Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱՐԴՈՒ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

altՎերջին ժամանակներս Ստեփանակերտում խմբերով պտտվում են տգետ հավատացյալներ՝ Եհովայի վկաներ, որոնք բնակչության շրջանում քարոզում են  կեղծ տեսակետներ երկրագնդի վրա  կյանքի և մարդու ծագման մասին։ 
Այդ մոլորյալներին, ինչպես նաև նրանց քարոզներից մոլորվողներին կյանքի ծագման գիտական հիմնավորումներով ճշմարիտ ուղու վրա կանգնեցնելու նպատակով որոշեցի մամուլում հանդես գալ ստորև հրապարակվող հոդվածով։

Ներկայումս էվոլյուցիոն տեսության, կենսաբանական պոպուլյացիաների դինամիկայի ուսումնասիրության և գենետիկայի տվյալների լույսի ներքո ապացուցված է համարվում, որ կենդանի օրգանիզմները կարող են ծագել միայն այլ կենդանի օրգանիզմներից։ Երկրագնդի վրա այժմ գոյություն ունեցող պայմաններում կյանքի ինքնաբերական ծագումը հնարավոր չէ։ Այս սկզբունքն ապացուցված է բազմաթիվ փորձերի օգնությամբ։ Հայտնի են, մասնավորապես, Լուի Պաստյորի (1822-1895) փորձերը, ով ապացուցեց, որ բակտերիաներն առաջանում են ոչ թե ինքնաբերական ճանապարհով, այլ միայն նախապես գոյություն ունեցող բակտերիաներից։ Նույնը վերաբերում է կենդանական մնացած տեսակներին։ Բայց դա չի նշանակում, թե շատ վաղ ժամանանակներում, երբ երկրագունդը գտնվում էր հրահեղուկ վիճակում, երկրի վրա չէին կարող լինել այնպիսի ֆիզիկական և քիմիական պայմաններ, որոնցում անկենդան նյութից առաջանային առաջին պարզագույն կենդանի օրգանիզմները։ 

Անկենդան մատերիայից նախնական կենդանի օրգանիզմների առաջացման վերաբերյալ վարկածներ են առաջադրել խոշոր գիտնականներ Ջ. Հոլդեյնը, Ռ. Բեյտները և ուրիշներ, բայց առավել մանրամասնորեն մշակված ձևով՝ ակադեմիկոս Ա.Ի. Օպարինը 1936 թվականին։ 

Ըստ այդ հայտնաբերման՝ կյանքը երկրի վրա ծագել է մոտ 2,7 միլիարդ տարի առաջ, երբ երկրի կեղևը սառել է, և պայմաններ են ստեղծվել օրգանական միացությունների առաջացման համար։ Երբ երկրագունդը հեղուկ վիճակում էր, նրա մեջ էլ անօրգանական նյութերից առաջանում էին օրգանական նյութեր։ 

Այդ ժամանակաշրջանում երկրի մթնոլորտը ազատ թթվածին  գրեթե չէր պարունակում, թթվածինը կապված վիճակում գտնվում էր ջրում։ Ածխածինը հիմնականում գտնվում էր մետաղների կարբիդների ձևով, որոնք կարող էին ռեակցիայի մեջ մտնել ջրի հետ և առաջ բերել ացետիլին։ Ացետիլինի պոլիմերացման հետևանքով կարող էին առաջ գալ ածխածնի ատոմների երկար շղթաներ պարունակող միացություններ։ Գիտափորձերի միջոցով ապացուցվել է, որ մեծ էներգիա ունեցող ճառագայթները (օրինակ՝ տիեզերական ճառագայթները), որոնք հիմնականում կազմված են պրոտոններից և մասամբ նաև ալֆա մասնիկներից, կարող են օրգանական միացություններ առաջ բերել։ Դա ապացուցվել է ամերիկացի մեծ գիտնական Մ. Կալվինի կողմից, որը ածխածնի դիօքսիդի լուծույթները ցիկլոտրոնում ճառագայթհարման ենթարկեց և ստացավ կենդանի օրգանիզմների նյութականությանը մասնակցող այնպիսի նյութեր, ինչպիսիք են մի շարք տեսակի թթուներ։ 

 Հիմա մի քիչ էլ՝ մարդու ծագման  և նրա  էվոլյուցիայի մասին։  էվոլյուցիա առաջ բերող  հիմնական գործոններն են՝ մուտացիաները, տարբեր պոպուլյացիաների և տեսակների միջև գեների փոխանակումը  (անհատների միգրացիայի  և հիբրիդացման հետևանքով) և գեների տեղաշարժը (դրեյֆ), այսինքն՝ պոպուլյացիայի  գենոֆոնդի փոփոխություն  պատահական  գործոնների  ազդեցության տակ։ Թեև բոլոր այդ գործընթացները  հիմնականում  պատահական  բնույթ ունեն, այնուամենայնիվ, էվոլյուցիան ունի ընդհանուր   ռազմավարություն. օրգանիզմները  ձգտում են, որքան հնարավոր է, լավ  հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին, որպեսզի կարողանան կենդանի մնալ։ Էվոլյուցիայի ընթացքում զարգացող կենդանի օրգանիզմները  ձեռք  են բերել հարմարվողական մեխանիզմներ և առանձնահատկություններ։  Մարդու էվոլյուցիան ևս ենթարկվում է այդ ընդհանուր օրինաչափությանը։

Թեև կյանքը երկրի վրա գոյություն ունի  արդեն  մոտավորապես  երկու միլիարդ 700 միլիոն տարի, առաջին մարդիկ  հայտնվել են մոտ մեկ միլիոն տարի առաջ, երկրաբանական  տարեգրության պլեյստոցեն  կոչվող շրջանում, որն անվանում են ՙմարդկության  դարաշրջան՚։ Մարդկային  քաղաքակրթության  պատմությունն ավելի կարճ է՝ 9-10 հազար տարի։ Առայժմ վերջնականապես  պարզ չէ, թե որ  աշխարհամասում  են առաջինը երևան եկել մարդիկ։ 

Առաջին մարդանման կապիկը, հավանորեն,  ավստրալոպիտեկն էր, որի  ոսկորները  հայտնաբերվել են հարավային Աֆրիկայում։ Բայց Ասիայում հայտնաբերված  մարդանման  էակներն ավելի մոտ են ժամանակակից  մարդուն, քան  ավստրալոպիտեկները։  Ճավա կղզում հայտնաբերված  պիտեկանտրոպը սրանից մոտ  կես միլիոն տարի առաջ արդեն կարողանում  էր քայլել ուղիղ կեցվածքով։ Բայց նա  ուներ խիստ ցածր ճակատ և հետ ընկած կզակ։ Մոտ 250 միլիոն  տարի առաջ ժամանակակից  Պեկինի և նրա շրջակա  տարածքում ապրում էր պիտեկանտրոպին շատ նման ՙպեկինյան՚  մարդը, որը կարողանում էր  օգտվել կրակից և քարե գործիքներ պատրաստել։ Շատ ավելի ուշ, սրանից  70-30 հազար տարի առաջ, Եվրոպայի և Ասիայի  տարածություններում ապրում էր  նեանդերթալյան մարդը, որն իր  կազմվածքով և,  հավանորեն, նաև  մտավոր  կարողություններով  բավական  մոտ է ժամանակակից բնական մարդուն։ Այդ  անունը  նրան տրվել է  Նեանդերթալյան  հարթավայրի անունից, որտեղ առաջին անգամ  հայտնաբերվել են նրա կմախքի մասերը։ Սակայն   վերջիններիս  մասերը և չափերը նո՜ւյնն էին, ինչ և ժամանակակից  մարդունը, բայց նա դեռևս ուներ  մարդանման կապիկներին հատուկ գծեր. ցածր ճակատ, հետ ընկած կզակ,  արտահայտված  ունքոսկր։  Միակ՝ մոտավորապես 35 հազար տարի  առաջ ապրած  կրոմանյոնյան մարդն արդեն պատկանում էր բնական մարդ տեսակին։ Կրոմանյոնցիների կատարած  բազմաթիվ նկարներ կան Ֆրանսիայի  հարավային  շրջանների քաղաքներում։  

Մարդու զարգացման պատմությունն այժմ  արդեն նրա  մշակութային էվոլյուցիայի  պատմությունն է, գաղափարների, լեզվի, վարպետության, օրենքների, արվեստի,  գիտության և գրականության  զարգացման պատմությունը։ 

Ներկայումս մարդկությունն այնքան է հզորացել, որ  ինքը կարող  է և պետք է  որոշի իր հետագա էվոլյուցիայի ընթացքը։ Այս  հանգամանքը  մարդուն և մարդկային  հանրություններին  ներկայացնում է  սոցիալական  ու բարոյական  շատ ավելի  բարձր պահանջներ, քան երբևիցե։

 

Վանյա ԱՎԱՆԵՍՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, 
պրոֆեսոր