Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Հերթական բարեգործական ծրագրով՝ Արցախում

Հերթական բարեգործական ծրագրով օրերս Արցախում էին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ Աշոտ Պողոսյանն ու Սուրեն Ստեփանյանը։ Հիմնադրամի ծրագրերի շրջանակում Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ, ինչպես նաև Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերի դպրոցների 91 աշխատակցի  հատկացվեց դրամական օժանդակություն։ Բացի այդ, հիմնադրամը մոտ 10 բազմազավակ ընտանիքի հատկացրեց կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա։ Առաջին կանգառն Աղավնո գյուղում էր, Գ. Նժդեհի անվան դպրոցում համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը, տնօրեն Պողոս Աղաբեկյանը, ուսուցիչները սիրով դիմավորեցին մեր պատվիրակությանը։ Դպրոցի ողջ անձնակազմին հատկացվեց նախատեսված դրամական օժանդակությունը։  «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը տարիներ շարունակ, բացի բնակիչներին նյութապես օժանդակելուց, տարին մի քանի անգամ ծառատունկ էր կազմակերպում Բերձորում և հարակից տարածքներում, Կովսականում։ Այժմ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրերին 20-ից ավելի պուրակ ու ծառուղի կա, որոնց հիմնադիրը Գ. Մելիքյանի ղեկավարած հիմնադրամն է և անձամբ ինքը։ Այս օրերին էլ հիմնադրամի աշխատակիցներն զբաղված են պուրակների ու ծառուղիների ծառերի խնամքով։ Ծառեր են տնկվել նաև Աղավնոյում։ Մեր այցի պահին այս հատվածում աշխատում էին հիմնադրամի աշխատակիցները։ Ծառուղին կոչվում է բարերար, պրոֆեսոր Տեսսա Հոֆմանի անունով։ Բերձորում հիմնադրամի ներկայացուցիչներին դիմավորեցին բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ։ Ներկայացվեց ընտանիքների ցանկ, ովքեր ունեն կենցաղային տեխնիկայի կարիք։ Հիմնադրամը նաև հատկացնում է կթու կով բազմազավակ ընտանիքներին, եթե ունեն խնամելու պայմաններ ու հնարավորություն։ Բերդաձորի ենթաշրջանի համայնքներում ուսուցիչներին հատկացվող գումարից բացի, տարբեր գյուղերից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին հատկացվեցին սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց։ Եղցահողի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը տեղեկացրեց՝ պատերազմական գործողությունների պատճառով գյուղը, բարեբախտաբար, վնասներ չի կրել: Այժմ համայնքում վերաբնակեցվել են բռնազավթված տարածքներից ընտանիքներ՝ Արևշատից, Քիրսավանից, Քաշաթաղի շրջանից: Եվս 5 ընտանիքի կարող են ընդունել: Հայկ Սարգսյանն ունի 5 երեխա, բնակվում է Հին Շեն գյուղում, որն այսօր շատ է մոտ թշնամու դիրքերին։ Բնակվելու են հայրենի հողում և շենացնեն։ Այժմ Բերդաձորի Եղցահողի գյուղական համայնքում, որի կազմում են նաև Կանաչ Թալա և Տասի Վերստ-Ծաղկաձոր գյուղերը, նոր բնակարաններ են կառուցվում նաև տեղահանված ընտանիքների համար։ Կանաչ Թալայում է բնակվում տեղահանված Յուրա Ազարյանի 3 երեխա ունեցող ընտանիքը։ Նրանց հատկացվեց սառնարան։ Եղցահող գյուղից 4 երեխաների հայր Արմեն Պետրոսյանը, ով  եկել էր Վաչագան որդու հետ, նույնպես ստացավ  լվացքի մեքենա։ Գոհ է, սակայն այսօր բոլորին հուզում է մեր երկրի  վիճակը, ինչ է լինելու վաղը... Եղավ նաև այց Արցախի Ասկերանի շրջանի Դահրավ գյուղ, որտեղ հիմնադրամի աջակցությամբ  փոխվել է գյուղի ակումբի կտուրը։ Նախատեսված է նաև օժանդակել ակումբի հիմնանորոգմանը։ Մինչ ակումբ հասնելը, այցելեցինք գյուղի դպրոց՝ ծանոթանալու պայմաններին և հնարավորության դեպքում աջակցելու:  Ինչպես գիտենք՝ ԵՊՀ-ն միացել է  «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորել է մեկ տան կառուցում Դահրավում։ Եղավ նաև այց շինհրապարակ, որտեղ արդեն կանգուն են ԵՊՀ-ի կողմից ֆինանսավորված տան պատերը: 

 Զոհրաբ  ԸՌՔՈՅԱՆ