Logo
Print this page

Միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի առաջիկա երկու օրերին

Լուսինե Շադյան

 Առաջիկա երկու օրերին բոլոր շահառուները՝ թոշակառուներ և մինչև 18 տարեկան երեխաներ, միանշանակ կստանան 50 հազար ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովի հերթական նիստում՝ հարց ու պատասխանի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: 

-Հունվար ամսվա ընթացքում ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից ներկայացված հայտի համապատասխան՝ շահառուներից 50 հազար դրամներն ստացել են թոշակառուները,- ասաց նախարարը: Նրա պարզաբանմամբ՝ աջակցության տրամադրման ժամկետը պայմանավորված էր հաշվառման բազայում երեխաների թվի ճշտման խնդիրներով: 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.