Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼՂՀ-ՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ

altԼՂՀ-ում իրականացվող ծնելիության, բազմազավակության և ամուսնությունների  խրախուսման ծրագրերն ինչ-որ տեղ աջակցում են հատկապես երիտասարդ ընտանիքներին` հասարակության մեջ ձևավորվելու և դառնալու նրա առողջ մասնիկը։ Իսկ  ուժեղ պետության գրավականն առողջ ընտանիքներն են։ 
ԼՂՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության  ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանի տեղեկատվությամբ՝ հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով  2012թ. ինն ամսվա արդյունքներով երեխաների ծննդյան նպաստ է հատկացվել 1751 հոգու։ Ընդհանուր գումարը՝ 481 մլն 700 հազար դրամ։ Համաձայն կարգի՝ առաջին երեխայի ծննդյան դեպքում հատկացվում է 100 հազար դրամ, երկրորդ երեխայի՝ 200 հազար, երրորդ՝ 500 հազար, չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 700 հազար դրամ։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ 1751 նպաստառուներից  640-ը  միանվագ գումար ստացել են առաջին երեխայի ծննդյան կապակցությամբ, 594-ը՝ երկրորդ,  315-ը ՝ երրորդ և 202-ը՝  չորրորդ ու հաջորդ երեխաների  ծննդյան կապակցությամբ։ Նշենք, որ անցած տարվա նույն այդ ժամանակահատվածում  ծննդյան միանվագ նպաստ է հատկացվել 1975 հոգու, այսինքն՝ այս տարի նպաստառուների թիվը նվազել է 224-ով։ Ընդհանուր առմամբ Ստեփանակերտ քաղաքում դիտարկվող ժամանակահատվածում երեխայի ծննդյան միանվագ  նպաստ է ստացել 632 հոգի, Մարտակերտի շրջանում՝  216, Մարտունու՝ 246, Ասկերանի՝ 217,  Հադրութի՝ 143, Շուշիի՝ 81, Շահումյանի՝  58 և Քաշաթաղի շրջանում՝ 158 նպաստառու։ 
Անդրադառանալով բազմազավակության խթանման մյուս ծրագրին՝ Ս. Դադայանը նշեց, որ  ս. թ. ինն ամսվա ընթացքում ընտանիքում ծնված  երրորդ և հաջորդ երեխաների անվամբ  ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ¬ի մասնաճյուղերում բացվել են  511 ժամկետային ավանդներ՝ անցած տարվա 569-ի փոխարեն։ Փաստորեն 58-ով էլ  նվազել է բացված ավանդների թիվը։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ ԼՂՀ-ում երրորդ երեխայի անվամբ բացվել է 314 ավանդ, իսկ չորրորդ և հաջորդ երեխաների անվամբ՝ 197։ Այդ նպատակով ԼՂՀ պետբյուջեից հատկացվել է 294 միլիոն  900 հազար դրամ։ Ավանդներից 136-ը բացվել է Ստեփանակերտում, 71-ը՝ Մարտակերտի  շրջանում, 100-ը՝ Մարտունու, 63-ը՝ Ասկերանի, 36-ը՝ Հադրութի, 30-ը՝ Շուշիի, 27-ը՝  Շահումյանի և 47-ը՝ Քաշաթաղի շրջաններում։ 
Խոսելով նորաստեղծ ընտանիքների ամուսնության միանվագ  նպաստների վճարման գործընթացից՝ մեր զրուցակիցը նշեց, որ մինչև 2013թ. մայիսի 1-ը գրանցված 353 ամուսնությունների կապակցությամբ նորաստեղծ ընտանիքներին տրամադրվել է 300 հազարական դրամ ամուսնության միանվագ նպաստ։  Ընդհանուր այդ ծախսերը  կազմել են 105 մլն 900 հազար դրամ։ Իսկ մայիսի 1-ից հետո  գործող նոր որոշման համաձայն գրանցված ամուսնություններից 414անձի տրամադրվել է 150 հազարական դրամ ամուսնության  նպաստ։ Գումարը կազմել է 62 մլն 100 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ ամուսնության նպաստների ծախսերը կազմել են 168 մլն դրամ։ Ընդհանրապես, նշված բոլոր ծրագրերում նպաստառուների թիվը նվազել է։ 
 
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ