[ARM]     [RUS]     [ENG]

Մարտակերտի առաջնագծամերձ չորս համայնք օգտվել է ջերմոցների տրամադրման ծրագրից

Իլոնա Անդրյան

 Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Վարնկաթաղ, Տոնաշեն, Ճանկաթաղ համայնքների բնակիչներն օգտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ առաջնագծամերձ համայնքներում ջերմոցների հիմնման աջակցության ծրագրից։ Առաջնագծին և մարտական դիրքերին շատ մոտ հայտնված այս գյուղերի բնակիչները դժվարանում են կամ չեն կարողանում մշակել իրենց հողամասերը։ Ճանկաթաղ համայնքի ղեկավար Սասուն Վանյանի խոսքով` ծրագրից, ըստ ցանկության, օգտվել է զոհվածի, տեղահանված, բազմազավակ, անապահով 26 ընտանիք։ Կարմիր խաչի Լեռնային Ղարաբաղի առաքելության մասնագետները համայնքներում մեկական ջերմոց են հավաքել և տեղադրել, որից հետո մյուս շահառուներն ինքնուրույն են իրականացրել գործընթացը ։ Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ շահառուներն իրականացնում են ջերմոցի կառուցման նախապատրաստական աշխատանքները՝ հարթեցնում են տարածքը, փորում հիմքը և կառուցում պատնեշները, որից հետո հատկացվում է ջերմոցը` 30 քառակուսի մետր մակերեսով։ Այս ծրագրով , որը միտված է գյուղատնտեսական որոշ մթերքներով ընտանիքների ինքնաբավության ապահովմանը, նախատեսված է նաև ներդնել կաթիլային համակարգ և տրամադրել սերմեր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելությունը նաև կիրականացնի մոնիթորինգ՝ հետևելու ջերմոցների ճիշտ օգտագործմանը