Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՆՉ ԿԱՐԳՈՎ Է ԲԱՇԽՎՈՒՄ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

 

Դիզվառելիքի և բենզինի մատակարարումն իրականացվում է կենտրոնացված և կարգավորվում է Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի կողմից: Մեզ հետ զրույցում ասաց վառելանյութի մատակարար՝ «Ֆլեշ պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վաճառքի տնօրեն Կարմեն Ասլանյանը: «Ոչ մի մեքենա չի լիցքավորվում առանց Օպերատիվ շտաբի կողմից ներկայացված կտրոնի: Սպասարկումն իրականացվում է ըստ անհրաժեշտության՝ հատուկ ծառայությունների համար»,-նշեց Կ. Ասլանյանը: Նրա տեղեկատվությամբ՝ այս սկզբունքներով պահուստն ավելի կազմակերպված կարգով է բաշխվում: «Հայտնի չէ, թե ինչքան կտևի ստեղծված իրավիճակը, դեֆիցիտը, բնականաբար, խնդիր է առաջացնում, բայց պետք չէ նաև խուճապի մատնվել: Վառելիքի անհրաժեշտ պաշար կա, պարզապես բնակիչներն էլ պետք է ըմբռնումով մոտենան ու խնայող վարքագիծ դրսևորեն»,- ընդգծեց Կ. Ասլանյանը: Բենզալցակայանն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, հերթապահություն է իրականացվում ոստիկանության աշխատակիցների կողմից: Ինչ վերաբերում է հեղուկ գազին, ըստ մեր զրուցակցի, պաշարը քիչ է, բայց դեռ հասցնում են ապահովել: «Հեղուկ գազով լիցքավորվում են միայն կենցաղային նշանակության գազաբալոնները»,-ասաց մեր զրուցակիցը՝ խնդրելով բնակիչներին զգուշություն ցուցաբերել: Բենզալցակայանի ավագ օպերատոր Սասուն Գասպարյանի խոսքով՝ օրվա երկրորդ կեսին հերթերը համեմատաբար մեծանում են: Սպասարկումն իրականացվում է հերթականության սկզբունքով: Գազաբալոնը լիցքավորելու էր եկել նաև Արփի տատիկը: Համբերատարությամբ հերթին էր սպասում: «Էլեկտրական սալօջախ ունեմ, բայց գազաբալոնի միջոցով գործերս ավելի արագ եմ կազմակերպում»,-ասում է:

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ