[ARM]     [RUS]     [ENG]

Անվճար ավտոբուսներով ավելի քան 3700 մարդ Արցախ է ժամանել

 Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով 2021թ. հունիս ամսվա ընթացքում Արցախ է մեկնել 3782 արցախցի: Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ ուղևորափոխադրման համար տրամադրվել է 86 ավտոբուս։ Օպերատիվ շտաբի տեղեկատվությամբ՝ վերջին օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին, Արցախ ուղևորվող ավտոբուսների համար գրանցվել է համապատասխանաբար՝ 95 և 130 զանգ։ Շտաբից հիշեցնում են, որ դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները հունիսի 28-ից աշխատում են նոր ռեժիմով։ Անհրաժեշտ է նախապես հերթագրվել: