[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴ­ՐՈՒ­ԹԻ ՇՐ­ՋԱՆ. ՏԵ­ՂԱ­ՀԱՆ­ՎԱԾ­ՆԵՐ, ԲՆԱ­ԿԱ­ՊԱ­ՀՈ­ՎՈՒՄ, ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ

 

Հադ­րու­թի շր­ջա­նից տե­ղա­հան­ված­նե­րի բնա­կա­պա­հով­ման, սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման, զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ մեր զրու­ցա­կի­ցը շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ար­թուր Բաղ­դա­սա­րյանն է։

Դե­պի Ար­ցախ
-Հադ­րու­թի շր­ջա­նից տե­ղա­հան­վել է 3 հազ. 150 ըն­տա­նիք՝ 11 հազ. 807 բնակ­չով։ Ըն­թա­ցիկ տար­վա ապ­րի­լի 1-ի դրու­թյամբ տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում բնակ­վում է 1387 ըն­տա­նիք՝ 5 հազ. 195 բնակ­չով, իսկ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում՝ 5 հազ. 795։

Բնա­կա­պա­հո­վում.
ծրագ­րեր
-Ընդ­հա­նուր առ­մամբ՝ հիմ­նա­կան կա­ցա­րան­նե­րով ա­պա­հով­ված են տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի մոտ 1,3 տո­կո­սը, իսկ ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան­նե­րով՝ 11,1 տո­կո­սը։ Մոտ 1000 ըն­տա­նիք Ար­ցա­խում օգտ­վում է պե­տու­թյան կող­մից տան վար­ձա­կա­լու­թյան հա­մար տրա­մադր­վող վար­ձավ­ճար­նե­րի ծրագ­րից։

Սոցիալական խնդիրներ, զբաղվածության ապահովման ծրագրեր
-Սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը շատ-շատ են և հիմ­նա­կա­նում կապ­ված են բնա­կա­պա­հով­ման և զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի հետ։ Ա­ռաջ­նա­հերթ են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես բնակ­վող ըն­տա­նիք­նե­րի բնակ­վար­ձե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րը։
Հադ­րու­թի շր­ջա­նի բնա­կիչ­նե­րի մի մա­սը վե­րա­դառ­նա­լով Ար­ցախ, աշ­խա­տան­քի է ան­ցել տար­բեր պե­տա­կան կա­ռույց­նե­րում, ինչ­պես նաև ընդգրկվել շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րում։ Նշեմ, որ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում վե­րա­գոր­ծարկ­վել է «Հադ­րու­թի Մ. Ման­վե­լյա­նի ան­վան միջ­նա­կարգ /հոս­քա­յին/ դպ­րոց» ՊՈԱԿ-ը (312 ա­շա­կերտ), բաց­վել և գոր­ծում է «Դի­զակ» ման­կա­պար­տեզը (96 ե­րե­խա)։ Շրջ­վար­չա­կազ­մի են­թա­կա­յու­թյամբ գտն­վող գրե­թե բո­լոր ՊՈԱԿ-նե­րը գոր­ծում են Ար­ցա­խում՝ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում և շր­ջան­նե­րում, Հա­յաս­տա­նում՝ Երևան քա­ղա­քում։ Ո­րոշ­ներն օգտ­վել են Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի, ՀՀ-ում էլ Գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի ծրագ­րե­րից՝ ա­նաս­նա­պա­հու­թյան, մեղ­վա­բու­ծու­թյան, ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյան զար­գաց­ման և տն­տե­սա­կան այլ գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու հա­մար։

Կա­պը շրջ­վար­չա­կազ­մի և բնակ­չու­թյան միջև
-Հադ­րու­թի շր­ջա­նի վար­չա­կազ­մի գրա­սե­նյակ­նե­րը գոր­ծում են Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում, միևնույն ժա­մա­նակ հա­մա­տեղ աշ­խա­տում են հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներն ի­րենց աշ­խա­տա­կազ­մե­րով։ Պար­բե­րա­բար ճշտ­վում են բնակ­չու­թյան տե­ղա­շար­ժի, կեն­սա­պայ­ման­նե­րի և այլ հար­ցե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ ու հնա­րա­վո­րինս լու­ծում տա­լիս խն­դիր­նե­րին։ Բնակ­չու­թյա­նը տե­ղե­կանք­նե­րի տրա­մադ­րու­մը թե՛ շր­ջա­նի վար­չա­կազ­մի, թե՛ հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի աշ­խա­տա­կազ­մե­րի կող­մից մշ­տա­կան բնույթ է կրում։ Կա­պը բնակ­չու­թյան հետ պահ­պան­վում է, թեև ոչ լիար­ժեք, քա­նի որ բա­ցա­կա­յում են հա­մա­պա­տաս­խան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը խն­դիր­նե­րին տե­ղում ծա­նո­թա­նա­լու և լու­ծում տա­լու հա­մար։

Զրույ­ցը՝
Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱ­ՆԻ