[ARM]     [RUS]     [ENG]

Հունվարին բնակարանամուտ կտոնի եւս 300 ընտանիք

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք:
Շահագործման է հանձնվել Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված բնակելի թաղամասի մի մասը:
Շահառուները՝ Հադրութից և Շուշիից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են:
Մինչև սույն թվականի հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջ