Logo
Print this page

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

2014թ. հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվում է սկսել կենսաթոշակային նոր՝ բազմաստիճան համակարգի գործարկումը։ 
Կենuաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով ԼՂՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված oրենuդրական փաթեթ, որը ներառում է ՙԿուտակային կենuաթոշակների մաuին՚, ՙԵկամտային հարկի մաuին՚, ՙԵկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մաuին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքների նախագծերը և մի շարք լրացումներ ու փոփոխություններ այլ օրենքներում։
Քանի որ իրականացվող կենuաթոշակային բարեփոխում-ները պահանջելու են մարդկանց և տնտեսավարող սուբյեկտների մտածելակերպի, գործելաոճի և վարքագծի արմատական վերափոխումներ՝ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծվել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն՝ բարեփոխումների բնույթը նախապես ներկայացնելու և նոր համակարգի մասնակիցներին առավելագույնս նախապատրաստելու համար լուսաբանման լայնածավալ գործընթաց իրականացնելու նպատակով, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցներով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ oրենuդրական և ինuտիտուցիոնալ վերափոխումները անմիջական ազդեցություն են ունենալու բնակչության և քաղաքացիական հասարակության գրեթե բոլոր խմբերի և կառուցների ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ շահերի վրա՝ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կողմից ներկայացվում է կենսաթոշակային բարեփոխումներին և կենսաթոշակային նոր համակարգին վերաբերող հիմնական հարցերի պարզաբանումները։
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.