[ARM]     [RUS]     [ENG]

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԾԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Լուսինե ԴԱՇՅԱՆ

Մարտունու շրջանը Հայաստանի ՙԱզնավուր՚ հիմնադրամի կողմից ստացել է 992 դպրոցական պայուսակ և առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ։ Պայուսակները տրամադրվում են առաջնագծամերձ գյուղերի դպրոցներին, այդ թվում՝ Ճարտարի չորս, Մյուրիշենի, Խնուշինակի, Կարմիր շուկայի, Մաճկալաշենի, Կարվինի մասնաճյուղի, Ավդուռի, Թաղավարդ Կալերի կրթօջախներին։

Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Միհրան Ջիվանյանի տրամադրած տեղեկատվության համաձայն` դպրոցական պայուսակները կտրամադրվեն 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտներին։
Դպրոցներում բաշխումը կկատարվի համապատասխան ժամանակացույցով՝ ՙԱզնավուր՚ հիմնադրամի ներկայացուցչի մասնակցությամբ։