Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՀԱՌՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 Շու­տով կլ­րա­նա մեկ տա­րին, ինչ ար­ցախ­ցի­նե­րի մի ստ­վար մա­սը, ոչ իր մեղ­քով ու կամ­քով, հայ­տն­վել է ՙտնա­վեր-բնա­վեր՚-ի կար­գա­վի­ճա­կում։ Վեր­ջին շր­ջա­նում բազ­միցս գտն­վե­լով հան­րա­պե­տու­թյան` շին­հար­թա­կի վե­րած­ված բնա­կա­վայ­րե­րում կամ բնա­կա­վայ­րեր դառ­նա­լու հա­վակ­նող տա­րածք­նե­րում` հա­մոզ­վում ենք, որ հառ­նե­լու են մեր հին գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը նոր տես­քով` քա­րա­կուփ ու ամ­րա­կուռ։

Օ­րերս ե­ղանք Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր Շու­կա­յի հա­րա­կից տա­րած­քում նոր շունչ ու ո­գի առ­նող տե­ղան­քի շինհ­րա­պա­րակ­նե­րից մե­կում։ ՙՀիմ­նա­քար՚ շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյան աշխ­ղեկ Ար­մեն Վար­դա­նյա­նը մեզ տե­ղե­կաց­րեց, որ նա­խագ­ծա­նա­խա­հաշ­վա­յին տվյալ­նե­րով այդ տե­ղա­մա­սում տե­սա­նե­լի ա­պա­գա­յում նա­խա­տես­վում է կա­ռու­ցել 127 տուն։ Ա­ռա­ջին հինգ տան կա­ռու­ցումն ար­դեն ա­վար­տա­կան փու­լում է։ Այս­պես, փուլ առ փուլ կա­ռու­ցե­լով հառ­նե­լու է նոր բնա­կա­վայ­րը, ո­րը դեռևս ա­նա­նուն է։ Նա­խագ­ծա­յին հաշ­վարկ­նե­րով բո­լոր 127 տնե­րի կա­ռու­ցա­պատ­ման տե­ղանքն ար­դեն ըն­տր­ված է։ Ե­րեք­սե­նյա­կա­նոց փայ­տյա հա­վա­քո­վի տնե­րը, գտն­վե­լով ի­րա­րից ո­րո­շա­կի հե­ռա­վո­րու­թյան վրա, ու­նե­նա­լու են նաև տնա­մերձ։ Օ­րա­կար­գում է նաև տե­ղան­քի աս­ֆալ­տա­պա­տու­մը, գա­զի­ֆի­կա­ցումն ու է­լեկտ­րա­ֆի­կա­ցու­մը։ Ջրա­մա­տա­կա­րար­ման հար­ցը ևս օ­րա­կար­գա­յին է։ Աշխ­ղե­կի հա­վաստ­մամբ` բո­լոր տներն ու­նեն կո­մու­նալ հար­մա­րու­թյուն­ներ, դրանք է­կո­լո­գիա­պես մա­քուր սո­ճի­նե­րի բնա­փայ­տից են` ջեր­մա­մե­կու­սաց­ված և ձայ­նա­մե­կու­սաց­ված։ Հաշ­վի են առն­ված նաև հա­կահր­դե­հա­յին բո­լոր կա­նոն­նե­րը։ Ա. Վար­դա­նյա­նը գո­հու­նա­կու­թյամբ ա­սում է՝ իս­կա­կան ՙԹեր­մոս՚ է, ձմ­ռա­նը` տաք, ամ­ռա­նը` հով։ Տնե­րը նա­խա­տես­ված են վե­րաբ­նակ­նե­րի հա­մար և հե­ռու չէ այն օ­րը, երբ տուն ու տեղ կորց­րած մեր հայ­րե­նա­կից­նե­րը ոչ թե ի­րենց գլխ­նե­րին պար­զա­պես ծածկ կու­նե­նան, այլ կապ­րեն ժա­մա­նա­կա­կից բո­լոր կո­մու­նալ հար­մա­րու­թյուն­նե­րով տնե­րում։ Տե­ղա­մա­սի շի­նա­րար­նե­րը, որ կե­սօր­վա կի­զիչ արևից պաշտ­պան­վե­լով շվաք­նե­րում՝ ի­րար գլ­խի էին հա­վաք­վել շունչ քա­շե­լու, մեզ հետ զրույ­ցի ըն­թաց­քում խոս­տո­վա­նե­ցին, որ այդ յու­րա­հա­տուկ տնե­րը հա­վա­քում են սի­րով ու մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, ի վեր­ջո դա ի­րենց տնա­վեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար է, ո­րոնք ան­համ­բե­րու­թյամբ են սպա­սում տնա­մու­տին։ Նրանք պատ­րաս­տա­կամ են գի­շերն էլ ցե­րեկ դարձ­նել և ժամ ա­ռաջ շա­հա­գործ­ման հանձ­նել հեր­թա­կան տու­նը, միայն թե շի­նա­նյու­թե­րը ժա­մա­նա­կին տեղ հասց­վեն։ Ճիշտ է, խոս­տո­վա­նում են, որ բան­վո­րա­կան ու­ժի պա­կաս կա, սա­կայն դա լու­ծե­լի խն­դիր է։ Ձմե­ռը յո­թը սա­րի հետևը չէ, անհ­րա­ժեշտ է շտա­պել, նրանք դա քաջ գի­տակ­ցում են և լց­ված են ի­րենց հանձ­նա­րար­ված գոր­ծը ժամ ա­ռաջ ա­վար­տե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ։ Ժո­ղովր­դա­կան խոսքն է՝ լավ վար­պե­տը մինչև կե­սօր է սո­ված մնում։ Չնա­յած նրանք պատ­րաստ են ողջ օրն ան­գամ բե­րան­նե­րը պա­տառ չդ­նել, միայն թե ի­րենց տու­ժած հայ­րե­նա­կից­նե­րին ձեռք հասց­նել կա­րո­ղա­նան։ Փառք ու պա­տիվ մեր վար­պետ շի­նա­րար­նե­րին, ով­քեր կաշ­վից դուրս են գա­լիս, որ ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րը, որ­քան հնա­րա­վոր է, ա­րագ ա­մո­քեն պա­տե­րազ­մի հասց­րած վեր­քե­րը և սեղմ ժամ­կետ­նե­րում վե­րա­դառ­նան լիար­ժեք կյան­քի։