[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված պետական կենսաթոշակային համակարգ, որի էությունը կայանում է նրանում, որ ներկայիս սոցիալական ապահովության վճարներ կատարողները ֆինանսավորում են ներկայիս կենսաթոշակառուների կենսաթոշակ-ները։ 
Վարձու աշխատողների, գործատուների և անհատ ձեռնարկատերերի կատարած սոցիալական ապահովության պարտադիր վճարներն ուղղվում են պետական բյուջե և այնուհետև օգտագործվում ներկա կենսաթոշակառուների կենսաթոշակները ֆինան-սավորելու համար։ 
Պետական կենսաթոշակային համակարգն ընդունված է անվանել բաշխողական կենսաթոշակային համակարգ։ Բաշխողական կենսաթոշակային համակարգն ունի երկու բաղադրիչ՝ սոցիալական և աշխատանքային։ Աշխատանքային բաղադրիչից տրամադրվում են կենսաթոշակների հետևյալ տեսակները՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, մասնակի, իսկ սոցիալական բաղադրիչից՝ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու։ Պարզաբանելու համար նշենք, որ աշխատանքային կենսաթոշակները տրամադրվում են անհրաժեշտ աշխատանքային ստաժի տարիներ ունենալու, իսկ սոցիալականը՝ անհրաժեշտ աշխատանքային ստաժի տարիներ չունենալու դեպքում։
Բաշխողական կենսաթոշակային համակարգի սոցիալական և աշխատանքային բաղադրիչները կշարունակեն գործել բարե-փոխված ձևով նաև նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգում։
 
ԼՂՀ բազմաստիճան կենսաթոշակային  Համակարգի բարեփոխումները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ։ Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մոդելը խարսխված է գործող բաշխողական համակարգի վրա, որն, ըստ էության, լրացվել է երկու նոր? պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչներով։ Այն բաղկացած է լինելու հետևյալ 4 բաղադրիչներից.
- 0 բաղադրիչ՝ սոցիալական կենսաթոշակ. այն սոցիալական կենսաթոշակներ կտրամադրի անձանց, ովքեր բոլորել են 65 տարեկանը և ունեն մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ։ Այս բաղադրիչի նպատակն է կանխել աղքատությունը կենսաթոշակային տարիքում։
- 1 բաղադրիչ՝ աշխատանքային կենսաթոշակ. այն կշարունակի տրամադրել աշխատանքային կենսաթոշակներ ներկա կենսաթոշակառուներին, ինչպես նաև ապագա այն կենսաթոշակառուներին, ովքեր 2014թ. հունվարի 1-ի դրությամբ բոլորած կլինեն 40 տարին։ Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներին այս բաղադրիչից կտրամադրվի միայն բազային կենսաթոշակ։ Այս բաղադրիչը կենսաթոշակ կտրամադրի այն անձանց, ովքեր ունեն 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ։
- 2 բաղադրիչ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակ. այն կտրամադրի պարտադիր կուտակային կենսաթոշակ 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց (պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցներ՝ 16-ից 40 տարեկաններ), ինչպես նաև 40-ից բարձր տարիքի անձանց, ովքեր կամավոր միացել են պարտադիր կուտակային բաղադրիչին և կատարել են պարտադիր կուտակային վճարներ։
- 3 բաղադրիչ՝ կամավոր կուտակային բաղադրիչ. այն կտրամադրի կամավոր կուտակային կենսաթոշակ՝ առանց տարիքային սահմանափակման, այն անձանց, ովքեր կատարել են կամավոր կուտակային վճարներ։
Ներկայիս  կենսաթոշակառուների կենսաթոշակների հաշվարկման բանաձևը և վճարման կարգը կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 
Ներկայիս կենսաթոշակը հաշվարկվելու է մինչև կենսաթոշակային բարեփոխումներն ընդունված բանաձևով։
 
(Շարունակելի)