Ովքե՞ր ունեն ամուսնության միանվագ նպաստի իրավունք. նախարարության պարզաբանումը
Տեղեկացնում ենք, որ ԱՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Նորաստեղծ ընտանիքների համար ամուսնության նպաստ սահմանելու մասին» N724 որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն, ամուսնության միանվագ նպաստի (150.000 դրամ) իրավունք ունի նաև 40-50 տարեկան այն անձը, որի ամուսնությունը գրանցվել է 2022 թվականի մարտի 1-ին և դրանից հետո: Հիշեցնենք, որ մինչև վերոնշյալ փոփոխությունները, ամուսնության նպաստի իրավունքը տարածվում էր 40 տարին չլրացած անձանց վրա: Կատարված փոփոխություններով սահմանվել է նաև, որ 2022 թվականի ապրիլի 14-ից հետո նպաստի համար դիմած անձի նպաստը կվճարվի անկանխիկ եղանակով՝ Արցախբանկում տվյալ անձի համար բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Ըստ այդմ, նպաստ նշանակելու համար պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացվի նաև Արցախբանկում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 94 87 35 կամ 114 հեռախոսահամարներով:
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն