[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի կող­մից սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի ար­դյուն­քում տաս­նյակ հա­զա­րա­վոր ար­ցախ­ցի­ներ կյան­քին ու անվ­տան­գու­թյանն ուղ­ղա­կիո­րեն սպառ­նա­ցող վտան­գի տակ ստիպ­ված էին թող­նել հա­րա­զատ բնա­կա­վայ­րերն ու ժա­մա­նա­կա­վոր բնա­կու­թյան վայր ընտ­րել ՀՀ մար­զերն ու Ար­ցա­խի հս­կո­ղու­թյան տակ մնա­ցած գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը: Բռ­նի տե­ղա­հան­ված­նե­րի հրա­տապ լու­ծում պա­հան­ջող խն­դիր­նե­րը չեն նվա­զում, չնա­յած պե­տա­կան կա­ռույց­նե­րը նրանց կող­քին են, հա­մա­հայ­կա­կան գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող բո­լոր բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը` նույն­պես:

Ժնևի ՙՓախս­տա­կան­նե­րի կար­գա­վի­ճա­կի մա­սին՚ կոն­վեն­ցիա­յի հոդ­ված­նե­րի դրույթ­նե­րով նրանք դեռևս զրկ­ված են փախս­տա­կա­նի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճակ ստա­նա­լու ի­րա­վուն­քից: Նրանց հա­մար այդ բա­ռը նաև վի­րա­վո­րա­կան է, և շա­տե­րը դա ա­պա­ցու­ցե­լու հա­մար բազ­մա­թիվ փաս­տարկ­ներ կբե­րեն: Գաղտ­նիք չէ, որ այ­սօր տե­ղա­հան­ված­նե­րի մեծ մա­սին հան­րա­պե­տու­թյու­նում պա­հում է կորց­րած ե­զեր­քի գո­նե մի մա­սը հետ բե­րե­լու, պա­պա­կան տան պա­տե­րը նո­րից կանգ­նեց­նե­լու հույ­սը: Պետք է ա­սել, որ պե­տա­կան այ­րե­րը հետ­վե­րա­դար­ձի հետ կապ­ված հա­տուկ լա­վա­տե­սու­թյուն չեն ցու­ցա­բե­րում, բայցև չեն բա­ցա­ռում դա: Այն­պես որ` տե­ղա­հան­ված­նե­րի ա­մե­նա­հա­վա­տա­րիմ ու­ղե­կի­ցը մնա­ցել է հույ­սը: Հույ­սը` հույս, բայց հան­րա­պե­տու­թյան տար­բեր, հատ­կա­պես մայ­րա­քա­ղա­քին մերձ հատ­ված­նե­րում, նոր բնա­կա­վայ­րեր են կա­ռուց­վում: Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված հայ­տա­րա­րու­թյան պատ­ճա­ռով ու­նեզ­րկ­ված ու կա­ցա­րա­նի, սնուն­դի, դպ­րո­ցի ու ժա­մա­նա­կա­վոր հա­մար­վող աշ­խա­տան­քի հոգսն ու­սած նախ­կին հադ­րութ­ցին, շու­շե­ցին կամ քա­շա­թաղ­ցին մի փոքր ուշ գլ­խի ըն­կավ, որ նաև անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թե­րի մեծ մասն է թո­ղել իր տա­նը: Ու ե­թե մնա­ցած շատ հար­ցեր կա­րե­լի էր կար­գա­վո­րել ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րի օգ­նու­թյամբ, ա­պա բնօր­րան­նե­րում թո­ղած փաս­տաթղ­թե­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար տար­բեր դռ­ներ բա­խե­լու, ի սկզ­բա­նե` նաև անհ­րա­ժեշտ պետ­տուր­քեր վճա­րե­լու, ըն­թաց­քին հետևե­լու հա­մար տևա­կան ժա­մա­նակ է պետք:
Այս խնդ­րին մեր թերթն անդ­րա­դար­ձել էր դեռևս նա­խորդ տար­վա դեկ­տեմ­բե­րին, դի­մել էինք տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի, խնդ­րել հան­դես գալ որ­պես նա­խա­ձեռ­նող կողմ` տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար գոր­ծող ըն­թա­ցա­կար­գե­րում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու, հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­կար­գա­վո­րում­ներ սահ­մա­նե­լու հա­մար: Ի վեր­ջո, նրանք ոչ մի փաս­տա­թուղթ չեն կորց­րել, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­սել են սե­փա­կան բնա­կա­վայր, ու նրանք ա­վե­լի ա­պա­հով վայր են տե­ղա­փոխ­վել` մտա­ծե­լով, որ պա­տե­րազ­մա­կան օ­րե­րը կվեր­ջա­նան ու բնակ­չու­թյու­նը հնա­րա­րա­վո­րու­թյուն կս­տա­նա վե­րա­դառ­նալ հա­րա­զատ օ­ջախ: Այ­սօր էլ, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վար­տից ինն ա­միս անց, մար­դիկ անհ­րա­ժեշտ տար­բեր հա­վաս­տագ­րե­րի վե­րա­կան­գն­ման գոր­ծըն­թաց են անց­նում, նրանց մի մա­սը նաև պար­տա­վոր­ված է մեր թեր­թում հայ­տա­րա­րու­թյուն տպագ­րել` վճա­րե­լով հա­մա­պա­տաս­խան գու­մար: Խն­դիրն ա­վե­լի սուր է ար­տա­հայտ­վում, երբ նմա­նօ­րի­նակ խնդ­րի ա­ռաջ կանգ­նում են զոհ­ված­նե­րի ու ան­հայտ կո­րած­նե­րի ծնող­նե­րը, ով­քեր նաև ստիպ­ված են դա­տա­կան ըն­թա­ցա­կար­գով անց­նել` հա­մա­պա­տաս­խան փաս­տա­թուղթ ու­նե­նա­լու և տար­բեր սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի շա­հա­ռու դառ­նա­լու հա­մար:
Հար­ցին մեր խնդ­րան­քով անդ­րա­դար­ձել է ԱՀ ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի նա­խա­գահ Ա­նա­տո­լի Թադևո­սյա­նը և հայտ­նել, որ սթ. մա­յի­սին կա­ռա­վա­րու­թյունն ըն­դու­նել է հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում, ո­րով ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ կամ հետևան­քով ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի և այլ քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի հա­մար օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րի կի­րառ­ման գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է ա­ռա­վել սեղմ ժամ­կետ­նե­րում, բա­ցի այդ, նման քա­ղա­քա­ցի­ներն ա­զատ­վում են պե­տա­կան տուր­քե­րի վճա­րում­նե­րից: Ինչ վե­րա­բե­րում է դա­տա­կան գոր­ծըն­թա­ցից խու­սա­փե­լուն, ա­պա դա­տա­րա­նի նա­խա­գա­հը դա անհ­նա­րին հա­մա­րեց` նշե­լով, որ քա­ղա­քա­ցին կա­րող է ան­հայտ բա­ցա­կա­յող ճա­նաչ­վել միայն դա­տա­կան կար­գով. ՙԱն­հայտ կո­րած­նե­րի հետ կապ­ված ի­րա­վա­կար­գա­վո­րում­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, ո­րո­շիչն այս­տեղ դա­տա­րա­նի վճիռն է: Որ­քան էլ ծանր լի­նի, մեր ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի ու այլ ան­ձանց հա­րա­զատ­նե­րը պետք է անց­նեն դրա­նով: Մեր պարտքն է ա­մեն կերպ ա­ջակ­ցել ու օ­ժան­դա­կել նրանց՚: Ա. Թադևո­սյա­նը նաև ման­րա­մաս­նել է, որ այդ գոր­ծըն­թա­ցը` նե­րա­ռյալ նաև հայ­տա­րա­րու­թյուն տպագ­րե­լը, նպա­տակ ու­նեն խու­սա­փե­լու հնա­րա­վոր թյու­րի­մա­ցու­թյուն­նե­րից:
Պետք է բա­ցառ­վեն գտն­վե­լու վայ­րի, այդ ան­ձանց վե­րա­բե­րյալ զո­րա­մա­սը կամ ծա­ռա­յու­թյան վայ­րը ինք­նա­կամ թող­նե­լու, դա­սալ­քու­թյան, կա­մո­վին գե­րի հան­ձն­վե­լու կամ մար­տա­դաշտն ինք­նա­կամ լքե­լու մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը: Նա նաև հա­վե­լել է, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յո­ղը կամ այլ քա­ղա­քա­ցին կա­րող է դա­տա­րա­նով մա­հա­ցած ճա­նաչ­վել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­վար­տից 1 տա­րի հե­տո՝ նախ­կի­նում գոր­ծող 2 տար­վա փո­խա­րեն։
Տե­ղա­հան­ված­նե­րի մոտ բա­ցա­կա­յող փաս­տաթղ­թե­րի մեծ մա­սը գույ­քի նկատ­մամբ սե­փա­կա­նու­թյան և քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան վկա­յա­կան­ներ են: Ըստ Քա­ղա­քա­ցիա­կան ակ­տե­րի գրանց­ման և նո­տա­րիա­տի գոր­ծա­կա­լու­թյան պետ Լիա­նա Միր­զո­յա­նի` ան­ցած տար­վա դեկ­տեմ­բե­րին կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շում է ըն­դու­նել նաև ի­րենց ո­լոր­տի մա­սով: Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րին և մշ­տա­կան բնա­կու­թյան վայ­րից տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի հա­մար մինչև 2021թ. ա­վար­տը նո­տա­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ո­լոր­տում ո­րո­շում է ըն­դուն­վել փոխ­հա­տու­ցել ան­շարժ գույ­քի յու­րա­քան­չյուր միա­վո­րի օ­տար­ման, օգ­տա­գործ­ման, ավ­տոտ­րանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի օ­տար­ման, գրա­վի, ան­շարժ գույ­քի հի­փո­թե­քի կամ շար­ժա­կան գույ­քի կոշտ գրա­վի պայ­մա­նագ­րե­րի վա­վե­րաց­ման, կտակ­նե­րի, ժա­ռան­գու­թյան ի­րա­վուն­քի վկա­յագ­րեր տա­լու և նվի­րատ­վու­թյան պայ­մա­նագ­րե­րի վա­վե­րաց­ման, ինչ­պես նաև շար­ժա­կան գույ­քի գրա­վի, ավ­տոտ­րանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի օ­տար­ման պայ­մա­նագ­րե­րը վա­վե­րաց­նե­լու հա­մար: Փոխ­հա­տուց­վում են նաև գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան ոչ պե­տա­կան հո­ղա­մա­սե­րի, տնա­մեր­ձե­րի և այ­գե­գոր­ծա­կան հո­ղա­մա­սե­րի յու­րա­քան­չյուր միա­վո­րի և բնա­կե­լի նշա­նա­կու­թյան գույ­քի, գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րի, տնա­մեր­ձե­րի, այ­գե­գոր­ծա­կան հո­ղե­րի միա­վոր­ման, բա­ժան­ման պայ­մա­նագ­րե­րի գրա­վի պայ­մա­նագ­րե­րի վա­վե­րաց­ման պետ­տուր­քե­րը: Ո­րոշ­ման հա­մա­ձայն` ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ե­ռամ­սյա­կը մեկ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյուն է ներ­կա­յաց­նում հաշ­վետ­վու­թյուն՝ պե­տա­կան տուր­քե­րի չա­փե­րի վե­րա­բե­րյալ: Ո­րից հե­տո մե­կամ­սյա ժամ­կե­տում ա­պա­հով­վում է պե­տա­կան տուրք վճա­րող­նե­րի փո­խա­րեն ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից վճար­ման են­թա­կա պե­տա­կան տուր­քե­րի վճա­րում­նե­րը:
Այս ո­րո­շում­ներն, ինչ խոսք կարևոր ու սպաս­ված են ու տե­ղա­հան­ված­նե­րի մի մեծ խմ­բի ա­զա­տում են փաս­տաթղ­թա­յին քաշք­շու­կի հետ կապ­ված ծախ­սե­րից: Մտա­հո­գիչն այս­տեղ այն է, որ նման ո­րո­շում­ներն ըն­դուն­վում են հատ­վա­ծա­բար, ըստ ո­լորտ­նե­րի և դեռ բո­լոր ո­լորտ­նե­րը չէ, որ ընդգրկվել են փոխ­հա­տուց­ման ծրագ­րե­րում: