[ARM]     [RUS]     [ENG]

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

 

Ժողովրդագրությունը Արցախի Հանրապետության  սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության անելիքների առաջնահերթություններից է։ Այս մասին «Բնակչության աճն Արցախում» խորագրով «Ապագա հայկականը» արցախյան ֆորումի ընթացքում մեզ հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը՝ նշելով, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ժողովրդագրության ռազմավարության մշակման շրջանակներում ստեղծվել է խումբ և սկսվել նախնական աշխատանքների ուսումնասիրությունները։ 

Գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի խոս­քով՝ ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյու­նում նույն­պես նա­խա­ձեռ­նել են նման ծրա­գիր։
«Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու, փոր­ձի փո­խա­նակ­ման, ինչ­պես նաև ա­նե­լիք­նե­րը հա­մադ­րե­լու նպա­տա­կով Հա­յաս­տա­նից հրա­վի­րել ենք մաս­նա­գի­տա­կան խումբ, քն­նար­կել այդ հա­մա­տեքս­տում ի­րենց կող­մից կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, խո­սել ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի մա­սին ու պայ­մա­նա­վոր­վել՝ քն­նար­կում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում միաս­նա­կան հեն­քի վրա դնել ամ­բող­ջը»,-ման­րա­մաս­նեց Ար­մի­նե Պետ­րո­սյա­նը։


Ո՞րն է մեր ընթացքը
և որտե՞ղ ենք ուզում հասնել


«Պետք է ազ­գա­յին նպա­տա­կը հաս­կա­նանք, սահ­մա­նենք և ըստ այդմ ո­րո­շենք ժո­ղովր­դագ­րու­թյան ու­ղին։ Շատ կարևոր է հս­տակ ի­մա­նալ՝ ո՞րն է մեր ըն­թաց­քը և որ­տե՞ղ ենք ու­զում հաս­նել»,- շեշ­տեց նա­խա­րա­րը՝ ըն­դգ­ծե­լով, որ այս դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի պատ­կե­րաց­նել նշա­նա­կե­տին հաս­նե­լու լու­ծում­ներ։
Կարևո­րե­լով ժո­ղովր­դագ­րու­թյան ռազ­մա­վա­րու­թյան մշա­կու­մը՝ գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը նշեց, որ այս ուղ­ղու­թյամբ ար­դեն ձեռ­նարկ­վում են գոր­ծուն քայ­լեր։


Խնդիրները՝ լուրջ,

անելիքները՝ շատ


Ծնե­լիու­թյունն Ար­ցա­խում շեշ­տա­կի բարձ­րաց­նե­լու հա­մար պե­տա­կան ծրա­գիր ըն­դու­նել ու խրա­խու­սել ար­հես­տա­կան բեղմ­նա­վո­րու­մը. այս ա­ռա­ջար­կու­թյունն է ներ­կա­յաց­րել ԱՀ սո­ցիա­լա­կան զար­գաց­ման և միգ­րա­ցիա­յի նա­խա­րար Ար­մի­նե Պետ­րո­սյանն «Ա­պա­գա հայ­կա­կա­նի» ար­ցա­խյան ֆո­րու­մին։
«Ծնե­լիու­թյան խթա­նումն ու­ղիղ կապ ու­նի նաև սո­ցիա­լա­կան ի­րա­վի­ճա­կի հետ»,-ա­սաց նա­խա­րա­րը։
«Ա­պա­գա հայ­կա­կա­նը» նա­խա­ձեռ­նու­թյան ժո­ղովր­դագ­րա­կան ար­ցա­խյան ֆո­րու­մը հնա­րա­վո­րու­թյուն էր մտքերն ու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը հա­վա­քագ­րել և դրանց հի­ման վրա ստեղ­ծել այն ուղ­ղու­թյուն­նե­րի փա­թե­թը, ո­րոնք ա­վե­լի լուրջ ու նպա­տա­կա­յին կդարձ­նեն ա­նե­լիք­ներն այս հար­ցում։


Տեղահանված քաղաքացիների զբաղվածության ապահովման հարցը՝

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ուշադրության կենտրոնում

«Գե­րա­տես­չու­թյու­նը քա­ղա­քա­կա­նու­թյուն է մշա­կել 2022 թվա­կա­նից ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րից ան­ցում կա­տա­րել դե­պի զար­գաց­ման ծրագ­րեր»,- ա­սաց Ար­մի­նե Պետ­րո­սյա­նը՝ նշե­լով, որ այդ նպա­տա­կով նա­խա­րա­րու­թյա­նը կից ստեղծ­վել է «Սո­ցիա­լա­կան զար­գաց­ման ծրագ­րե­րի հիմ­նադ­րամ»։ Գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի խոս­քով՝ ծրագ­րե­րը կլի­նեն ոչ թե ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան, այլ նպա­տա­կա­յին զար­գաց­ման։

«Նպա­տակ ու­նենք ա­ջակ­ցել հա­սա­րա­կու­թյա­նը ոչ թե կար­ճա­ժամ­կետ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­մամբ, այլ սե­փա­կան մի­ջոց­նե­րով ու ե­կա­մուտ­նե­րով խն­դիր­նե­րը հո­գա­լու հնա­րա­վո­րու­թյան ըն­ձեռ­մամբ»,- ա­սաց Ար­մի­նե Պետ­րո­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ այդ նպա­տա­կով տե­ղա­հան­ված 10 ըն­տա­նի­քի տրա­մադր­վել են կա­րի մե­քե­նա­ներ։
«Փոքր ձեռ­նար­կա­տի­րու­թյամբ զբաղ­վող ըն­տա­նիք­նե­րի ա­ռա­ջին պատ­վի­րա­տու­ներն էլ մենք ենք»,- նշեց նա­խա­րա­րը։

Լուսինե ՇԱԴՅԱՆ