Logo
Print this page

Ստեփանակերտում արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

 

 

 

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2022թ. հունվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (27.12.2021թ.) համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 6 գնաճ և 6 գնանկում: Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է կիտրոն 1 կգ՝ 16 դրամ (7.4%), սուրճ 100գր՝ 6 դրամ (1.3%), բրինձ «Սպիտակ երկարահատիկ» 1կգ՝ 6 դրամ (1.2%), նրբերշիկ «Աթենք» 1կգ՝ 28 դրամ (0.7%), հնդկաձավար 1կգ՝ 5 դրամ (0.6%) և գինի «Հաղթանակ» 0,7լ՝ 5 դրամ (0.4%) ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1 կգ՝ 100 դրամ (9.0%), ադամաթուզ 1 կգ՝ 50 դրամ (6.0%), բենզին «Ռեգուլյար» 1 լ՝ 20 դրամ (4.0%), թեյ «Ահմադ» 100 գր՝ 14 դրամ (1.5%), գառան միս 1 կգ՝ 25 դրամ (0.7%) և ձավար 1 կգ՝ 1 դրամ (0.3%) ապրանքատեսակի համար: Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գնային փոփոխություններ արձանագրվել են «Ադամաթուզ», «Բենզին» և «Նրբերշիկ» ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.