Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆԵՐԿԱ ՍԵՐՈՒՆԴԸ ՆՐԱՆՑ ՉԻ ՄՈՌԱՑԵԼ

0558.jpgԱպրիլի 4-ին Ստեփանակերտի ՙՆադեժդա՚ հանդիսությունների սրահում Արցախյան պատերազմում նահատակվածների հարազատների համար ՙԱռաջ, Արցախ՚ երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Միջոցառմանը ներկա էր շուրջ 200 հոգի՝  ԼՂՀ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունների անդամներ, ինչպես նաև նշված կազմակերպության երիտասարդներ, հյուրեր։ Իսկ միջոցառումը հովանավորել էր բարերար Էդվարդ Վերդյանը։ 
ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը խորին շնորհակալություն հայտնեց ՙԱռաջ, Արցախ՚ կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանին, ինչպես նաև մյուս աջակցողներին՝ նման նախաձեռնության համար։ ՙՄեր ցավը մեկն է, ու Արցախի բոլոր շրջանների մայրերիս միավորում են մեր տղաները։ Այսօր մենք միասին ենք քայլում, ապրում, երգում ու ասում մեր ժողովրդին, որ մեր տղաները հաղթանակ են տարել, որպեսզի մենք կարողանանք ապրել, ստեղծագործել ու կազմակերպել նման միջոցառումներ։ Տղաները մեր շարքերում չեն, սակայն ապրում են մեզ հետ, քայլում են մեզ հետ, և միասին կերտում ենք Արցախ աշխարհը։ Թող Աստծո աջը հովանավորի բոլորիս՚,¬ ասաց Գ. Առստամյանը։ 
Ներկաներին երիտասարդները շնորհավորեցին Կանանց միամսյակի առթիվ, ինչպես նաև լավ տրամադրություն պարգևեցին հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով։ Նշենք նաև, որ Արթուր Հայրապետյանի հայրը՝ Կամո Հայրապետյանը, նույնպես նահատակվել է Արցախյան գոյամարտում, և որդին ջանում է վառ պահել ոչ միայն հոր, այլև մեր մյուս զոհված ազատամարտիկների հիշատակը։ Նա հավատացրեց, որ նման միջոցառումները շատ կարևոր են նաև իրենց՝ երիտասարդների համար, որովհետև ներկա սերունդը պետք է միշտ գիտակցի և ջանք անի զարգացնելու և ՙառաջ տանելու՚ Արցախը։ ՙԱնկախ ամենից ինչից, մենք ձեր թոռներն ու երեխաներն ենք, ձեզ շատ սիրում ենք ու հպարտանում,  հայո՜ց մայրեր։ Մաղթում ենք ձեզ առողջություն, խաղաղություն, ու որ միշտ լինեք մեր կողքին՚,¬ հավելեց Ա. Հայրապետյանը։ Վերջում երիտասարդները նվերներ հանձնեցին հրավիրվածներին։ 
Այս միջոցառմամբ երիտասարդները մեկ անգամ ևս առիթ ունեցան գնահատելու Արցախյան պատերազմում նահատակվածների գործը, իրենց պատրաստակամությունը հայտնեցին ցանկացած հարցում աջակցել զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։ Երիտասարդ նախաձեռնողները շնորհակալություն հայտնեցին նաև ՙՆադեժդա՚ հանդիսությունների սրահի տնօրեն Կամո Գրիգորյանին՝ ծրագրին աջակցելու համար։  
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ