Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար
Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ
մեզ հետ զրույցում անդրադարձել է շինարարական աշխատանքների խնդիրներին ու ոլորտի ձեռքբերումներին

- Պա­րոն Սարգ­սյան, շի­նա­րա­րու­թյան տեմ­պե­րը վեր­ջին շր­ջա­նում ո­րո­շա­կի դան­դա­ղել էին. ի՞նչ խն­դիր էր։ Այժմ վե­րա­կան­գն­վա՞ծ է շի­նաշ­խա­տանք­նե­րի բնականոն ըն­թաց­քը։
- Ընդ­հա­նուր առ­մամբ, ըն­թա­ցիկ տա­րում շի­նա­րա­րու­թյան տեմ­պե­րը դան­դա­ղել էին՝ նախ նա­խա­րա­րու­թյու­նում փաս­տաթղ­թա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված։ Ան­ցած տար­վա­նից սկս­ված շի­նա­րա­րու­թյու­նը տեղա­փոխ­վել է ըն­թա­ցիկ տա­րի, ինչ­պես նաև սկս­վել է նոր օ­բյեկտ­նե­րի շի­նա­րա­րու­թյուն։ Այդ պատ­ճա­ռով ո­րո­շա­կի խն­դիր­նե­րի ա­ռաջ ենք կանգ­նել՝ պայ­մա­նա­վոր­ված նա­խա­գիծ պատ­վի­րե­լու, նա­խա­հա­շիվ կազ­մե­լու և այլ փաս­տաթղ­թա­յին գոր­ծըն­թաց­նե­րով։ Ո­րո­շել ենք կար­ճա­ժամ­կետ դա­դար տալ, որ­պես­զի կա­րո­ղա­նանք փաս­տաթղ­թերն ի մի բե­րել, ո­րից հե­տո ըստ կար­գի մր­ցույթ­նե­րը հայ­տա­րա­րել և մնա­ցած աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կել։ Բա­ցի դրա­նից, շու­կա­յում ներ­կա­յումս շի­նա­նյու­թի հետ կապ­ված խն­դիր կա՝ ցե­մեն­տի ու բի­տու­մի ներ­կր­ման հետ կապ­ված։ Նույն խն­դիրն առ­կա է ոչ միայն Ար­ցա­խում, այլ նաև Հա­յաս­տա­նում։ Հի­մա ցե­մեն­տի հետ կապ­ված հար­կա­յին դաշ­տի բա­րե­լավ­մա­նը միտ­ված օ­րենք է ըն­դուն­վել, ո­րի շր­ջա­նակ­նե­րում վե­րա­կան­գն­վում են մա­տա­կա­րա­րում­նե­րը, սա­կայն ներ­կա պա­հին նույն դե­ֆի­ցիտն Ար­ցա­խում դեռ պահ­պան­վում է։ Ընդ­հա­նուր առ­մամբ, նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տան­քի հետ կապ­ված խն­դիր­նե­րը՝ ուղղ­ված շի­նա­րա­րու­թյան տեմ­պե­րի վե­րա­կան­գն­մանը, հիմ­նա­կա­նում լուծվել են։
- Ար­ցա­խի Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան տվյալ­նե­րով՝ ըն­թա­ցիկ տա­րում շի­նա­րա­րու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը շարունակաբար ա­ճել են։ Ե­թե տեմ­պե­րը դան­դա­ղել են, ին­չի՞ շնոր­հիվ է աճ ար­ձա­նագր­վում։
- Ար­ցա­խում շի­նա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­վում է պե­տա­կան բյու­ջեի, «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րի միջոցնե­րով։ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի ծրագ­րի մեկ­նար­կը տր­վել է ան­ցած տար­վա հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին, ըն­թաց­քում հիմ­նադ­րա­մի կող­մից հատ­կաց­վող ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը ա­ճել են։ Նաև Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ծրագ­րերն են մեկ­նար­կել /ան­ցած տար­վա կե­սե­րից/, դրա հա­մար 2022 թվա­կա­նին հա­մե­մա­տա­բար ա­վե­լի բարձր ցու­ցա­նիշ է ար­ձա­նագր­վում։ 2021թ. ա­վե­լի շատ գու­մար ենք ծախ­սել՝ հաշ­վի առ­նե­լով, որ ան­ցած տա­րի հրե­տա­կո­ծու­թյու­նից վնաս­ված բնակ­ֆոն­դե­րի վե­րա­կան­գն­ման, վե­րա­նո­րոգ­ման, վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ ևս ի­րա­կա­նաց­վել են։ 2022 թվա­կա­նին հիմ­նա­կա­նում են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, ճա­նա­պարհ­նե­րի և մե­ծա­ծա­վալ բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­րել։ Նաև հրե­տա­կոծ­ված կամ սո­ցիա­լա­կան այլ խմ­բե­րի պատ­կա­նող բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­մանն ուղղ­ված ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել։
- Ի՞նչ ըն­թաց­քում են շի­նաշ­խա­տանք­նե­րը Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Չա­րեք­տար հա­մայն­քում։ Քա­նի՞ տուն է կա­ռուց­վել ու հան­ձն­վել շա­հա­գործ­ման։ Լուծ­վե՞լ են վեր­ջերս քա­ղա­քա­ցու կող­մից բարձ­րա­ձայն­ված խն­դիր­նե­րը։
-Պա­տե­րազ­մից հե­տո Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի կող­մից ստա­ցել ենք գրու­թյուն, որ գյու­ղի բնա­կիչ­նե­րը ցան­կու­թյուն են հայտ­նել վե­րա­դառ­նալ և բնակ­վել Չա­րեք­տա­րում։
Կազ­մա­կերպ­վել են գյու­ղի վառ­ված, ա­վեր­ված տնե­րի վե­րա­նո­րոգ­ման, վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։ Ա­վե­լի քան 25 ա­ռանձ­նա­տուն է վե­րա­նո­րոգ­վել, վե­րա­կա­ռուց­վել և կա­հա­վոր­վել։ Ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մար պատ­րաստ է ար­տե­զյան ջր­հո­րը։ Վե­րա­նո­րոգ­վել է դպ­րո­ցը, վե­րա­կան­գն­վել գյու­ղի է­լեկտ­րա­մա­տա­կա­րա­րու­մը։ Հաշ­վի առ­նե­լով, որ բնա­կիչ­նե­րի մի մա­սը չի վե­րա­դար­ձել, նա­խա­րա­րու­թյու­նը նպա­տա­կա­հար­մար չի գտել շա­րու­նա­կե­լու նա­խանշ­ված ո­րոշ ծրագ­րե­ր և աշ­խա­տանք­ներ դա­դա­րեց­վել են։

Քա­ղա­քա­ցու ներ­կա­յաց­րած դի­մում-բո­ղո­քին ի պա­տաս­խան՝ Պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյան ծա­ռա­յու­թյան կող­մից մեր մաս­նա­գետ­նե­րի հետ միա­սին ի­րա­կա­նաց­վել է զն­նու­թյուն։ Այս ըն­թաց­քում անբ­նակ մնա­լու հետևան­քով ո­րոշ տնե­րում վե­րա­նո­րոգ­ման հետ կապ­ված մանր-մունր խն­դիր­ներ էին ա­ռա­ջա­ցել, ո­րոնք սեղմ ժամ­կե­տում լուծ­վե­ցին շի­նա­րա­րա­կան կազ­մա­կերպու­թյան կող­մից։
-Ընդ­հա­նուր առ­մամբ, պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված շենք-շի­նու­թյուն­նե­րը, օ­բյեկտ­ներն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­կան­գն­վե՞լ են։
-Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո ստեղծ­վեց ՙԹեժ գիծ՚, ո­րի մի­ջո­ցով գրանց­վել է հրե­տա­կո­ծու­թյան հետևան­քով վնաս­ված ա­վե­լի քան 7000 շենք-շի­նու­թյուն­ներ։ Քա­ղա­քա­ցի­նե­րի բարձ­րա­ձայ­նած խն­դիր­նե­րը, ա­վեր­ա­ծու­թյուն­նե­րի հետ կապ­ված, հիմ­նա­կա­նում լուծ­վել են։ Նաև տն­տես­վա­րող­նե­րին է բա­վա­կա­նին մեծ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բեր­վել՝ շի­նա­նյու­թե­րի տրա­մադր­մամբ ու ար­հես­տա­վոր­նե­րին հա­մա­պա­տաս­խան վճար­մամբ։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով վնաս­ված շենք-շի­նու­թյուն­նե­րի վե­րա­կանգ­նումը մոտ 90 տո­կո­սով ա­վարտ­ված է, բա­ցա­ռու­թյամբ՝ 120 օ­բյեկ­տի, որ հիմ­նո­վին են ա­վեր­վել և փո­խա­րե­նը վե­րա­կա­ռու­ցում է ըն­թա­նում կամ նորն է կա­ռուց­վում։
-Ներ­կա փու­լում ի՞նչ խն­դիր­ներ են առ­կա քա­ղա­քա­շի­նու­թյան ո­լոր­տում։
-Հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում մոտ 4000 նոր բնա­կե­լի տան շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք է սկս­վել՝ պե­տա­կան, Հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և մաս­նա­վոր ներդ­րում­նե­րով։ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո մինչև 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին սկս­ված պա­տե­րազ­մը Ար­ցա­խում եր­բեք նման մեծ ծա­վա­լի բնա­կա­րա­նա­շի­նա­կան աշ­խա­տանք­ներ չեն ի­րա­կա­նաց­վել։ Այս ըն­թաց­քում վե­րա­նո­րո­գել ենք նաև տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ա­վե­լի քան 450 հին, տի­րա­զուրկ տուն, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին պատ­կա­նող՝ մոտ 300 տուն։ Նման ծա­վալ­նե­րը, բնա­կան է, որ ա­ռա­ջաց­նե­լու էին հա­մա­պա­տաս­խան խո­չըն­դոտ­ներ ու խն­դիր­ներ։ Դրան­ցից հիմ­նա­կանն աշ­խա­տու­ժի խն­դիրն է, որ զգա­ցել ենք պա­տե­րազ­մից հե­տո և առ­կա է մինչև հի­մա, ինչ­պես նաև շի­նա­նյու­թե­րի հետ կապ­ված խն­դիրն կա։ Ո­րոշ չա­փով չեն բա­վա­րա­րում ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը, քա­նի որ ծրա­գի­րը բա­վա­կա­նին մեծ ու ծախ­սա­տար է։
- Ընդ­հան­րա­պես, հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում գլ­խա­վոր ձեռք­բե­րու­մը ո­լոր­տում ո՞րն եք հա­մա­րում։
-Բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը, ա­սում են, չէ՞, ե­թե կա­ռուց­վում է, ու­րեմն կա­ռուց­վում է ապ­րե­լու հա­մար։ Ի­րա­կա­նում շատ ծանր օ­րեր ենք ու­նե­ցել այս ըն­թաց­քում, սա­կայն այն, ինչ ի­րա­գործ­վել է, իմ կար­ծի­քով, հու­սադ­րող է։ Ճգ­նա­ժա­մը ո­րո­շա­կիո­րեն հաղ­թա­հար­վել է։
-Հնա­րա­վո՞ր է, որ Ստե­փա­նա­կերտ-Գո­րիս նոր եր­թու­ղում նույն­պես լու­սա­վոր­ման հա­մա­կարգ անց­կաց­վի։
-Ար­ցա­խի նա­խա­գա­հի հրա­մա­նով Ստե­փա­նա­կեր­տից մինչև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­ման հաս­նող նոր եր­թու­ղու եր­կայն­քով լու­սա­վո­րու­թյան ցանց անց­կաց­նե­լու աշ­խա­տանք­նե­րի հա­մար նա­խա­գիծ ենք մշա­կում։ Նա­խագ­ծա­յին աշ­խա­տանք­նե­րը կա­վարտ­վեն մո­տա­վո­րա­պես մինչև այս տար­վա նո­յեմ­բե­րի վերջ, ո­րից հե­տո ան­մի­ջա­պես կներ­կա­յաց­նենք Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հին։

Հարցազրույցը ՝
Լուսինե ՇԱԴՅԱՆԻ