ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
Այսօր ' Ասկերան քաղաքում բնակարանամուտ է տոնել 5 ընտանիք։ Ասկերանի քաղաքային համայնքի ավագանու երաշխավորությամբ, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից նրանց տրամադրվել են բնակարաններ նորակառույց շենքերում: Այստեղ բնակարաններ են ստացել նաև Արցախյան պատերազմներում զոհվածների, ՊԲ սպաների, բռնազավթված բնակավայրերից տեղահանված և բազմազավակ ընտանիքներ:
Կարինե Բախշիյան