Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒ ՀՆԳՕՐՅԱ ԲԼՈԿԱԴԱՆ

 

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհն արգելափակելու պատճառով Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Ստեղծված իրավիճակում բժշկական հաստատության գործունեությանը փորձեցինք ծանոթանալ տեղում։ Դեպի արտաքին աշխարհ տանող միակ ճանապարհի փակման պատճառով արդեն 90 ժամից ավելի է, ինչ Արցախի Հանրապետություն մուտք չի գործել սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Ադրբեջանցիների կողմից կյանքի միակ ճանապարհը փակելու պատճառով այսօր անհնար է նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին Ստեփանակերտից տեղափոխել Երևան։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդներից` Երևանում բուժում ստանալու խիստ անհրաժեշտություն ունի երեք բուժառու։ Մեզ հետ զրույցում բուժհաստատության գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանն ասաց.

-Այս պահի դրությամբ յոթ հիվանդ ունենք վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Երևանում վիրահատություն իրականացնելու հրատապ կարիք ունի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ողնաշարի կոտրվածք ստացած մեկ քաղաքացի։ Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով՝ վթարից տուժած բուժառուին սպասվում է ողնաշարի բարդ վիրահատություն, որը կատարվում է բացառապես Հայաստանի Հանրապետությունում։ Արցախում հիմա փորձում են լուծել հիվանդի՝ ուղեկցող առողջական այլ խնդիրներ ՝ հույս ունենալով, որ գոնե առաջիկա օրերին կկարողանան նրան տեղափոխել Երևան։ Ներկայումս հանրապետական բժշկական կենտրոնում, առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար բավարար քանակությամբ դեղամիջոցներ և բժշկական միջոցներ կան: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկները մեզ հետ զրույցում հանդես են եկել ուղերձներով՝ կոչ անելով անտարբեր աշխարհին աջակցել արցախահայությանը, ովքեր արդեն չորս օր է՝ լիակատար շրջափակման մեջ են և գտնվում են մարդասիրական աղետի եզրին: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ դեկտեմբերի 12-16-ը Արցախի Հանրապետության ծննդատներում լույս աշխարհ է եկել 13 երեխա:

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ