք՝ 2019-ի 952-ի դի­մաց։ Նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մա­տու­թյամբ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թիվն ա­ճել է 329 դեպ­քով կամ 34,5%-ով:

Ըստ բնույ­թի և հան­րու­թյան հա­մար վտան­գա­վո­րու­թյան աս­տի­ճա­նի, գրանց­վել է ա­ռանձ­նա­պես ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի 18 (2019թ.` 10), ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի՝ 147 (2019թ.` 56), մի­ջին ծան­րու­թյան՝ 473 (2019թ.` 279) և ոչ մեծ ծան­րու­թյան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի 623 դեպք (2019թ.` 592):
Ար­ձա­նագր­ված թվե­րը վկա­յում են, որ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ա­ճի տե­սա­կա­րար կշ­ռում մե­ծա­պես ա­վե­լա­ցել են ծանր և մի­ջին ծան­րու­թյան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը։
Միա­ժա­մա­նակ անհ­րա­ժեշտ է ըն­դգ­ծել, որ 2020թ. հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­ձա­նագր­ված հան­ցա­գոր­ծու­թյան դեպ­քե­րից միայն 165-ը կամ ըն­դա­մե­նը 12,8%-ն են կազ­մել ծանր և ա­ռանձ­նա­պես ծանր հան­ցա­գոր­ծու­թյան դեպ­քե­րը (2019-ին` 66-ը կամ 6,9%-ը):
Այս­պես, հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­ձա­նագր­վել է ա­ռանձ­նա­պես ծանր հան­ցա­գոր­ծու­թյան 18 դեպք, ո­րից 9-ը գրանց­վել է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում, 4-ը` Աս­կե­րա­նի, 4-ը` Մար­տա­կեր­տի, 1-ը` Հադ­րու­թի շր­ջան­նե­րում: Ա­ռանձ­նա­պես ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը սպա­նու­թյան, սե­ռա­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան դեմ ուղղ­ված, ագ­րե­սիվ պա­տե­րազ­մի, պա­տե­րազմ վա­րե­լու ար­գել­ված մի­ջոց­ներ և մե­թոդ­ներ կի­րա­ռե­լու, զին­ված ընդ­հա­րում­նե­րի ժա­մա­նակ մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի նոր­մե­րի խախ­տում­նե­րի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րով դեպ­քերն են:
Ի դեպ, ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի տե­սա­կա­րար կշ­ռում մեծ թիվ են կազ­մում դի­տա­վո­րու­թյամբ ա­ռող­ջու­թյա­նը վնաս պատ­ճա­ռե­լու և սե­փա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը:
Ար­ցա­խում, ըստ վար­չա­տա­րած­քա­յին միա­վոր­նե­րի, հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կա­տար­ման վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը ցույց են տա­լիս, որ ան­ցած տա­րի Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում և շր­ջան­նե­րի մեծ մա­սում ար­ձա­նագր­վել է հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դեպ­քե­րի աճ:
Ըստ կա­ռույ­ցի տե­ղե­կատ­վու­թյան՝ 2020-ին ար­ձա­նագր­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ա­ճի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից են նաև նա­խորդ տա­րի­նե­րին կա­տար­ված և 2020 թվա­կա­նին գրանց­ված կամ բա­ցա­հայտ­ված 128 դեպ­քե­րը, ո­րոնք ար­տա­ցոլ­վել են այս տար­վա հան­ցա­վո­րու­թյան վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րում:
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ա­ճել է մար­դու դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թի­վը՝ 353 դեպք՝ 2019-ի 344-ի դի­մաց: Մաս­նա­վո­րա­պես, ան­ցած տա­րի, Ար­ցա­խում ար­ձա­նագր­վել է սպա­նու­թյան 7 դեպք (2019թ.` 3)՝ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում, Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի և Հադ­րու­թի շր­ջան­նե­րում: Բա­ցի այդ, 2020-ին Աս­կե­րա­նի շր­ջա­նում ար­ձա­նագր­վել է սպա­նու­թյան փոր­ձի 1 դեպք (2019-ին չի ար­ձա­նագր­վել):
Ար­ձա­նագր­վել է նաև դի­տա­վո­րու­թյամբ ա­ռող­ջու­թյա­նը վնաս պատ­ճա­ռե­լու 83 դեպք (2019թ.` 68), գո­ղու­թյան ե­ղա­նա­կով գույ­քի հափշ­տա­կու­թյան 358 դեպք (2019թ.` 192 դեպք), ո­րից 34-ը՝ բնա­կա­րան ա­պօ­րի­նի մուտք գոր­ծե­լով կա­տար­ված գո­ղու­թյան դեպ­քեր են։ Բա­ցի այդ, գրանց­վել է խար­դա­խու­թյան ձևով գույ­քի հափշ­տա­կու­թյան 23 դեպք` նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­հատ­վա­ծում ար­ձա­նագր­ված 13-ի դի­մաց, հա­մա­կարգ­չա­յին տեխ­նի­կա­յի օգ­տա­գործ­մամբ գույ­քի հափշ­տա­կու­թյան 14 դեպք, ինչ­պես նաև՝ գույ­քի դի­տա­վո­րյալ ոչն­չաց­ման 28 դեպք (2019թ.` 18):
Ըստ վար­չա­տա­րած­քա­յին միա­վոր­նե­րի՝ սե­փա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյու­նե­րի շեշ­տա­կի աճ է նկատ­վել Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում, Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րում:
Վեր­լու­ծե­լով վե­րոն­շյալ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի պատ­ճառ­նե­րը և դրանց կա­տար­մա­նը նպաս­տող պայ­ման­նե­րը` ԱՀ դա­տա­խա­զու­թյու­նից փաս­տում են, որ ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին, 2020 թվա­կա­նին ևս դրանց կա­տար­մա­նը նպաս­տող հիմ­նա­կան պայ­մա­նը ազ­գաբ­նակ­չու­թյան զբաղ­վա­ծու­թյան ցածր մա­կար­դակն է. հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րած 671 ան­ձան­ցից 287-ը կամ շուրջ 42,7%-ը՝ գոր­ծա­զուրկ էր և սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով վի­ճա­կում:
;