[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

DSC_4750.jpgԴեկտեմբերի սկզբներից` Վերածննդի հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման պահից, մայրաքաղաք Ստեփանակերտը ՙներարկվեց՚ տոնական տրամադրությամբ. այն թափ առավ դեկտեմբերի 14-ին՜  տոնածառի փայլփլուն լույսերի ներքո.  փոքրիկները վայելեցին Ստեփանակերտի մշակույթի տան սաների կողմից ներկայացրած ուրախ համերգային կատարումները:

Մայրաքաղաքին տոնական տրամադրություն հաղորդեցին նաև մի շարք փողոցներում տեղադրված և տեղադրվող տոնածառերն ու վերջիններիս լուսային էֆեկտները:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ստեփանակերտի քաղաքապետարանը կհոգա նախադպրոցական երեխաների համար նախատեսված Ամանորյա միջոցառումների ուրախ և հետաքրքիր անցկացումը: Այդ առումով տեղեկացնենք, որ դեկտեմբերի 18-25-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվի Նոր տարվա հանդիսություններին մասնակցելու և նվերներ ստանալու ընդունված կարգը. Ստեփանակերտի համայնքի 1-6 տարեկան` 2006թ. հունվարի 1-ից մինչև 2012թ. հունվարի 1-ը ծնված երեխաների գրանցում: Գրանցումը կկատարվի Ստեփանակերտի հ. 7 դպրոցում` ամեն օր, բացի կիրակի օրվանից, ժամը 10-18-ը: Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը (բնօրինակը) և ծնողների (նրանց փոխարինող անձանց) անձնագրերը: Միջոցառումները կկազմակերպվեն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում: 
Դեկտեմբերի 31-ին Վերածննդի հրապարակում մայրաքաղաքի մշակութային օջախների սաների ուժերով  կտրվի տոնական համերգ, որին կհաջորդի տոնական հրավառությունը: Ինչպես հրավառությունը, այնպես էլ բեմը զարդարող լուսային էֆեկտները կիրականացվեն ՙԵրևան՚ մշակութային ակումբի կողմից:
 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ