[ARM]     [RUS]     [ENG]

Վերակառուցվող նախկին հանրակացարանը՝ բազմաբնակարան բնակելի շենք

 

Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները: Ինչպես Հայտնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից, նախորդի օրինակով այս դեպքում ևս վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում այն շահագործման կհանձնվի որպես բազմաբնակարան բնակելի շենք և կունենա 1-ից 4 սենյականոց 35 բնակարան: Շենքն ապահովված կլինի ջեռուցման համակարգով, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգերով։ Ներկա պահին կատարվում են ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև 3-րդ շքամուտքի և աստիճանավանդակների կառուցման աշխատանքները (վերապրոֆիլավորման արդյունքում ներկայիս 2-ի փոխարեն կլինի 3 շքամուտք)։ Վերակառուցման աշխատանքերը իրականացնում է «Գրանդ Ալիանս» ՍՊ ընկերությունը՝ Արցախի Հանրապետության կառավարության միջոցներով։