[ARM]     [RUS]     [ENG]

ՀՕՄ-Ը՝ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Հայ օգ­նու­թյան միու­թյան Կենտ­րո­նա­կան վար­չու­թյան՝ ՙԱր­ցա­խի հետ, Ար­ցա­խի հա­մար՚ կո­չին ըն­դա­ռա­ջե­լով, ՀՕՄ-ի բո­լոր միա­վոր­նե­րը լծ­վե­ցին ար­ցա­խա­հա­յու­թյա­նը նյու­թա­պես ու բա­րո­յա­պես սա­տա­րե­լու գոր­ծին։ Ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տր­վեց վի­րա­վոր զին­վոր­նե­րին, տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին ու կա­րի­քա­վոր­նե­րին ա­ջակ­ցե­լուն։

Պա­տե­րազ­մից հե­տո էլ ՀՕՄ-ը շա­րու­նա­կեց իր ա­ջակ­ցու­թյունն Ար­ցա­խին՝ գոր­ծու­նեու­թյու­նը կենտ­րո­նաց­նե­լով սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի վրա։
Հայ օգ­նու­թյան միու­թյան Ար­ցա­խի միա­վո­րի ա­տե­նա­պե­տու­հի Լի­լիթ Ա­վա­նե­սյա­նը ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց, որ միու­թյան Կենտ­րո­նա­կան վար­չու­թյու­նը լիա­գու­մար նիս­տում հա­տուկ ու­շադ­րու­թյամբ վե­րա­նա­յել է ՙՈր­բախ­նամ՚ ծրա­գի­րը՝ այն վե­րան­վա­նե­լով ՙԶոհ­ված Հե­րոս­նե­րի Զա­վակ­ներ՚։
ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, մարզ­պե­տե­րի, գյու­ղա­պե­տե­րի և Հա­յաս­տա­նի ՀՕՄ-ի գոր­ծակ­ցու­թյամբ, Կենտ­րո­նա­կան վար­չու­թյա­նը փո­խանց­վել են զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ան­չա­փա­հաս ե­րե­խա­նե­րի ա­ռա­ջին ցու­ցակ­նե­րը:
-Մինչ այժմ Կենտ­րո­նա­կան վար­չու­թյանն են փո­խանց­վել շուրջ 620 ան­չա­փա­հաս ե­րե­խա­յի տվյալ­ներ,-նշեց Լ. Ա­վա­նե­սյա­նը:
Պա­տե­րազ­մի? ա­ռաջ ՀՕՄ-ը մեծ ու­շադ­րու­թյուն էր դարձ­նում կր­թա­կան, կա­նանց զբաղ­վա­ծու­թյան, սե­փա­կան ե­կամ­տի աղ­բյուր ա­պա­հո­վե­լու ծրագ­րե­րին։
Պա­տե­րազ­մը փո­խեց նաև ՀՕՄ-ի ծրագ­րե­րի ուղղ­վա­ծու­թյու­նը։ Ա­ռա­ջին օ­րե­րին ան­մի­ջա­կան օ­ժան­դա­կու­թյուն ցու­ցա­բեր­վեց տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին՝ գու­մա­րի, սնն­դի հա­գուս­տի տրա­մադր­ման տես­քով։ Զոհ­ված ու ծանր վի­րա­վո­րում ստա­ցած զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վել է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Ա­տե­նա­պե­տու­հի Լի­լիթ Ա­վա­նե­սյա­նի խոս­քով, ընդ­հա­նուր առ­մամբ, ՀՕՄ-ի՝ ԱՄՆ Արևմտյան և Արևե­լյան, Կա­նա­դա­յի, Ֆրան­սիա­յի, Հու­նաս­տա­նի շր­ջա­նա­յին միա­վոր­նե­րի և մյուս կա­ռույց­նե­րի կող­մից, Ար­ցախ և Հա­յա­սա­տան է ա­ռաք­վել մոտ 3 տոն­նա հու­մա­նի­տար բեռ, ո­րը բաշխ­վել է ըստ պա­հան­ջի և անհ­րա­ժեշ­տու­թյան:
Հու­մա­նի­տար ծրագ­րե­րը շա­րու­նակ­վում են։
ՀՕՄ-ի ար­ցա­խյան 8 ման­կա­պար­տեզ­նե­րից 4-ը՝ Մեծ Թա­ղե­րի, Շու­շիի, Տո­ղի և Քա­րե­գա­հի ՙՍո­սե՚ ման­կա­պար­տեզ­նե­րը, պա­տե­րազ­մի հետևան­քով հայ­տն­վե­ցին թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ։ Պա­տե­րազ­մից հե­տո վե­րա­բաց­վե­ցին Ստե­փա­նա­կեր­տի, Խնձ­րիս­տա­նի, Ա­շա­նի և Ակ­նա­բեր­դի ման­կա­պար­տեզ­նե­րը:
-ՙՍո­սե՚ ման­կա­պար­տեզ­ներ կա­րող են հա­ճա­խել միայն զոհ­ված­նե­րի, վի­րա­վոր­նե­րի, պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­ներ,- ըն­դգ­ծեց Լի­լիթ Ա­վա­նե­սյա­նը:
ՀՕՄ-ի կող­մից Ար­ցա­խի ՙՍո­սե՚ ման­կա­պար­տեզ­նե­րի ծրա­գի­րը մեկ­նար­կել է 1998 թվա­կա­նին։ Այս տա­րի­նե­րին շուրջ 400 ե­րե­խա այս­տեղ նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյուն է ստա­ցել, շուրջ 74 մարդ ա­պա­հով­ված էր աշ­խա­տան­քով։ ?շխար­հա­քա­ղա­քա­կան տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում ՀՕՄ-ն ի­րա­կա­նաց­րել է բազ­մա­թիվ ծրագ­րեր, միշտ ե­ղել է այն­տեղ, որ­տեղ զգաց­վել է իր կա­րի­քը։