Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՂԾԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԻՋԱՎԱՅՐ

Այսօր, ինչպես եւ նախորդ տարիներին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մտահոգված է երկրի զարգացման մեջ  երիտասարդության  ներգրավվածության խթանմամբ, նրա ապրելակերպով, ընտանեկան խնդիրներով։ Դա է վկայում նախորդ ամսին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի հաշվետվության ժամանակ  ԼՂՀ Նախագահի հետաքրքրվածությունը երիտասարդների առօրյայով:  
Խնդրին մոտիկից ծանոթանալու նպատակով վերջերս եղանք շրջանի մի շարք համայնքներում եւ ճեպազրույց ունեցանք մի խումբ երիտասարդների, համայնքների ղեկավարների հետ: Սահմանամերձ Թալիշ գյուղի երիտասարդների խոսքերով` այսօր հիմնական  խնդիրը բնակարանային հարցն է։ Գյուղում  կան ընտանիք կազմած երիտասարդներ, ովքեր ապրում են  բնակարանային վատ  պայմաններում։  Ըստ նրանց` տուն կառուցելը շատ դժվար է, շինանյութը՝  թանկ։ Ինչ մնում է զբաղվածությանը, նրանք գերադասում են ծառայել Պաշտպանության բանակում, որտեղ նորմալ աշխատավարձ են տալիս: Իսկ երբ խոսք գնաց  գյուղատնտեսությամբ զբաղվելու մասին, նրանք բացասական արձագանքեցին. գյուղատնտեսությամբ զբաղվելը մեծ ռիսկ է, քանզի քանիցս բավականին գումարներ են դրել հողում, սակայն  անարդյունք. ցածր բերքատվությունը թեւաթափ է արել  նրանց:   
Երիտասարդների պատճառաբանությամբ՝ բնակարանային խնդիրը հիմնական խոչընդոտն է նոր ընտանիքի ձևավորման ճանապարհին։ Հանդիպման ժամանակ բոլորն այն կարծիքը հայտնեցին, որ պետությունը պետք  է ստեղծի այնպիսի միջավայր, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքով ձեռք բերել բնակարան, ապահովել կենցաղային անհրաժեշտ պայմաններ, եւ դա հնարավորություն կտա իրենց ե՜ւ ամուսնանալ, ե՜ւ հայրենի բնօրրանում ամբողջությամբ նվիրվել  նախընտրած գործին: Ճիշտ է, այսօր հանրապետությունում գործում է հիփոթեքային վարկավորում, սակայն ցածր աշխատավարձի պատճառով ոչ բոլորն են կարողանում օգտվել: 
Ինչո՞ւ են մարդիկ նախընտրում հեռանալ  հայրենիքից  եւ գնալ այլ երկիր։ Որովհետեւ այնտեղ աշխատանք գտնելու հավանականությունն ավելի մեծ է, կենցաղային,  հանգստի, ժամանցի համար  պայմաններն` ավելի բարվոք, ինչը նշանակում է, որ  առաջին հերթին պետք է  իրականացնել այնպիսի ծրագրեր, որ երիտասարդների և, ընդհանրապես, մարդկանց ապրելու համար լինեն բարենպաստ:
Այդքանի կողքին կարելի է ասել նաեւ, որ այսօր մեր նորանկախ պետությունն անում է հնարավորը` ժողովրդի կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։ Երկրի Նախագահը հսկայածավալ աշխատանք է տանում մանավանդ մեր շրջանում ճանապարհների բարելավման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայով ապահովման համար։ Բոլոր ուղղություններով առկա են ծրագրեր, որոնք միտված են իրավիճակն արմատականորեն փոխելուն: 
 Ցանկացած երկրի ապագան  պայմանավորված է նրանով, թե այդ երկիրն ինչպիսի երիտասարդ սերունդ ունի, եւ նա ինչ արժեքներով է ապրում, մտավոր ինչ կարողություններ ունի։ 
Մենք ունենք տաղանդաշատ, բազմակողմանի զարգացած երիտասարդ սերունդ, եւ վստահ ենք, որ գնալով մեր հանրապետությունը կդառնա ավելի ուժեղ, քան երբեւէ:
 
 
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
ք.Մարտակերտ