[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 180 ԲՆԱԿԱՐԱՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆՍ

Ստե­փա­նա­կեր­տում 180-ից ա­վե­լի բնա­կա­րան ա­ռա­ջի­կա­յում կտ­րա­մադր­վի հա­մա­պա­տաս­խան շա­հա­ռու­նե­րին, իսկ 2022 թվա­կա­նի ըն­թաց­քում երկ­րոր­դա­յին շու­կա­յից նա­խա­տես­վում է գնել շուրջ 250 բնակ­տա­րածք։ ԱՀ բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի կո­մի­տեի նա­խա­գահ Ար­մեն Ման­գա­սա­րյա­նը մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում ա­ռաջ­նա­յին ու երկ­րոր­դա­յին շու­կա­յից ձեռք է բեր­վե­լու շուրջ 1000 բնակ­տա­րածք։

Ա. Ման­գա­սա­րյա­նի խոս­քով՝ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2021 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 21-ի հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ հաս­տատ­ված կար­գով սահ­ման­վել է ա­ռաջ­նա­հեր­թու­թյան միա­վոր­նե­րի հա­մա­կարգ, ո­րով շա­հա­ռու­նե­րը վերց­վում են բնա­կա­րա­նա­յին հաշ­վառ­ման։ Այ­սինքն՝ բնա­կա­րան­նե­րը տրա­մադր­վել են, և այ­սու­հետ էլ բնա­կա­րա­նա­յին ա­պա­հով­ման ա­ռաջ­նա­յին ի­րա­վունք են ու­նե­նա­լու հան­րա­գու­մա­րա­յին ա­ռա­վե­լա­գույն ցու­ցիչ ու­նե­ցող շա­հա­ռու­նե­րը։ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում ձևա­վոր­վել է եր­կու հեր­թա­ցու­ցակ, ո­րոն­ցից մե­կում հաշ­վառ­վում են զոհ­ված (մա­հա­ցած) կամ ան­հայտ բա­ցա­կա­յող զին­ծա­ռա­յող­նե­րի՝ բնա­կա­րա­նա­յին ա­պա­հով­ման կա­րիք ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րը, իսկ երկ­րորդ հեր­թա­ցու­ցա­կում՝ կար­գով սահ­ման­ված մյուս շա­հա­ռու­նե­րը։
-Այլ քա­ղա­քա­կա­նու­թյուն ենք ընտ­րել կա­ռուց­վող գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում շա­հա­ռու­նե­րի բնակ­տա­րած­քով ա­պա­հով­ման մա­սով։ Ար­ցա­խի բռ­նա­զավթ­ված հա­մայ­նք­նե­րից տե­ղա­հան­ված շա­հա­ռու­նե­րին հնա­րա­վոր մեկ հա­մայն­քում տե­ղա­վո­րե­լու սկզ­բուն­քով ենք ա­ռաջ­նորդ­վե­լու, ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով նաև նրանց ցան­կու­թյու­նը,-ման­րա­մաս­նեց նա։
Անդ­րա­դառ­նա­լով Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին բնա­կա­րան­ներ տրա­մադ­րե­լու հար­ցին` մեր զրու­ցա­կի­ցը նշեց.
-Ե­թե շա­հա­ռու ըն­տա­նի­քից ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զոհ­ված զին­ծա­ռա­յող է զոհ­վել, ա­պա տվյալ ըն­տա­նի­քը լրա­ցու­ցիչ միա­վոր է ստա­նում և հաշ­վառ­վում հա­մա­պա­տաս­խան շր­ջա­նա­յին կամ քա­ղա­քա­յին հեր­թա­ցու­ցա­կում։ Բնակ­տա­րած­քի տրա­մադ­րումն ի­րա­կա­նաց­վում է ըն­տա­նի­քի յու­րա­քան­չյուր ան­դա­մի հաշ­վով 16-22 քա­ռա­կու­սի /մետր ընդ­հա­նուր մա­կե­րե­սի հաշ­վար­կով,-ա­սաց Ա. Ման­գա­սա­րյա­նը։
Նրա հա­ղորդ­մամբ՝ կան նաև բա­ցա­ռու­թյուն­ներ. բռ­նա­զավթ­ված տա­րած­քում սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով ի­րեն պատ­կա­նող բնակ­տա­րած­քում մինչև 27.09.2020 թվա­կանն ա­ռան­ձին բնակ­ված շա­հա­ռուին 32-40 քա­ռա­կու­սի/մետր ընդ­հա­նուր մա­կե­րե­սով բնակ­տա­րածք է տրա­մադր­վում, միևնույն սե­ռի 2 ան­ձից բաղ­կա­ցած ըն­տա­նի­քին, ինչ­պես նաև ա­մու­սին­նե­րին՝ 40-45 քա­ռա­կու­սի/ մետր, իսկ տար­բեր սե­ռի 2 ան­ձից կազմ­ված ըն­տա­նի­քին (բա­ցա­ռու­թյամբ ա­մու­սին­նե­րի) տրա­մադր­վում է ևս 1 ան­ձի հաշ­վով լրա­ցու­ցիչ մա­կե­րե­սով բնակ­տա­րածք, 8 և ա­վե­լի ան­ձից կազմ­ված ըն­տա­նի­քին՝ նվա­զա­գույ­նը 120 քա­ռա­կու­սի/մետր ընդ­հա­նուր մա­կե­րե­սով բնակ­տա­րածք:
Ա. Ման­գա­սա­րյա­նը հա­վե­լեց, որ 2021 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րի (տե­ղա­հան­ված և զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի, ՊԲ զին­ծա­ռա­յող­նե­րի, փախս­տա­կան, 5 և ա­վե­լի ան­չա­փա­հաս ե­րե­խա­ներ ու­նե­ցող ընտանիքներին« 1-ին խմ­բի ան­ժամ­կետ հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող ան­ձանց) պատ­կա­նող շուրջ 108 ըն­տա­նիք վի­ճա­կա­հա­նու­թյան կար­գով բնա­կա­րան է ստա­ցել Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի Թու­մա­նյան փո­ղո­ցի նո­րա­կա­ռույց թա­ղա­մա­սից: