[ARM]     [RUS]     [ENG]

Ջերմոցներ՝ զոհված ազատամարտիկների և անհայտ կորածների ընտանիքների համար

 

Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Հերհեր համայնքներում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և  «Կանաչ ուսուցման կենտրոնի» համագործակցությամբ  գյուղատնտեսության զարգացման աջակցության ծրագիր է իրականացվում, որի շրջանակներում զոհված ազատամարտիկների և անհայտ կորածների 25 ընտանիքի համար կառուցվում են 30 քառ․մետր մակերեսով ջերմոցներ՝ տնամերձ տարածքներում: Նրանց տրամադրվել են բարձրորակ խնձորենու, տանձենու, կեռասենու, սև սալորենու, ընկուզենու տնկիներ, ազնվամորու, մոշի թփեր և բանջարաբոստանային մշակաբույսերի 26 տեսակի սերմացուներ։ «Կանաչ ուսուցման կենտրոնը» առաջիկայում՝ հունիս ամսին, նախատեսում է բոլոր շահառուներին հրավիրել երկօրյա փորձուսուցման դասընթացների Հայաստանում՝ հոգալով բոլոր ծախսերը։ Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը նշել է, որ իրականացվող աշխատանքների վերահսկողությունն իրականացնում է անձամբ, իսկ բարեգործները ցուցաբերում են բարձր հետևողականություն: Ծրագրի շրջանակներում «Green Lane» ընկերության գյուղատնտես-մասնագետները շահառուներին պարբերաբար տրամադրում են մասնագիտական խորհրդատվություն։

 

Լուսինե ԴԱՇՅԱՆ