Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՁԵՌՆԵՐԵՑԸ ՏՈՒՆ է ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Շուշիից տեղահանված Էդգար Հայրապետյանն Արցախում վերագործարկել է շինարարության ոլորտում  երկամյա փորձ ունեցող իր կազմակերպությունը։

Պատերազմից հետո շինարարության ոլորտում գործունեությունը շարունակելը նա պայմանավորում է  երկրում ընթացող  շինարարության  լայն ծավալներով։  Մինչև Արցախյան երրորդ պատերազմը Շուշիում գործած նրա կազմակերպությունն այժմ առավել ծավալուն շինաշխատանքներ է իրականացնում:

-Շուշիում շինարարական կազմակերպությունը մեր եկամտի միակ աղբյուրը չէր: Շինանյութի խանութ և աշխատանք ունեի որպես «Արցախփոստ»-ի Շուշիի բաժանմունքի տնօրեն,- ասում է Էդգարը:

Պատերազմից հետո ստիպված էր ամեն ինչ սկսել զրոյից: Ուսերին բազմազավակ ընտանիքի հոգսն էր, իսկ աշխատելն Էդգարի կենսակերպն է:

- Անկախ հանգամանքներից միշտ պետք է առաջ նայել: Ներքին մի ուժ  ինձ միշտ մղում է ստեղծելու, արարելու,-ասում է:

Նրա համոզմամբ՝ դժվարությունները կյանքի անբաժանելի, բայց և ժամանակավոր  մասն են:

Ներկայում Էդգարը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում միայն շինարարության ոլորտում: Նրա խոսքով՝  գործը վերսկսելու համար նրան աջակցել է Արցախի Հանրապետության նախագահը:

Արդյունքում՝ Շուշիից բռնատեղահանված ձեռներեցի հիմնած «Ստաս Ստրոյ» շինկազմակերպությունն արդեն կանոնավոր ու համակարգված գործունեություն է ծավալում:

-Կյանքի փորձը ցույց է տվել, որ միայն աշխատելով ու չարչարվելով կարելի է ինչ-որ բանի հասնել,-համոզված է մեր զրուցակիցը:

Աշխատում են նոր կազմով, հայրենանպաստ գործունեության գիտակցումով: Շինարարական կազմակերպության բոլոր 8 աշխատակիցները նույնպես տեղահանված են՝ Շուշիից:

-Կառուցում ու վերանորոգում ենք՝ ձգտելով գոհացնել հասցեատերերին, թերությունների դեպքում էլ՝ տեղում շտկում ենք,-ասում է:

Բազմազավակ ընտանիքի հայրն աշխատելու, արարելու մեծ  էներգիա ունի: Դժվարություններ հաղթահարելու նրա բանաձևը համբերատարությունն է, կյանքի սկզբունքը՝ երբեք չընկրկելը:

Պատերազմից հետո Հայրապետյանների ընտանիքում ծնված 5-րդ զավակը՝ Սոֆիան, ընտանիքի ներքին ուժն ու անկոտրում ոգու խորհուրդն է, կյանքի նոր սկիզբը...