Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Պատերազմում իրենց հայրերին կորցրած մի խումբ երեխաներ դպրոցական պայուսակ ու գրենական պիտույքներ են ստացել

Այսօր՝ օգոստոսի 28֊ին, Արցախյան երրորդ պատերազմում զոհված հերոսների 35 երեխա դպրոցական պայուսակ ու գրենական պիտույքներ է ստացել, որոնք նրանց են հանձնվել Ստեփանակերտի «Դինո» մանկական զարգացման կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը։ Մոտեցող ուսումնական տարում դպրոցական կյանքի առաջին քայլերին պատրաստվող երեխաներն իրենց դուր եկած պայուսակներն անձամբ են ընտրել։ «44֊օրյա պատերազմից հետո առաջին սերունդն է, որ ճանապարհում ենք դպրոց։ Երեխաներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ տրամադրելու բարեգործական նախաձեռնության շրջանակներում առաջնահերթություն ենք տվել երեխաներին, ովքեր Արցախյան երրորդ պատերազմում կորցրել են իրենց հայրերին»,- ասել է կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լուսինե Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ նախակրթարանը գործում է արդեն 5 տարի, որի ընթացքում ունեցել են ավելի քան 1500 սան։ Նախաձեռնության հեղինակը բիզնես֊թրեյներ Անուշ Ափիկյանն է, ում խոսքով՝ համագործակցության շնորհիվ կարճ ժամանակահատվածում հաջողվել է հովանավորներ գտնել։ Բարեգործական այս մտահղացումը կյանքի կոչելուն աջակցել են Հայաստանում գործող ընկերություններ։