Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

iravunq1.jpgԴեկտեմբերի 11-ին ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC) հասարակական կազմակերպությունը հերթական անգամ կազմակերպեց քննարկում՝  նվիրված ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվան։ Հանդիպմանը մասնակցեցին ՙՀայ ընտանիք՚ ՀԿ խորհրդի անդամ Կարեն Ապրեսյանը, կազմակերպության անդամներ, դասախոսներ, ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ։  
Հիմնականում արծարծվեցին մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թեմաներ, թե որքանով են դրանք մեր իրականությունում պահպանվում կամ ոտնահարվում, որ ոլորտներում են դրանք առավելապես բացահայտվում։ ԱրՊՀ ուսանողների կարծիքով՝ իրենց իրավունքները համալսարանում պաշտպանված են, իրենց բոլոր պահանջները բավարարվում, ծագած խնդիրները լուծվում են։ Իսկ դպրոցականներից ոմանք հակառակ կարծիքին էին։ Խոսք գնաց նաև սպասարկման տարբեր ոլորտների շուրջ, ընդգծվեց, որ խանութներում, սրճարաններում այս կամ այն չափով բոլորն էլ բախվում են իրենց իրավունքների ոտնահարմանը։ Ներկաներն  անդրադարձան նաև խոսքի ազատությանը, ազատ ապրելու, իրենց կյանքն ազատ տնօրինելու համոզմունքներին, իրավունքներին, նմանատիպ այլ հարցերի։ 
Կարեն Ապրեսյանը մարդու իրավունքների պաշտպանության թեմաների շուրջ խոսելիս անդրադարձավ աստվածաշնչյան իրողություններին և Աստծո խոսքի լույսի ներքո մեկնաբանեց երիտասարդներին հուզող հարցերը։ Նա նշեց, որ անհատի համար ամենակարևորը ազատությունն է, սերը՝ մերձավորների, շրջապատի հանդեպ։ Սակայն ազատությունն այն չէ, որ ինչպես կամենաս, ապրես, մարդ պետք է նախ ազատ լինի մեղքերից, այսինքն` սխալ ապրելակերպից, անբարո վարքից։ Արդյունքում մարդկությունը կունենա բարոյական ճշմարիտ մտածելակերպ, կվարի առողջ ապրելակերպ։ Մարդն ունի նաև սիրելու ունակություն և, ընդհանրապես, յուրաքանչյուրը դրա կարիքն ունի։ Այդ առումով քննարկվեցին նաև սիրելու և սիրահարվելու, զվարճանքի և այլ  հասկացությունների իրական նշանակությունն ու հետևանքները։ Ներկաներից շատերը չթաքցրին նաև այն, որ հասարակության մեջ կան կեղծ ու շինծու բարքեր, սխալ պատկերացումներ, որոնց դառը պտուղները քաղում են շատերը, ու աստիճանաբար նվազում են կարեկից, ընկերասեր մարդիկ։ 
Քննարկման վերջում ներկաները եկան այն եզրահանգման, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իմանալ իր իրավունքները և պաշտպանել դրանք։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ