[ARM]     [RUS]     [ENG]

Տեղահանված անձանց 40 000 և 20 000 դրամի չափով աջակցության ծրագրի իրականացումը ընթացքում է

 

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ինչպես հայտնել էին ավելի վաղ, ընթացքի մեջ է տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը: «Հայտնի է, որ վերջին շրջանում ԱՀ կառավարության կողմից ֆինանսական վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, ինչի հետևանքով մի շարք գործող ծրագրերի իրականացման ընթացքում որոշակի հապաղում է տեղի ունեցել: Տեղեկացնում ենք, որ տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում, 13 բանկերի (ԱյԴի բանկ, Էվոկաբանկ, Յունիբանկ, Բիբլոսբանկ Արմենիա, Էյչ-Էս-Բի-Սի բանկ, Հայէկոնոմբանկ, Ինեկոբանկ, Կոնվերս բանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ, Արարատբանկ) շահառուների վճարումները լրիվությամբ իրականացվել են, Արցախբանկի վճարումներն իրականացվել են մասամբ: ՎՏԲ բանկի և Արցախբանկի մնացած հաճախորդ-շահառուների վճարումները կիրականացվեն առաջիկայում: Վճարման գործընթացը մեկնարկել է փոքր բանկերից: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ կառավարությունը շարունակում է իրականացնել գործող ծրագրերը՝ լրիվությամբ կատարելով իր պարտավորությունները»,-նշել են գերատեսչությունից: