[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՌԱՋ­ՆԱ­ՅԻՆ Է ՏԵ­ՂԱ­ՀԱՆ­ՎԱԾ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ Ա­ՌԱՆ­ՁԻՆ ԲՆԱ­ԿԱ­ՎԱՅ­ՐԵ­ՐԻ ԿԱ­ՌՈՒ­ՑՈՒ­ՄԸ

Պա­տե­րազ­մի ար­դյուն­քում բռ­նի տե­ղա­հա­նու­թյան են­թարկ­ված ար­ցախ­ցի հա­զա­րա­վոր ըն­տա­նիք­նե­րի հա­մար մշ­տա­կան հի­մունք­նե­րով վե­րաբ­նա­կեց­ման ծրագ­րե­րը ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից հս­տա­կեց­վել ու լիո­վին ըն­թաց­քի մեջ են: Այս հար­ցում ՀՀ և Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րը հա­մա­կար­ծիք են. պե­տու­թյան մի­ջոց­նե­րով կա­ռուց­վող կամ ձեռք­բեր­վող բնա­կա­րան­նե­րում և ա­ռանձ­նատ­նե­րում հաս­տատ­վե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող­նե­րին այդ հնա­րա­վո­րու­թյու­նը հիմ­նա­կա­նում Ար­ցա­խում է տր­վում, քա­նի որ այս­տեղ հայ­կա­կան բնակ­չու­թյան պահ­պան­ման հար­ցը գե­րա­կա է ու ան­վի­ճե­լի: Դեռ 2021թ. հու­լի­սին Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շում էր ըն­դու­նել Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կող­մից գրա­ված տա­րածք­նե­րի բնա­կիչ­նե­րի, ինչ­պես նաև զոհ­ված­նե­րի, ան­հայտ կո­րած­նե­րի և 1-ին խմ­բի հաշ­ման­դամ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին ա­պա­հով­ման մա­սին: Քա­ղաք­նե­րում նա­խա­տես­վում էր կա­ռու­ցել 1200 բազ­մա­հարկ շենք, գյու­ղե­րում՝ մոտ 2300 սե­փա­կան տուն։ Ըն­տա­նիք­նե­րի միջև բաշ­խումն ի­րա­կա­նաց­վում է մեկ ան­ձի հա­մար 16 քմ հաշ­վար­կով: Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է Ար­ցա­խի բյու­ջեի և ՀՀ դո­տա­ցիա­նե­րի մի­ջոց­նե­րով։ Ըստ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի` ՀՀ-ում ընդ­հա­նուր առ­մամբ շա­րու­նա­կում է մնալ շուրջ 5300 ար­ցախ­ցի ըն­տա­նիք: Օ­րերս ԱՀ բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի կո­մի­տեի նա­խա­գահ Ար­մեն Ման­գա­սա­րյա­նը մեզ հետ ու­նե­ցած զրույ­ցում ա­ռաձ­նաց­րեց ևս մեկ հիմ­նա­հարց, ո­րը, ան­գամ բնա­կա­րա­նա­շի­նու­թյան բարձր տեմ­պե­րի, տե­ղա­հան­ված­նե­րի հետ տար­վող բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում դժ­վա­րու­թյամբ է հաղ­թա­հար­վում: Գաղտ­նիք չէ, որ տե­ղա­հան­ված­նե­րի մեծ մա­սը դժ­կա­մու­թյամբ է հա­մա­ձայ­նում հաս­տատ­վել գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում։ ՙՊե­տա­կան և բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով կա­ռու­ցած, վե­րա­նո­րո­գած ու կա­հա­վո­րած բնա­կե­լի տնե­րը, ան­կախ բնա­կա­վայ­րի` մայ­րա­քա­ղա­քից հե­ռա­վո­րու­թյու­նից, բո­լորն էլ նա­խան­ձե­լի վի­ճա­կում են հան­ձն­վում այդ ըն­տա­նիք­նե­րին: Օ­րերս ՙՓա­րոս՚ հիմ­նադ­րա­մի օգ­նու­թյամբ Մա­ղա­վու­զում նման ութ տուն հան­ձն­վեց շա­հա­գործ­ման: Ցա­վոք, ինչ գնով ու­զում է լի­նի, Ստե­փա­նա­կեր­տում հաս­տատ­վե­լը մնում է մեր` շատ տնա­զուր­կի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի հիմ­նա­կան ցան­կու­թյու­նը, իսկ երբ այդ ցան­կու­թյու­նը չի ող­ջուն­վում, ծա­գում են բո­ղոք­ներ, դժ­գո­հու­թյուն­ներ և այլն՚: Ըստ կա­ռույ­ցի ղե­կա­վա­րի` ան­գամ հա­մե­մա­տա­բար մոտ գտն­վող Աս­կե­րա­նի շր­ջա­նի գյու­ղե­րում այժմ էլ կան շատ ա­զատ տներ, ո­րոն­ցում բնակ­վել ցան­կա­ցող­ներ շատ քիչ են: Կո­մի­տեի աշ­խա­տա­կից­նե­րը աշ­խա­տանք­ներ են տա­նում տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի հետ` թե­կուզ ժա­մա­նա­կա­վոր նման տնե­րում նրանց տե­ղա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ` մինչև նա­խա­տես­ված տե­ղում կա­վարտ­վեն թա­ղա­մա­սի կամ բնա­կա­վայ­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը: Մեր դի­տարկ­մա­նը, որ տե­ղա­հան­ված­ներն ու­նեն նոր բնա­կա­վայ­րում հար­մար­վե­լու, եկ­վո­րի կար­գա­վի­ճա­կի, տար­բեր­վող խոս­ված­քի հետ կապ­ված դժ­վա­րու­թյուն­ներ, ո­րոնք հա­ճախ հա­մայն­քա­պե­տե­րը հաշ­վի չեն առ­նում, իսկ մայ­րա­քա­ղա­քում այդ ա­մե­նը չի նկատ­վում, Ա. Ման­գա­սա­րյա­նը հա­մա­ձայ­նեց վե­րա­պա­հու­մով: Կա­ռա­վա­րու­թյու­նը ծրա­գի­րը հաս­տա­տել է այն­պես, որ նման խն­դիր­նե­րը բա­ցառ­վեն. Հադ­րու­թի, Շու­շիի և Աս­կե­րա­նի գյու­ղե­րից տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար կա­ռուց­վում են ա­ռան­ձին բնա­կա­վայ­րեր: Ըստ կա­ռույ­ցի ղե­կա­վա­րի` գյու­ղե­րից միայն Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղե­րի բնակ­չու­թյունն է տե­ղա­վոր­վե­լու բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րում, ո­րոնք կա­ռուց­վում են Ի­վա­նյա­նում: Հադ­րու­թի բար­բա­ռը, ա­ռանձ­նա­հա­տուկ մշա­կույթն ու, ընդ­հան­րա­պես, շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րը չկորց­նե­լու նպա­տա­կով Ա­ջափ­նյա­կում կա­ռուց­վում է ա­ռան­ձին թա­ղա­մաս շրջ­կենտ­րո­նի բնակ­չու­թյան հա­մար, ին­չը չի ար­վում շու­շե­ցի­նե­րի հա­մար: Վեր­ջին­նե­րը բնա­կա­րա­նով կա­պա­հով­վեն մայ­րա­քա­ղա­քում: Հադ­րու­թի գրե­թե բո­լոր հա­մայ­նք­նե­րի հա­մար ար­դեն իսկ թա­ղա­մա­սեր են կա­ռուց­վում: Ա­զոխ և Դրախ­տիկ գյու­ղե­րը կա­ռուց­վում են Նո­րա­գյու­ղի մեր­ձա­կայ­քում, Թա­ղա­սեռ, Վար­դա­շատ, Կար­մար­կուճ գյու­ղե­րը` Հով­սե­փա­վա­նում, Տող հա­մայն­քի հա­մար ա­ռան­ձին թա­ղա­մաս է կա­ռուց­վում Խնա­ծա­խի մոտ: «Այս քա­ղա­քա­կա­նու­թյունն է որ­դեգ­րել մեր կա­ռա­վա­րու­թյու­նը, ին­չը են­թարկ­վել է փո­փո­խու­թյուն­նե­րի և ճշգրտ­ման` ի շահ տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի: Թե պե­տա­կան և թե բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով հան­րա­պե­տու­թյան տար­բեր բնա­կա­վայ­րե­րում նո­րա­կա­ռույց և կամ տի­րա­զուրկ ճա­նաչ­ված տնե­րը կա­ռուց­վում են, վե­րա­նո­րոգ­վում, կա­հա­վոր­վում պե­տու­թյան և հա­մա­գոր­ծա­կից բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ: Հաշ­վի է առն­ված նաև բնակ­չու­թյան զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման հար­ցը. կա­ռուց­վում են ա­նաս­նա­գո­մեր, տրա­մադր­վում ըն­տա­նի կեն­դա­նի­ներ, որ­պես­զի այդ բնա­կա­վայ­րում հիմ­նա­կան բնա­կու­թյուն հաս­տատ­վելն ա­վե­լի նպա­տա­կա­յին լի­նի տե­ղա­հան­ված, բնա­կա­րան, հո­ղա­տա­րածք կորց­րած ըն­տա­նիք­նե­րի հա­մար»,-ման­րա­մաս­նեց նա։ Աստ­ղա­շե­նում գրե­թե ա­վար­տին է հասց­վում նոր թա­ղա­մա­սի շի­նա­րա­րու­թյու­նը` կազմ­ված 211 բնա­կե­լի տնից, ո­րը նա­խա­տես­ված է Սղ­նախ, Ջրա­ղաց­ներ, Մոշ­խմ­հատ և Մա­դա­թա­շեն բռ­նա­զավթ­ված հա­մայ­նք­նե­րից տե­ղա­հան­ված բնա­կիչ­նե­րի հա­մար: Ակ­նաղ­բյու­րը կա­ռուց­վում է Քռաս­նի հա­մայն­քում, Ա­վե­տա­րա­նոցն էլ` Այ­գես­տա­նին կից հատ­վա­ծում: Ըստ մեր զրու­ցակ­ցի` եր­կու, ե­րեք, չորս և հինգ սե­նյա­կա­նոց ա­ռանձ­նատ­նե­րից յու­րա­քան­չյու­րին տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով նա­խա­տես­ված է հատ­կաց­նել 1200-1500ք/մ մա­կե­րես ու­նե­ցող տնա­մերձ հո­ղա­տա­րածք­ներ։ Նոր բնա­կա­վայ­րե­րի և բնա­կե­լի թա­ղա­մա­սե­րի տա­րածք­նե­րում կի­րա­կա­նաց­վեն կա­նա­չա­պատ­ման աշ­խա­տանք­ներ, կհիմն­վեն պտ­ղա­տու այ­գի­ներ և ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­ներ, ին­չը թույլ է տա­լու ա­ռա­վել հիմ­նա­րար լու­ծում տալ բնա­կիչ­նե­րի զբաղ­վա­ծու­թյան հար­ցին։ Ա. Ման­գա­սա­րյա­նը հա­մոզ­մունք հայտ­նեց, որ այս հա­մա­պար­փակ աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում ար­դեն ան­գամ այն ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնք հաս­տատ­վել են ՀՀ-ում և ա­մեն ա­ռի­թով հայ­տա­րա­րում են, որ չեն ու­զում վե­րա­դառ­նալ Ար­ցախ, կփո­խեն ի­րենց դիր­քո­րո­շու­մը և ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար կգտ­նեն հաս­տատ­վել ի­րենց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի կող­քին:

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ